Սաբին Մերինո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սաբին Մերինո
Անձնական տվյալներ
Ազգությունը իսպանացի
Քաղաքացիությունը  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 4, 1992(1992-01-04)[1][2] (32 տարեկան)
Ծննդավայր Urduliz, Uribe-Kosta, Բիսկայա, Բասկերի երկիր, Իսպանիա
Հասակ 1,87 մետր
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Ատլետիկո Բիլբաո
Պատանեկան կարիերա
2001-2002 Իսպանիա Դանոկ Բատ
2002-2005 Իսպանիա Ատլետիկ Բիլբաո
2005-2008 Իսպանիա Դանոկ Բատ
2008-2009 Իսպանիա Խավանոն
2009-2011 Իսպանիա Դանոկ Բատ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2011-2013 Իսպանիա Բասկոնիա 70 (27)
2012-2015 Իսպանիա Բիլբաո Ատլետիկ 81 (21)
2015— Իսպանիա Ատլետիկ Բիլբաո 44 (6)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Սաբին Մերինո(իսպ.՝ Sabin Merino Zuloaga, հունվարի 4, 1992(1992-01-04)[1][2], Urduliz, Uribe-Kosta, Բիսկայա, Բասկերի երկիր, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, «Ատլետիկ Բիլբաո» ակումբի հարձակվող։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաբինը ծնվել է Ուրդուլիսում և սկսել է ֆուտբոլ խաղալ «Դանոկ Բատ» ֆուտբոլային ակումբի պատանեկան թիմում[3]։ 2011 թվականի ամռանը նա երկրորդ փորձից կարողացել է տեղ գրավել «Ատլետիկ Բիլբաոյի» կազմում և կատարել է իր նորամուտը բասկերի պատանեկան «Բասկոնիա» թիմում[4]։

2013 թվականի հունիսի 21-ին Սաբինը տեղափոխվել է «Ատլետիկի» պահեստային թիմ՝ «Բիլբաո Ատլետիկ», որ խաղում էր Սեգունդա Բ-ում[5]։ 2015 թվականի հունիսի 29-ին, փայլուն անցկացված նախորդ մրցաշրջանից հետո, երբ նա 18 գոլ է խփել և օգնել է «Բիլբաոյին» 19 տարի անց առաջին անգամ վերադառնալ Սեգունդա[6], Սաբինը տեղափոխվել է «Ատլետիկի» գլխավոր թիմ[7]։

«Ատլետիկ Բիլբաոյի» կազմում իր առաջին հանդիպումը Սաբինն անցկացրել է 2015 թվականի օգոստոսի 6-ին՝ փոխարինելով Խավի Էրասոյին Եվրոպա լիգայի շրջանակներում անցկացված Բաքվի «Ինտեռնի» դեմ հանդիպման երկրորդ խաղակեսում, որն ավարտվել է ոչ-ոքի (0-0)[8]։ Հարձակվող Գիլյերմո Ֆերնանդեսի՝ թիմից վարձավճարով հեռանալուց հետո Սաբինը դարձել է թիմի հիմնական խաղացող՝ ստանալով 25 համարը[9]։

Սաբինը թիմի հիմնական կազմում դաշտ է դուրս եկել 2015 թվականի Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության՝ «Բարսելոնայի» դեմ խաղում, որում «Ատլետիկը» հաղթել է 4։0 հաշվով։ Սաբինը հանդես է եկել ձախ կիսապաշտպանի դիրքում և գոլային փոխանցում կատարել Արից Ադուրիսին[10]։ Պրոֆեսիոնալ մակարդակում իր առաջին գոլը Սաբինը խփել է օգոստոսի 20-ին՝ Սլովակիայի «Ժիլինա» ակումբի դեմ խաղում (2։3), որ անցկացվել է Եվրոպա լիգայի շրջանակներու[11] մ։

Իսպանիայի առաջնությունում իր առաջին գոլը Սաբինը խփել է 2015 թվականի սեպտեմբերի 23-ին՝ «Ռեալ Մադրիդի» դեմ տնային խաղում, որն ավարտվել է «Ատլետիկի» պարտությամբ (1։2)[12]։

2016 թվականի փետրվարի 16-ին Սաբինը երկարաձգել է «Ատլետիկ Բիլբաոյի» հետ պայմանագիրը մինչեւ 2019 թվականի հունիսի 30-ը։ Պայմանագրի գումարը կազմել է 30 մլն եվրո։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ատլետիկ Բիլբաո

  • Իսպանիայի գավաթ − 2015

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «El cachorro Sabin Merino es seguido por varios clubes ingleses» [Youngster Sabin Merino is tracked by several English clubs] (իսպաներեն). El Desmarque. 2013 թ․ դեկտեմբերի 4. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 9-ին.
  4. «La apuesta del Athletic es Sabin Merino» [Athletic's bet is Sabin Merino] (իսպաներեն). Deia. 2015 թ․ հունիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 9-ին.
  5. «Bilbao Athletic pre-season». Athletic's official website. 2013 թ․ հունիսի 21. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 9-ին.
  6. «Sabin Merino: El capitán de récord que pudo ser también héroe» [Sabin Merino: the record captain who could also be the hero] (իսպաներեն). Mundo Deportivo. 2015 թ․ հունիսի 29. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 9-ին.
  7. «Dimissals in Bilbao Athletic». Athletic's official website. 2015 թ․ հունիսի 29. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 9-ին.
  8. «Eraso arranca con el pie derecho en Bilbao» [Eraso starts off on the right foot in Bilbao] (Spanish). Diario AS. 2015 թ․ հուլիսի 30. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 18-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. «Williams hereda el '15' de Iraola y Bóveda el '2' de Toquero» [Williams inherits the '15' from Iraola and Bóveda the '2' from Toquero] (իսպաներեն). Marca. 2015 թ․ օգոստոսի 13. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 14-ին.
  10. «Aduriz echa al Barça a los leones» [Aduriz throws Barça to the lions] (իսպաներեն). Marca. 2015 թ․ օգոստոսի 14. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 15-ին.
  11. «El Athletic se deja sorprender por el Zilina» [Athletic let themselves be surprised by Zilina] (իսպաներեն). Marca. 2015 թ․ օգոստոսի 20. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 23-ին.
  12. «Ath Bilbao 1–2 Real Madrid». BBC Sport. 2015 թ․ սեպտեմբերի 23. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 26-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սաբին Մերինո» հոդվածին։