Կենան Կոդրո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կենան Կոդրո
Քաղաքացիությունը  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 19, 1993(1993-08-19)[1][2][3] (30 տարեկան)
Ծննդավայր Սան Սեբաստիան, Բասկերի երկիր, Իսպանիա
Հասակ 1,9 մետր
Քաշ 77 կիլոգրամ
Դիրք կենտրոնական հարձակվող
Պատանեկան կարիերա
2004—2008 Իսպանիա Անտիգուոկո
2009—2011 Իսպանիա Ռեալ Սոսիեդադ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2011—2014 Իսպանիա Ռեալ Սոսիեդադ Բ 76 (16)
2012  Իսպանիա Լագուն Օնակ 9 (2)
2014 Իսպանիա Օսասունա Բ 4 (2)
2014—2017 Իսպանիա Օսասունա 84 (15)
2017—2018 Գերմանիա Մայնց 05 8 (0)
2018  Շվեյցարիա Գրասհոպեր 14 (7)
2018 Դանիա Կոպենհագեն 8 (1)
2019—ներկա Իսպանիա Աթլետիկ Բիլբաո 26 (3)
2021—ներկա  Իսպանիա Ռեալ Վալյադոլիդ 1 (0)
Ազգային հավաքական
2017—ներկա Բոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինա 9 (2)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կենան Կոդրո (բոս․՝ Kenan Kodro, օգոստոսի 19, 1993(1993-08-19)[1][2][3], Սան Սեբաստիան, Բասկերի երկիր, Իսպանիա), բոսնիացի ֆուտբոլիստ, իսպանական «Աթլետիկ Բիլբաո» ակումբի և Բոսնիա և Հերցեգովինայի ազգային հավաքականի հարձակվող։ Բոսնիացի հայտնի ֆուտբոլիստ և մարզիչ Մեհո Կոդրոյի որդին է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենան Կոդրոն ծնվել է 1993 թվականի օգոստոսի 19-ին Իսպանիայի Սան Սեբաստիան քաղաքում։ Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 2011 թվականին «Ռեալ Սոսիեդադ Բ» թիմում, որտեղ հանդես է եկել իր հոր ղեկավարությամբ։ 2012 թվականի ձմռանը նա վեց ամսով վարձավճարով տեղափոխվել է Տերսերայի «Լագուն Օնակ» ակումբ[4]։

2014 թվականի հուլիսի 12-ին նա պայմանագիր է կնքել «Օսասունա» ակումբի հետ, որը խաղում էր Սեգունդայում։ 2015/2016 մրցաշրջանը «Օսասունան» առաջնությունն ավարտել է 6-րդ տեղում և փլեյ-օֆի միջոցով իրավունք է ստացել խաղալու Լա Լիգայում[4]։ Ֆուտբոլիստի նորամուտը Պրիմերայում կայացել է 2016 թվականի օգոստոսի 19-ին «Մալագայի» դեմ առաջին տուրի խաղում[5]։

2017 թվականի ամռանը Կոդրոն չորս տարվա պայմանագիր է կնքել գերմանական «Մայնց 05»-ի հետ[6]։ Գերմանիայում նա խաղային քիչ պրակտիկա է ստացել՝ վեց ամսվա ընթացքում անցկացնելով ընդամենը 8 հանդիպում, որոնցում հիմնականում դուրս է եկել փոխարինման։ 2018 թվականի փետրվարին նա մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով տրվել է շվեյցարական «Գրասհոպերին»[7]։ Այնտեղ կես մրցաշրջանում Կենանը 14 խաղում խփել է 7 գոլ[4]։

2018 թվականի հուլիսին Կոդրոն տեղափոխվել է դանիական «Կոպենհագեն», որի հետ կնքել է չորս տարվա պայմանագիր[8]։ Վեց ամսվա ընթացքում նա Դանիայի առաջնությունում անցկացրել է 8 հանդիպում, դարձել 1 գոլի հեղինակ։ Կենանը ևս հինգ գոլ է խփել Եվրոպայի լիգայի որակավորման փուլում, այդ թվում՝ հեթ-տրիկի հեղինակ է դարձել իսլանդական «Ստյառնանի» հետ խաղում[9]։

2019 թվականի հունվարի 31-ին Կոդրոն վերադարձել է իսպանական Պրիմերա՝ 3,5 տարվա պայմանագիր կնքելով Բիլբաոյի «Աթլետիկի» հետ[10]։ 2020/21 մրցաշրջանում ակումբի կազմում դարձել է Իսպանիայի Սուպերգավաթի հաղթող[11]։

2021 թվականի հունվարին վեց ամսով վարձավճարով տեղափոխվել է իսպանական մեկ այլ ակումբ՝ «Ռեալ Վալյադոլիդ»։ Վարձավճարի ավարտից հետո, 2021 թվականի հունիսի 30-ին, վերադառնալու է Բիլբաոյի «Աթլետիկ»[11]։

Կարիերա ազգային հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոսնիա և Հերցեգովինայի ազգային հավաքականում իր նորամուտը Կենան Կոդրոն նշել է 2017 թվականի մարտի 28-ին Ալբանիայի ազգային ընտրանու դեմ ընկերական խաղում։ Նույն տարվա սեպտեմբերի 3-ին, Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական մրցաշարի Ջիբրալթարի հավաքականի դեմ խաղի 65-րդ րոպեին, նա խփել է իր առաջին գոլը ազգային թիմի կազմում[4]։ Հավաքականի կազմում անցկացրել է 9 խաղ և դարձել 2 գոլի հեղինակ[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Strack-Zimmermann, Benjamin. «Kenan Kodro». www.national-football-teams.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 26-ին.
  5. «Málaga vs. Osasuna - 19 August 2016 - Soccerway». int.soccerway.com. Վերցված է 2021 թ․ մայիսի 26-ին.
  6. Нападающий Кенан Кодро перешел из «Осасуны» в «Майнц» — Новости пользователей — Футбол — Sports.ru
  7. «GC VERPFLICHTET KODRO» (գերմաներեն). Grasshopper Club Zürich. 2018 թ․ փետրվարի 14. Վերցված է 2019 թ․ հունվարի 29-ին.
  8. «F.C. Copenhagen sign Kenan Kodro» (անգլերեն). F.C. København. 2018 թ․ հուլիսի 3. Վերցված է 2019 թ․ հունվարի 29-ին.
  9. «Hat-trick hero Kodro: This doesn't happen normally!» (անգլերեն). F.C. København. 2018 թ․ օգոստոսի 4. Վերցված է 2019 թ․ փետրվարի 2-ին.
  10. Posada, Gorka. (2019 թ․ հունվարի 31). «Kenan Kodro, la sorpresa del Athletic» (իսպաներեն). Goal.com. Վերցված է 2019 թ․ փետրվարի 2-ին.
  11. 11,0 11,1 11,2 «Kenan Kodro - Player profile 20/21». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 26-ին.