Մեհո Կոդրո
|
| ||||||||||||||||||||||||
| Քաղաքացիությունը |
| |||||||||||||||||||||||
| Ծննդյան ամսաթիվ | հունվարի 12, 1967[1][2][3] (59 տարեկան) | |||||||||||||||||||||||
| Ծննդավայր | Մոստար, Հերցեգովինա-Ներետվա կանտոն | |||||||||||||||||||||||
| Հասակ | 188 սանտիմետր | |||||||||||||||||||||||
| Դիրք | հարձակվող | |||||||||||||||||||||||
| Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
| Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||
| Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
| Ազգային հավաքական | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
| Մարզչական կարիերա | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
| * Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: | ||||||||||||||||||||||||
Մեհո Կոդրո (բոս․՝ Meho Kodro, հունվարի 12, 1967[1][2][3], Մոստար, Հերցեգովինա-Ներետվա կանտոն), հարավսլավցի և բոսնիացի ֆուտբոլիստ, հարձակվող, այժմ՝ մարզիչ։ Կենան Կոդրոյի հայրը։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1985 թվականին Մեհո Կոդրոն իր նորամուտը նշել է «Վելեժ» ակումբում։ Հարավսլավիայի Առաջին լիգայի առաջին երկու մրցաշրջաններում նա ընդամենը 14 հանդիպում է անցկացրել։ Սակայն այնուհետև դարձել է մեկնարկային կազմի խաղացող և մասնակցել 1985/86 թվականների Հարավսլավիայի գավաթի խաղարկության հաղթանակին[4]։
Հարավսլավիայի կազմալուծումից հետո՝ 1991 թվականին, նա տեղափոխվել է Իսպանիա, որտեղ միացել է «Ռեալ Սոսիեդադին»։ Սան Սեբաստիանի թիմի կազմում Կոդրոն անցկացրել է 4 մրցաշրջան՝ յուրաքանչյուրում խփելով առնվազն 10 գոլ։ 1993/94 մրցաշրջանում նա խփել է 23 գոլ[5], իսկ հաջորդում՝ 25[6]՝ Լա Լիգայի ռմբարկուների ցուցակում զբաղեցնելով համապատասխանաբար երրորդ և երկրորդ տեղերը[7]։
1995 թվականին Մեհոյին ձեռք է բերել «Բարսելոնան»։ Կապտանռնագույնների կազմում նա անցկացրել է 32 խաղ, խփել 9 գոլ, բայց մրցաշրջանի ավարտից և Յոհան Կրոյֆին հեռացնելուց հետո նա վաճառվել է «Տեներիֆեին»։ Այնտեղ Կոդրոն անցկացրել է 3 մրցաշրջան՝ մինչև 1999 թվականը, երբ թիմը դուրս է մնացել Պրիմերայից[6]։
Հետագայում Կոդրոն մեկական մրցաշրջան է անցկացրել «Դեպորտիվո Ալավեսում» և «Մակկաբիում» (Թել Ավիվ), որից հետո ավարտել է խաղացողի կարիերան[4][6]։
Կարիերա ազգային հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]1991 թվականի սեպտեմբերի 4-ին Մեհո Կոդրոն իր նորամուտն է նշել Հարավսլավիայի ազգային հավաքականի կազմում Շվեդիայի հետ ընկերական խաղում։ Հարավսլավիայի կազմալուծումից հետո նա սկսել է խաղալ Բոսնիա և Հերցեգովինայի ազգային հավաքականում, որում անցկացրել է 13 խաղ և խփել 3 գոլ[6]։
Մարզչական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարզչական կարիերան Մեհո Կոդրոն սկսել է 2006 թվականին՝ միանալով «Ռեալ Սոսիեդադի» մարզչական շտաբին։ 2008 թվականի հունվարի 5-ին նա նշանակվել է Բոսնիա և Հերցեգովինայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ այն բանից հետո, երբ Բոսնիայի ֆուտբոլի ֆեդերացիան ընդունել է նրա պայմանները և խոստացել լիարժեք անկախություն ֆուտբոլային հարցերում։ Սակայն շուտով ամեն ինչ փոխվել է. Կոդրոն հրաժարվել է գլխավորել ազգային հավաքականը Իրանի հետ ընկերական խաղում, քանի որ ֆեդերացիան այդ խաղը նշանակել էր առանց իր իմացության, և հեռացվել է աշխատանքից։ Նա հասցրել է անցկացնել ընդամենը 2 ընկերական հանդիպում[8]։
2008 թվականի ամռանը նա վերադարձել է Սան Սեբաստիան որպես պատանեկան թիմերի մարզիչ, երկու տարի անց նշանակվել է «Ռեալ Սոսիեդադ Բ»-ի գլխավոր մարզիչ[9]։
2014/15 մրցաշրջանում Կոդրոն եղել է «Սարաևո» ակումբի գլխավոր մարզիչը, 2016/17 մրցաշրջանում՝ շվեյցարական «Սերվետի» գլխավոր մարզիչը, իսկ 2020 թվականից նույն երկրի «Ստադ Լոզան Ուշի» ակումբի գլխավոր մարզիչն է[9]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- 1 2 Enciclopèdia de l'esport català (կատ.) — Grup Enciclopèdia, 2012.
- 1 2 FBref.com
- 1 2 «Meho Kodro - Player profile». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 26-ին.
- ↑ «La Liga Top Scorers - 1993-1994». www.free-elements.com. Վերցված է 2021 թ․ մայիսի 26-ին.
- 1 2 3 4 Strack-Zimmermann, Benjamin. «Meho Kodro». www.national-football-teams.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 26-ին.
- ↑ «La Liga Top Scorers - 1994-1995». www.free-elements.com. Վերցված է 2021 թ․ մայիսի 26-ին.
- ↑ «Мехо Кодро - биография, карьера, рейтинг | Футбол Топ.ру». www.footballtop.ru. Վերցված է 2021 թ․ մայիսի 26-ին.
- 1 2 «Meho Kodro - Manager profile». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 26-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- BDFutbol. խաղացողի պրոֆիլ
- BDFutbol. մարզչի պրոֆիլ
- Կենսագրությունն ու վիճակագրությունը Սերբիայի հավաքականի կայքում (սերբ.)
- Ֆուտբոլիստի էջը National Football Teams կայքում(անգլ.)
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեհո Կոդրո» հոդվածին։ |
|
- Հունվարի 12 ծնունդներ
- 1967 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Բարսելոնայի ֆուտբոլիստներ
- Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Բոսնիա և Հերցեգովինայի ֆուտբոլիստներ
- Դեպորտիվո Ալավեսի ֆուտբոլիստներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ
- Հարավսլավացի ֆուտբոլիստներ
- Մակկաբի Թել Ավիվի ֆուտբոլիստներ
- Ռեալ Սոսիեդադի ֆուտբոլիստներ
- Տեներիֆեի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի հարձակվողներ
- Ֆուտբոլային մարզիչներ այբբենական կարգով