Բոսնիա և Հերցեգովինայի ֆուտբոլային միություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բոսնիա և Հերցեգովինայի ֆուտբոլային միություն
բոս․՝ Nogometni/Fudbalski savez Bosne i Hercegovine
Երկիր Բոսնիա և Հերցեգովինա
Հիմնված1992
ՇտաբՍարաևո, Բոսնիա և Հերցեգովինա
ՆախագահElvedin Begić?
Կայքnfsbih.ba
 Football Association of Bosnia and Herzegovina Վիքիպահեստում

Բոսնիա և Հերցեգովինայի ֆուտբոլային միություն (բոս․՝ Nogometni/Fudbalski Savez Bosne i Hercegovine), Բոսնիա և Հերցեգովինայում ֆուտբոլի վերահսկողություն և կառավարում իրականացնող կազմակերպություն։ Գտնվում է Սարաևոյում։ Բոսնիա և Հերցեգովինայի ֆուտբոլային միությունը հիմնադրվել է 1992 թվականին, ՖԻՖԱ-ին անդամակցել է 1996 թվականին, իսկ ՈՒԵՖԱ-ին՝ 1998 թվականին։ Միությունը կազմակերպում և կառավարում է ֆուտբոլի ազգային հավաքականները (արական, իգական, երիտասարդական)։ Միության հովանու ներքո անցկացվում են Բոսնիայի և Հերցեգովինայի տղամարդկանց և կանանց առաջնությունները, ինչպես նաև բազմաթիվ այլ մրցումներ։

Որակազրկում ՖԻՖԱ-ից և ՈՒԵՖԱ-ից[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի ապրիլի 1-ին Բոսնիայի և Հերցեգովինայի ֆուտբոլային միությունը հեռացվել էր ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի կազմից իրենց կանոնադրության պահանջներին չհամապատասխանելու համար, որը բոսնիացիներին հանձնարարվել էր 2011 թվականի մարտի 31-ից ոչ ուշ փոխել 2010 թվականի հոկտեմբերի 4-ի (ՈՒԵՖԱ) և 2010 թվականի հոկտեմբերի 28-ի (ՖԻՖԱ)[1]։ Միությունից պահանջվում է իշխող խորհրդի փոխարեն իր համար ընտրել մեկ գլուխ, որն ընտրվում է էթնիկ հատկանիշով (սերբ, բոսնիացի և խորվաթ)[2]։ 2011 թվականի մարտի 29-ին Սարաևոյի գլխավոր ասամբլեայում միությունը քվորում չէր հավաքել կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու համար, քանի որ փոփոխությունների օգտին քվեարկել է 54 պատվիրակներից միայն 22-ը[1]։ Մինչև որակազրկումը չեղյալ հայտարարելը Բոսնիայի հավաքականները, ակումբները, դատավորները և պաշտոնատար անձինք իրավունք չունեին մասնակցել միջազգային խաղերին[1]։

Մայիսի 26-ին Սարաևոյում հաստատվեց միության նոր կանոնադրությունը, որից հետո մայիսի 28-ին Լոնդոնում ՈՒԵՖԱ-ի արտակարգ իրավիճակների աշխատանքային խումբը հանեց իր որակազրկումը, իսկ Ցյուրիխում կայացած հանդիպման ժամանակ ՖԻՖԱ-ի գործադիր կոմիտեն նույնպես որոշում կայացրեց ԲՀՖՄ-ը վերադարձնել իր շարքերը[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]