Ինկուբուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ինկուբուս
Ենթատեսակnight hag? և սատանա
Երևի համընկնում էՍուկուբուս
 Incubus Վիքիպահեստում

Ինկուբուս[1] (ինկուբոն, ինկուբոնուս, լատին․՝ incubus, առաջացած incubare բառից, «վերևից պառկել»), միջնադարյան լեգենդներում կանանց հետ սեռական հարաբերություններ փնտրող անբարո դև, Եվրոպայի ժողովուրդների ցածրակարգ դիցաբանության կերպար։ Այն նաև կոչվում է՝ գերմ.՝ alb։ Համապատասխան դևը, որը հայտնվում է տղամարդկանց առջև, կոչվում է սուկուբուս[2]։

Ինկուբուսի արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ դեպքերում ինկուբուսը նկարագրվում է որպես տգեղ արարած, որը հաճախ նման է այծի (սատանայի պատկերներից մեկը), թեև միջնադարում այս տեսքը վերագրվել է դևերի մեծամասնությանը։ Այսպիսով, Compendium Maleficarum-ում (1608) ասվում է. «Ինկուբուսը կարող է ընդունել և՛ արական, և՛ իգական կերպարանք, երբեմն այն հայտնվում է որպես տղամարդ կյանքի վառ շրջաններում, երբեմն որպես սատիր, կնոջ առջև, որը հայտնի է որպես կախարդ, նա սովորաբար ընդունում է ցանկասեր այծի կերպարանքը[3]։ Ինկուբուսի ընդունում է նաև շան, կատվի, եղնիկի, ցլի, եղջերուի, թռչունի, հատկապես ագռավի կամ արագիլի կերպարանք, ինչպես նաև օձի։ Սակայն նույնիսկ անասնական տեսքը չի խանգարում ինկուբուսին մարմնական հարաբերություններ ունենալ կնոջ հետ[4]։

Թեև ինկուբուսի հակվածությունն ինքնին անառակության նկատմամբ կասկածի տակ չի դրվել, բայց միջնադարում քննարկվել է, թե ինչպես են անմարմին դևերը կարողանում մարմին ձեռք բերել և շփվել կանանց հետ։ Հետագա դիվաբաններից մեկը՝ Սինիստարին (մահացել է 1701 թվական), բացատրել է, որ դևը կարող է վերցնել մարմնի պատյան՝ բնակեցնելով մեկ այլ մարդու մամինը կամ իր համար մարմին ստեղծել տարբեր նյութերից։ Մյուսները կարծել են, որ դևերն այդ նպատակների համար օգտագործում են դիակներ, հատկապես վերջերս կախված մարդկանց մարմիններ։ Քիչ անց սնահավատ մարդիկ ասացել են, որ ինկուբուսը եթերային ստվեր է։ Բայց նա միշտ չէ, որ այսպիսին է։ Երբ ցերեկը անհետացավ կամ այլ կերպ մթնեց կամ ուղղակի մթնշաղ դարձավ, ինկուբուսը ստանում է նաև տղամարդու տեսք[5][6] ։

Ինկուբուսի սերմնահեղուկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առավել մեծ հակասություններ են ծագել ինկուբուսի սերմնահեղուկի ծագման հարցի շուրջ։

Ոմանք կարծել են, որ հնարավոր է հղիանալ ինկուբուսից, քանի որ դևը հավաքում է դիակների կամ սերմնահեղուկը, որը արձակվում է գիշերային ժայթքման կամ ձեռնաշարժության ժամանակ և «շնորհիվ ֆիզիկական օրենքների արագության և իմացության՝ պահպանում է իր սերմնահեղուկը սեփական բնական ջերմության մեջ»։ Միջնադարյան «Վհուկների մուրճը» տրակտատում ասվում է, որ դևերը, որպես սուկուբներ, հավաքում են տղամարդու սերմնահեղուկը, այն պահում իրենց մարմնում, այնուհետև որպես ինկուբուսի բեղմնավորում են կանանց՝ աստղերի դիրքին համապատասխան՝ նպատակ ունենալով արտադրել նոր սերունդներ, որոնք ի սկզբանե հակված են բերել չափ ուժեր մոլորակի վրա[7]։

Մյուսները, ընդհակառակը, կարծում են, որ անհնար է հղիանալ ինկուբուսից, քանի որ դրա սերմը ոչ այլ ինչ է, քան կեղծիք։ Այսպիսով, Ժաննա դ'Աբադին խոստովանել է Պիեռ դե Լանկրին, որ «սատանայի սերմնահեղուկը անսովոր սառն էր, այնպես որ նա չէր կարող հղիանալ նրանից»։ Ինկուբուսից երեխաների ծնվելու դեպքերը նման դիվաբանները բացատրել են այնպես, որ դևը պատրաստվում է ծննդապերության համար երեխաներին առևանգել։

Որպես կանոն, ինկուբուսների երեխաներին բնութագրում են որպես ոչ պակաս տգեղ, քան իրենց ծնողները։ Երբեմն նման նկարագրությունները համընկնում են մակաբույծների նկարագրությունների հետ, ինչպիսիք են որդերն ու երիզորդները, իսկ դևից երեխաների ծննդյան մասին որոշ պատմություններ ավելի շատ շնություն են հիշեցնում, հիմնավորված այն փաստով, որ ամուսնու ոգին իբր հայտնվել է կնոջը երազում, երբ ամուսինը տնից բացակայել է։

Ինկուբուսի ցանկությունը սեռական հարաբերությունների համար[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիվաբանները նաև հստակ կարծիք չեն ունեցել այն պատճառների մասին, թե ինչու են դևերը ձգտում կնոջ արգանդին[8]։

Ոմանք կարծել են, որ դրա պատճառը դևերի անսանձ ցանկությունն է, որ ինկուբուսները ձգտում են բավարարել իրենց կիրքը տարբեր տեսակի այլասերվածությունների հանդեպ, այդ իսկ պատճառով, իրենց տեսակի հետ միասին լինելոի փոխարեն, նրանք կապ են փնտրում կանանց հետ։ Մյուսները կարծել են, որ քանի որ հոգիները «չեն կարող զգալ ո՛չ ուրախություն, ո՛չ հաճույք», նրանք լինում են մարդու հետ միայն նրան նվաստացնելու համար՝ թաքուն ծաղրելով իրենց հավանական սիրեկաններին, որոնք, ի դեպ, երբեմն նույնիսկ գիտակցելով միության մեղավորությունը, չեն փորձել ազատվել դիվային երկրպագուներից։ Մեկ այլ տարբերակում ասվում է, որ դևերն ու բնության հոգիները, նախանձելով մարդկային հոգու անմահությանը, ձգտում են նման հոգի տալ իրենց սերունդներին մարդկանց հետ համագործակցության միջոցով[9]։

Ինկուբուսի հետ հարաբերությունը համարվել է շատ ավելի լուրջ մեղք, քան շնությունը, քանի որ այն հավասարեցվել է անասնապահությանը, իսկ սուկուբիի հետ հարաբերությունները հավասարվում էին սոդոմիության, քանի որ սուկուբուսը նույն սատանան է, միայն կանացի տեսքով։ Ինկվիզիցիայի և վհուկների դատավարությունների վերելքով, ինկուբուսների և սուկուբիների նկարագրությունները գնալով դարձել են ավելի սարսափելի։ Եթե վաղ զեկույցներում կանայք և տղամարդիկ խոստովանում են անհավանական հաճույքների մասին, որոնք նրանց տվել են դիվային սիրահարները, ապա ավելի ուշ կանայք խոստովանել են, որ սեռական հարաբերությունն իրենց անհավանական ցավ է պատճառել։ Ենթադրվում է նաև, որ ինկուբուսը չի կարող գայթակղել կույսերին, նրա կախարդանքը չի գործում անփորձների վրա։ Աղբյուրների մեծ մասը համաձայն է այս կարծիքի հետ։

Զուգահեռներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրականում, միջնադարյան դիվաբանները չեն եղել ինկուբուսիների հայտնագործողները, քանի որ բնության ոգիների, դևերի և հեթանոս աստվածների հետ մարդկային հարաբերությունների պատմությունները առկա են բազմաթիվ մշակույթներում և հավատալիքներում։ Հին հունական դիցաբանության մեջ Զևսը տարբերվել է իր մեծ անառակությամբ և սիրահարվել է մահկանացու կանանց, օրինակ՝ Սեմելեին, որը ծնել է Դիոնիսոսին։

Հռոմեացիները ինկուբներին համարել են ոգիներ և նրանց վերագրել են այնպիսի երևույթներ, որոնք ռուսները վերագրում են տնային ոգիներին, այսինքն՝ գիշերները քնկոտ մարդկանց վրա հարձակվելը, նրանց վախեցնելը և այլն։

Նմանատիպ ոգիների մասին իմացել են նաև հին հույները և նրանց անվանել են էֆիալտես (ցատկել)։ Հռոմեացիները ինկուբուսներին համարել են նույն ցեղատեսակի ոգիներ են, ինչպես նաև ֆաունները, սիլվանները և նմանատիպ արարածները։ Կախարդական երազներ, հատկապես կանանց շրջանում, նույնպես վերագրվել են ինկուբուսների այցելություններին։ Քաջվարդ ծաղիկը, որը հավաքվել են գիշերը սնահավատ ծեսերի համաձայն, ծառայել է որպես ինկուբուսին խեղդամահ անելու միջոց։

Սլավոնները ինկուբուսներին կապում են թռչող կամ հրե օձի հետ

Ինկուբուսները կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինկուբուսը կերպարը կա «Արյունային կապեր» հեռուստասերիալում, «Սերը ցավում է» սերիայում, «Հմայված» հեռուստասերիալում, «Թանաք» ֆիլմում, ինչպես նաև «Պարանորմալ էակ» ֆիլմում։ 2011 թվականին ինկուբուսը հայտնվել է նաև «Մութի օրագրերը» սերիալի դրվագներից մեկում, իսկ նույն թվականին նկարահանվել է «Ինկուբուս» համանուն ֆիլմը։ Ինկուբուսները նաև հանդիպում են «Call of Blood» սերիալում (4-րդ եթերաշրջան, դրվագ 9)։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Мифологический словарь / гл. ред. Е. М. Мелетинский. — М.: Советская энциклопедия, 1990. — С. 244. — 672 с. — ISBN 5-85270-032-0
  2. Махов А. Е., 2006
  3. Raphael Patai, p. 221, The Hebrew Goddess: Third Enlarged Edition, 978-0-8143-2271-0
  4. Siegmund Hurwitz, Lilith: The First Eve 978-3-85630-522-2
  5. Wilson, John Albert; Allen, Thomas George (1973). The Sumerian King List (4th ed.). London: Oriential Institute of the University of chicago. էջ 90. ISBN 0226622738.
  6. Campbell Thompson, R (2000 թ․ փետրվարի 1). Semitic Magic: Its Origins and Development. New York: Weiser books. ISBN 9781609253813.
  7. Lawrence-Mathers, A. (2020) [2012]. «Chapter 6: A Demonic Heritage». The True History of Merlin the Magician. Yale University Press. ISBN 978-0300253085.
  8. Lewis, James R., Oliver, Evelyn Dorothy, Sisung Kelle S. (Editor) (1996), Angels A to Z, Entry: Incubi and Succubi, pp. 218, 219, Visible Ink Press, 0-7876-0652-9
  9. Masello, Robert (2004), Fallen Angels and Spirits of The Dark, p. 66, The Berkley Publishing Group, 200 Madison Ave. New York, NY 10016, 0-399-51889-4

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Роббинс Рассел Хоуп Энциклопедия колдовства и демонологии / Р. Х. Роббинс; Пер. с англ. Т. М. Колядич, Ф. С. Капицы. — М.: ООО «Издательство Астрель»: МИФ: ООО «Издательство АСТ», 2001. — 560 с.: ил. — («ADMARGINEM»). ISBN 5-17-008093-X (ООО «Издательство АСТ»), ISBN 5-271-02118-1 (ООО «Издательство Астрель»), ISBN 5-87214-066-5 (Издательство «Миф»).
  • Станислас де Гуайта Арсенал Колдуна// Храм Сатаны// Станислас де Гуайта Очерки о проклятых науках. У порога тайны. Храм Сатаны./ М. Ланселот, 2004. — 544 с. ISBN 5-902753-01-5
  • Махов А. Е. Инкубы и суккубы // HOSTIS ANTIQUUS: Категории и образы средневековой христианской демонологии. Опыт словаря.. — М.: Intrada, 2006. — С. с. 208—213.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ինկուբուս» հոդվածին։