Ինարի
| Ինարի | |
|---|---|
| Տեսակ | լիճ, ջրամբար և lake or pond? |
| Երկիր | |
| Վարչատարածք | Ինարի[1] |
| Երկարություն | 80 կմ |
| Լայնություն | 50 կմ |
| ԲԾՄ | 118,03 մետր և 115,67 մետր |
| Խորություն | 92 մետր[2] և 14,3 մետր[2] |
| Շրջանագծի երկարություն | 3277,8 կմ[2] |
| Մակերես | 1081,92 կմ²[2] |
| Ծավալ | 15,505 km³[2] և 2 584 000 000 m³ |
| Ջրի պահման ժամանակ | 107 295 840 s[3] |
| Ջրահավաքի տարածք | Paatsjoki basin? |
| Ավազանի տարածք | 14 512 կմ² |
| Ավազանի երկիր | |
| Լիճ հոսող գետ | Ivalo River? և Juutuanjoki? |
| Լճից հոսող գետ | Paatsjoki?[4] |
| 68°57′35″N 27°36′06″E / 68.9596511°N 27.6017069°E | |
![]() | |
![]() | |
Ինարի կամ Ինարիյարվի (ֆիններեն՝ Inarijärvi, շվեդ.՝ Enare träsk, նորվ.՝ Enaresjøen), լիճ Ֆինլանդիայի Լապլանդիա նահանգի հյուսիսարևելյան մասում։ Ֆինլանդիայի մեծությամբ երրորդ լիճն է։ Գտնվում է բևեռային շրջանից հյուսիս։
Գտնվում է տեկտոնա-սառցադաշտային ծագման ընդարձակ իջվածքում, 144 մ բարձրության վրա։ Մակերեսը՝ 1040,28 կմ²։ Խորությունը՝ մինչև 92 մետր։ Տեղակայված է ծովի մակարդակից 119 մ բարձրության վրա[5]։
Լճի ափին գտնվում են հետևյալ բնակավայրերը՝ Պարտակո, Վյայուլյա, Ինարի, Կոպելո և այլն[6]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխարհագրական դիրք և խառնարանի չափեր
[խմբագրել | խմբագրել կոդը]| Լիճ | Ջրի մակերևույթի մակերեսը, կմ² | Ծավալը, կմ³ | Գտնվելու վայրը (երկիր) |
|---|---|---|---|
| Լադոգա | 17700 | 908 | |
| Օնեգա | 9720 | 285 | |
| Վեներն | 5550 | 180 | |
| Չուդ և Պսկով | 3550 | 25,2 | |
| Վեթեռն | 1900 | 72 | |
| Սայմա | 1800 | 36 | |
| Սպիտակ | 1290 | 5,2 | |
| Վիգօզերո | 1140 | 7,1 | |
| Մելարեն | 1140 | 10,0 | |
| Պյայաննե | 1065 | ... | |
| Իլմեն | 1200 | 12,0 | |
| Ինարի | 1000 | 28,0 |
Լճի ափերը ճահճացված են, խիստ կտրտված։
Վտակներ և հոսք
[խմբագրել | խմբագրել կոդը]Լիճ են թափվում 20-ից ավելի գետեր, որոնցից ամենախոշորը Կաամասյոկի և Իվալոյոկի գետերն են։
Սկիզբ է առնում Պատսոյոկի գետը (Պազ, Բարենցի ծովի ավազան)։
Լիճը սառչում է նոյեմբերից մինչև մարտ։
Կղզիներ և թերակղզիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լճի վրա կան 3318 կղզիներ, որոնցից ամենահայտնին Խաուտուումաասաարի կղզին է (կղզի-գերեզմանոց), որը գերեզմանոց էր ծառայում հին սաամների համար, Ուկոնկիվի (Ուկկո քար) կղզին, որը Լապլանդիայի հնագույն բնակիչների համար զոհաբերությունների վայր էր համարվում։ Ուկոնկիվի կղզին Ֆինլանդիայում ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցուցակի թեկնածու է[8]։
Բուսական և կենդանական աշխարհ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գետում տարածված է կարմրախայտը, լճային սաղմոնը, պերկեսը, գայլաձուկը և այլ ձկնատեսակներ։ Տարածված է ձկնորսությունը։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լճի տեսարանը (2008)
- Ivalon Lentopalvelu Oy հիդրոինքնաթիռները[9] (2005)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 NLS Geographic Names Register — National Land Survey of Finland.
- 1 2 3 4 5 Järvi-meriwiki — Finnish Environment Institute.
- ↑ http://wldb.ilec.or.jp/Details/Lake/EUR-17
- ↑ NVE Atlas — Norwegian Water Resources and Energy Directorate.
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
- ↑ Տեղագրական քարտեզ
- ↑ Атлас океанов. Термины, понятия, справочные таблицы.— М.: ГУНК МО СССР, 1980. С.140—147
- ↑ The Holy place of worship of Ukonsaari by the Sami people at Inari(անգլ.)
- ↑ «Ivalon Lentopalvelu». Արխիվացված է օրիգինալից 2010-12-30-ին. Վերցված է 2016-02-28-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ինարի» հոդվածին։ |
| ||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 333)։ |

