Տարածությունը 982 կմ2 է, երկարությունը՝ 45 կմ, լայնությունը՝ մինչև 35 կմ, խորությունը ափերի մոտ 3-4 մ է, կենտրոնական մասում՝ 6-10 մ։ Իլմենի մեջ է թափվում մոտ 50 գետ (Մստա, Պոլա, Լովատ, Պսիժա, Շելոն և այլն)։ Իլմենից սկիզբ է առնում Վոլխովը։
ՌուսերենԻլմեն են անվանում գետնահունում գոյացած լճերը։ Մինչև 16-րդ դարի տարեգրություններում հիշատակվում է Իլմեր ձևով։ Ենթադրում են, որ անվանումը առաջացել է ֆիններեն ilma, էստոներեն ilm «օդ, եղանակ» և jarvi (jarv) «լիճ» բառերի զուգակցումից, այսինքն նշանակում է «եղանակ ստեղծող լիճ» (հին էստոնները հավատում էին, որ լիճն ի վիճակի է անձրև ստեղծել երաշտի ժամանակ, իհարկե՝ հատուկ ծեսակատարություններից հետո)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 320)։