Իմրե Շինկովիչ
Իմրե Շինկովիչ | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 21, 1928[1] |
Ծննդավայր | Kispest, Պեշտ-Պիլիշ-Շոլթ-Քիշկուն, Հունգարիայի Թագավորություն[2] |
Մահացել է | հունվարի 18, 2001[1][3] (72 տարեկան) |
Մահվան վայր | Բուդապեշտ, Հունգարիա[2] |
Գերեզման | Օբուդսկոյի գերեզման |
Կրթություն | Árpád Gimnázium? (1947) և Բուդապեշտի թատրոնի և կինոյի ակադեմիա (1951) |
Քաղաքացիություն | Հունգարիա |
Մասնագիտություն | դերասան |
Ամուսին(ներ) | Katalin Gombos? |
Երեխա(ներ) | András Sinkovits-Vitay? և Marianne Sinkovits? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Halhatatlanok sétánya? և Hungarian Art Academy? |
Իմրե Շինկովիչ (հունգ.՝ Sinkovits Imre, 21 սեպտեմբերի, 1928, Բուդապեշտ, Հունգարիա – 18 հունվարի, 2001, Բուդապեշտ), կինոյի և թատրոնի հունգարացի դերասան[4][5]։ Հունգարիայի ժողովրդական արտիստ։ Կոշութի անվան ազգային մրցանակի դափնեկիր (1966), թատերական արվեստի բնագավառում շնորհվող Մարի Յասաիի անվան պետական մրցանակի կրկնակի դափնեկիր (1955, 1962)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իմրե Շինկովիչը ծնվել 1929 թվականի սեպտեմբերի 21-ին Բուդապեշտում։ Թատերական ներկայացումների մասնակցել սկսել է դպրոցական տարիներին։ Պրոֆեսիոնալ մակարդակում առաջին անգամ ելույթ է ունեցել 1948 թվականին։ 1949 թվականից մինչև 1956 թվականը խաղացել է Բուդապեշտի Ազգային թատրոնի բեմում։ 1951 թվականին ավարտել է թատրոնի և կինոյի ինստիտուտը։
Հունգարական հեղափոխության ժամանակ՝ 1956 թվականի հոկտեմբերին, Բուդապեշտի կենտրոնական հրապարակում, որտեղ հավաքված էր 20000 մարդ, արտասանել է Շանդոր Պետեֆիի հայրենասիրական բանաստեղծություններից։ Երիտասարդների բողոքի այդ ակտը դարձավ Հունգարիայի Ժողովրդական Հանրապետության կոմունիստական կառավարության դեմ համազգային ապստամբության բռնկման դրդապատճառներից մեկը։ Իմրե Շինկովիչն ընտրվել է Հունգարական թատրոնի և կինոյի ասոցիացիայի հեղափոխական կոմիտեի անդամ։
Հեղափոխության ճնշումից հետո Իմրե Շինկովիչին մեկուկես տարով արգելել են զբաղվել թատերական գործունեությամբ և հեռացրել են Ազգային թատրոնից։ 1958-1963 թվականներին նա աշխատել է Յոժեֆ Աթիլայի թատրոնում։ 1963 թվականին վերադարձել է Ազգային թատրոն և երկար տարիներ եղել է նրա մենակատարներից մեկը։ Խաղացել է տարբեր դերեր՝ կատակերգականից մինչև ողբերգական համաշխարհային դասականների ու հունգարացի հեղինակների գործերի բեմադրություններում (Էսքիլես, Շեքսպիր, Լոպե դե Վեգա, Անտոն Չեխով, Մաքսիմ Գորկի, Վիկտոր Հյուգո, Դյումա, Բեռնարդ Շոու, Բեն Ջոնսոն, Դյուլա Իյեշ և այլն)։
Կինոյում նկարահանվել սկսել է 1951 թվականին։ Խաղացել է 129 ֆիլմերում։
Իմրե Շինկովիչը մահացել է 2001 թվականի հունվարի 18-ին Բուդապեշտում։
Ընտրյալ ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1951 – Ամբողջ արագությամբ / Teljes gözzel – Շանդոր Շաբո
- 1951 – Փոթորիկ / Vihar – Էլեկ
- 1952 – Բարձրացել է ծովը / Föltámadott a tenger
- 1952 – Էրկել / Erkel
- 1953 – Զայրույթի օր / A harag napja
- 1953 – Պատանի սրտով / Ifjú szívvel – Պատակի
- 1953 – Լեյտենանտ Ռակոշի / Rákóczi hadnagya – ֆրանսիացի
- 1954 – Կյանքի նշանը / Életjel – Բորսա
- 1955 – Հատուկ նշան/ Különös ismertetöjel
- 1956 – Անդունդ / Szakadék – Իշտվան Նագի
- 1956 – Դառը ճշմարտություն / Keserü igazság – Բուվեչ
- 1956 – Հրաշալի հարձակվողը / A csodacsatár – լրահաղորդ
- 1957 – Քաղաքային արվարձանի լեգենդը / Külvárosi legenda – Բենկո
- 1960 – Սիզամարգերում քայլելը թույլատրվում է / Füre lépni szabad – Գեզա Տիրպակ
- 1960 – Փորձությունների ուղի / Próbaút – Յանոշ Վետրո
- 1961 – Ալբա Ռեգիա / Alba Regia – գեստապոյի սպա
- 1961 – Չորսը հոսանքի ուղղությամբ / Négyen az árban
- 1961 – Մինչև չգա վաղը / Amíg holnap lesz – Միխայ
- 1961 – Նրանք սպանել են աղջկան / Megöltek egy lányt
- 1961 – Հացթուխի ենթավարպետի լապտերը (ТВ) / A pékinas lámpása
- 1962 – Պատմություններ գնացքում / Legenda a vonaton – Կառլո
- 1962 – Վերջին ընթրիքը / Az utolsó vacsora
- 1963 – Աշնանային աստծո աստղը / Isten öszi csillaga – Պատոնաի
- 1963 – Մենք ապրում ենք ամեն օր / Mindennap élünk – Ֆերի Չիրոկ
- 1963 – Երկխոսություն / Párbeszéd – Լասլո Խորվաթ
- 1963 – Խաբերի լուսանկարը / Fotó Háber
- 1963 – Երկու խաղակես դժոխքում / Két félidö a pokolban
- 1964 – Դրամանենգը/ A pénzcsináló
- 1964 – Ափսոս բենզինը / Kár a benzinért
- 1964 – Մի քանի երազանք / Álmodozások kora
- 1964 – Մի անգամ քսան տարի անց / Ha egyszer húsz év múlva
- 1964 – Ճակատագրին հակառակ / Új Gilgames
- 1964 – Միլիոնատիրոջ կտակը
- 1965 – Կրտսեր սերժանտն ու մյուսները / A tizedes meg a többiek – Ֆերենց Մոլնար
- 1966 – Ոսկե վիշապ / Aranysárkány – Աթիլա Բահո
- 1966 – Բժիշկ Մահ / Az orvos halála – տաքսու վարորդ
- 1966 – Եվ այդ ժամանակ այդ տիպը… / És akkor a pasas
- 1967 – Սիրո երեք գիշեր / Egy szerelem három éjszakája – Գասպար
- 1967 – Այրին ու կապիտանը / Az özvegy és a százados – կապիտան
- 1968 – Էգերի աստղը – Իշտվան Դիբո
- 1968 – «Ոսկե ձեռնոցի» ասպետները (մինի սերիալ) / Az aranykesztyü lovagjai – Հարիսոն, շրջանային դատախազ
- 1969 – Ճանապարհորդություն իմ գանգի շուրջը / Utazás a koponyám körül – կրկեսի աշխատող
- 1969 – Հանցագործ աշխարհի պրոֆեսորը / Az alvilág professzora – Զելկ
- 1970 – Ֆերենց Լիստ։ Սիրո երազներ – Ֆերենց Լիստ (դերը հնչյունավորել է Անդրեյ Պոպովը)
- 1971 – Վիլլա Լիդոյում / Villa a Lidón
- 1971 – Hahó, Öcsi! – աղբահավաք
- 1974 – Թույն բաժակում / Illatos út a semmibe
- 1980 – Համր թղթապանակ / A Néma dosszié
- 1996 – Նվաճում / Honfoglalás
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Իմրե Շինկովիչի համառոտ կենսագրությունը և ֆիլմագրությունը
- ↑ Իմրե Շինկովիչը (անգլ.) Internet Movie Database կայքում
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իմրե Շինկովիչը Find a Grave կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իմրե Շինկովիչ» հոդվածին։ |
|