Իլոն Վիկլանդ
Իլոն Վիկլանդ էստ․՝ Maire-Ilon Wikland | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 5, 1930[1][2][3][…] (94 տարեկան) |
Ծննդավայր | Տարտու, Էստոնիա[1] |
Քաղաքացիություն | Էստոնիա և Շվեդիա |
Կրթություն | Q26253650? և Q42536016? |
Մասնագիտություն | նկարազարդող և վիզուալ արտիստ |
Պարգևներ | |
Հայր | Maks Pääbo? |
Կայք | ilon.ee |
Ilon Wikland Վիքիպահեստում |
Իլոն Վիկլանդ (էստ․՝ Ilon Wikland, ծննդյան անունը՝ Մայրե-Իլոն Պյաէբո, էստ․՝ Maire-Ilon Pääbo, փետրվարի 5, 1930[1][2][3][…], Տարտու, Էստոնիա[1]), Էստոնիայում ծնված շվեդ նկարիչ, պատկերազարդող[4]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իլոն Վիկլանդը ծնվել է 1930 թվականի փետրվարի 5-ին Տարտու քաղաքում, քաղաքացիական ինժեներ Մաքս Պյաէբո և Pallas գեղարվեստի դպրոցի շրջանավարտ նկարչուհի Վիդի Պյաէբո-Յուսեի (Vida Pääbo-Juse) ընտանիքում։ Իլոնի մայրը 1939 թվականին ամուսնուց բաժանվելուց հետո մեկնել է սովորելու Իտալիայում, այնուհետև կատարելագործվել է Բուդապեշտի գեղարվեստի ակադեմիայում[5]։ Իլոնի մանկությունն անցել է Հաապսալուում, դպրոցն ավարտել է Տալլինում, սակայն 1939-1944 թվականներին սովորել է Հաապսալուի 1-ին հիմնական դպրոցում, ապրել է տատիկի հետ, այնուհետև փախստականների հետ հայտնվել է Շվեդիայում։
Շվեդիայում ապրել է մորաքրոջ հետ, ով Էստոնիայից գաղթել էր դեռևս պատերազմից առաջ և Ստոկհոլմում աշխատում էր որպես նկարիչ։ Իլոնը գնացել է նրա հետքերով և ընդունվել նկարչական դպրոց։ 20 տարեկան հասակում «Ռաբեն և Շեհրեն» (Rabén & Sjögren) հրատարակչությունում հանդիպել է Աստրիդ Լինդգրենին[6], ով հավանել է Իլոնի աշխատանքները, և նրանք սկսել են համագործակցել։ Աստրիդի ստեղծագործություններից առաջինը պատկերազարդել է 1954 թվականին լույս տեսած «Միո, տղաս» մանկական գիրքը։
1951 թվականին Իլոնն ամուսնացել է նավաստու հետ և ունեցել են 4 դուստր։
Աստրիդ Լինդգրենի գրքերի նկարազարդումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իլոն Վիկլանդը նկարազարդել է Լինդգրենի բազմաթիվ գրքեր.
- The Six Bullerby Children
- The Children on Troublemaker Street
- The Brothers Lionheart
- Karlsson-on-the-Roof
- Mardie
- Mio, My Son
- Nils Karlsson Pyssling
- Ronia the Robber's Daughter
- Seacrow Island
- The Ghost of Skinny Jack
- Sunnanäng
- The Dragon with Red Eyes, I Want a Brother or Sister, That’s My Baby, Brenda Helps Grandmother, Simon Small Moves in, The Borrowers
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սպիտակ աստղի շքանշան (3-րդ աստիճանի), 2011
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://web.archive.org/web/20160401213937/http://jeugdliteratuur.org/auteurs/ilon-wikland
- ↑ 2,0 2,1 RKDartists (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 Discogs — 2000.
- ↑ «Ilon Wikland». Nationalencyklopedin (Swedish). Վերցված է 2010 թ․ մայիսի 13-ին.
{{cite encyclopedia}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Рождённая рисовать». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ «Երջանիկ պատահականություն». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 2-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ilon Wiklands artshop Արխիվացված 2015-04-05 Wayback Machine
- Information on www.astridlindgren.se
- Iloni Imedemaa Արխիվացված 2015-10-01 Wayback Machine – Ilons Wonderland
- I Draw, Therefore I Am ՅուԹյուբում
- Soome produtsent ja lavastaja John Hakalax räägib Ilon Wiklandi eluloofilmi saamisloost
- I DRAW, THEREFORE I AM (2009) Արխիվացված 2010-03-03 Wayback Machine – The documentary describes the strong-minded and fearless Estonian Ilon Wikland's childhood and growth towards adolescent and independence, by Kim Finn and John Hakalax
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իլոն Վիկլանդ» հոդվածին։ |
|