Իդա (փոթորիկ, 2021)
Իդա | |
---|---|
Տեսակ | Category 4 hurricane? |
Երկիր | Ճամայկա, Կուբա և ԱՄՆ |
Մասն է | 2021 Atlantic hurricane season? |
Ձևավորված | օգոստոսի 26, 2021 |
Քայքայված | սեպտեմբերի 1, 2021 |
Hurricane Ida (2021) Վիքիպահեստում |
Փոթորիկ Իդա (անգլ.՝ Hurricane Ida), 4 -րդ կարգի ատլանտյան ցիկլոն, որը 2021 թվականի օգոստոս-սեպտեմբերին խոցել է ԱՄՆ-ի հարավ-արևելյան մասը։ Փոթորկի հետևանքները տարածվել են նաև երկրի հյուսիս-արևելքում[1]։ Տարերային աղետի զոհ է դարձել մոտ 82 մարդ[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին անգամ օգոստոսի 23-ին սկսել է հետևել Փոթորիկների ազգային կենտրոնը։ 2021 թվականի օգոստոսի 27-ին Իդան դարձավ առաջին կարգի փոթորիկ։ Օգոստոսի 29-ին Իդան սկսեց որակվել որպես չորրորդ կարգի փոթորիկ։ Օգոստոսի 29-ի ժամը 19:00-ի դրությամբ փոթորիկը մոտենում է Լուիզիանա և Միսսիսիպի նահանգներին։ Երկու նահանգներում էլ հայտարարվել է արտակարգ դրության ռեժիմ և բնակչության հարկադիր տարհանում։
Իդայի ուժեղ հարվածը Նոր Օռլեանին (Լուիզիանա նահանգ) տեղի ժամանակով եղել է 19։00-ին։ Մոտ 250 կմ/ժ արագությամբ քամին հարվածել Է Լուիզիանայի ափերին,սկսվել են հեղեղումներն ու ջրհեղեղներ ափամերձ գոտիներում։ Սակայն երբ փոթորիկը եկավ մայրցամաք, այն անմիջապես ընկավ 2-րդ կարգի։
Փոթորկի մնացորդները հասել են երկրի հյուսիս-արևելք։ Մասնավորապես, լուրջ ջրհեղեղներ են գրանցվել Նյու Յորքում[1][3][4]։
Հետևանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լուիզիանայի նահանգի ավելի քան 70 %-ը հոսանքազրկվել է։ Առանց Էլեկտրականության է մնացել ավելի քան մեկ միլիոն տուն[5][6]։ Փոթորիկը ստիպել է Միսիսիպի գետին փոխել հոսքի ուղղությունը[7]։ Փոթորկի արդյունքում զոհվել է 1 մարդ[6]։ Օգոստոսի 31-ին զոհերի թիվը հասել է 4-ի (2-ը Միսիսիպիում և 2-ը Լուիզիանայում), տուժել է գրեթե 10 մարդ[8]։ Սեպտեմբերի 3-ի դրությամբ զոհերի թիվը հասել է 59-ի[9]։ Մի քանի մարդ զոհվել է շմոլ գազից թունավորման հետևանքով, առնվազն մեկ մարդ զոհվել է կոկորդիլոսի հարձակումից հետո[10][11]։ Լուիզիանայում մահացել է ծերանոցի 7 բնակիչ[12]։ Մեքսիկական ծոցում փոթորկի պատճառով գրանցվել է նավթի արտահոսք[13]։
Նահանգ | Զոհեր | Ծանոթագրություններ |
---|---|---|
Նյու Ջերսի | 27 | [14] |
Լուիզիանա | 26 | [10][11][12][15][16][17] |
Նյու Յորք | 18 | [18] |
Փենսիլվանիա | 5 | [19] |
Ալաբամա | 2 | [15] |
Միսսիսիպի | 2 | [15] |
Մերիլենդ | 1 | [19] |
Կոնեկտիկուտ | 1 | [19] |
Ընդամենը | 82 | [2] |
Արձագանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախագահ Ջո Բայդենը հայտարարել է երկրին մոտեցող «կլիմայական ճգնաժամի» մասին[20]։ ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցությունը պահանջել է անհապաղ ընդունել կլիմայի փոփոխության դեմ պայքարին ուղղված օրինագծերը[21]։
Սեպտեմբերի 4-ին Բայդենն այցելել է փոթորկից տուժած Նոր Օռլեան և հայտարարել Լուիզիանայի բնակիչներին 100 մլն դոլար օգնություն տրամադրելու մասին[22]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Катастрофические последствия: ураган «Ида» убивает людей в Нью-Йорке». НТВ (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ 2,0 2,1 «Число жертв урагана «Ида» в США превысило 80». lenta.ru. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ Виктория Калиниченко (2021 թ․ սեպտեմբերի 2). «В Нью-Йорке затопило станцию метро». Известия (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «Циклон "Ида" привел к наводнению в Нью-Йорке: затоплено метро, дома обесточены». Российская газета (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «Ураган «Ида» развернул Миссисипи». Газета.Ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ 6,0 6,1 «В США почти миллион человек остались без света из-за урагана "Ида"». РИА Новости (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ «Река Миссисипи в США изменила направление течения во время урагана «Ида»». lenta.ru. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ «2 dead in Mississippi highway collapse; 2 dead in Louisiana». The Washington Post (անգլերեն).
- ↑ «Жертвами шторма и наводнений в США стали 59 человек». МИР 24 (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ 10,0 10,1 Diaz, Johnny (2021 թ․ օգոստոսի 31). «An alligator attacked a Louisiana man in an area flooded by Ida». The New York Times. 0362-4331. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ 11,0 11,1 «Louisiana Hurricane Ida-related death count rises to 9». KLFY (ամերիկյան անգլերեն). 2021 թ․ սեպտեմբերի 2. Արխիվացված է օրիգինալից 2021-09-03-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ 12,0 12,1 «Число жертв урагана "Ида" в США возросло до 82 человек». Российская газета (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ «Раскрыты подробности утечки нефти в Мексиканском заливе». lenta.ru. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ Larry Higgs | NJ Advance Media for NJ.com (2021 թ․ սեպտեմբերի 4). «Ida's N.J. death toll rises to 27, among deadliest in state history». nj (անգլերեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ 15,0 15,1 15,2 «Death toll rises to 49 after Ida batters East Coast». NBC News (անգլերեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «Мужчина в США пропал без вести после атаки аллигатора при наводнении». РИА Новости (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «Death toll from Ida climbs above 60 from Louisiana to New England » Yale Climate Connections». Yale Climate Connections (ամերիկյան անգլերեն). 2021 թ․ սեպտեմբերի 3. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ Aya Elamroussi CNN. «A mother, father and son drowned after more than a dozen feet of water drenched their apartment». CNN. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 10-ին.
{{cite web}}
:|author=
has generic name (օգնություն) - ↑ 19,0 19,1 19,2 John Bacon, Ryan W. Miller and Grace Hauck. «'We're not out of this yet': At least 46 dead after flooding overwhelms NYC, Northeast». USA TODAY (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «Десятки погибших из-за наводнения в Нью-Йорке: названы новые подробности». www.mk.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «В США демократы указали на необходимость борьбы с изменениями климата». ТАСС. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «Байден посетил пострадавший от урагана "Ида" Новый Орлеан». ТАСС. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 4-ին.