Իբրահիմ Մաալուֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իբրահիմ Մաալուֆ
SML 20D 11076 Ibrahim Maalouf.jpg
Բնօրինակ անուն արաբ․՝ إبراهیم معلوف‎‎ և ֆր.՝ Ibrahim Maalouf
Ծնվել է դեկտեմբերի 5, 1980(1980-12-05)[1][2][3] (38 տարեկան)
Բեյրութ, Լիբանան[4][2]
Երկիր Flag of Lebanon.svg Լիբանան
Flag of France.svg Ֆրանսիա
Ժանրեր ջազ և jazz fusion
Մասնագիտություն փողհար, դաշնակահար, ջազ երաժիշտ, կոմպոզիտոր և ֆիլմերի երաժշտությունների հեղինակ
Գործիքներ Շեփոր
Շրջանավարտ Փարիզի երաժշտության ու պարի բարձրագույն դպրոց
Կայք ibrahimmaalouf.com

Իբրահիմ Մաալուֆ (արաբ․՝ ابراهيم معلوف‎‎, դեկտեմբերի 5, 1980(1980-12-05)[1][2][3], Բեյրութ, Լիբանան[4][2]), լիբանանյան ծագմամբ ֆրանսիացի երաժիշտ: Շեփորահար, դաշնակահար, կոմպոզիտոր, գործիքավորող և փողային գործիքների դասախոս:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իբրահիմը ծնվել է մտավորականների և արվեստագետների ընտանիքում. նրա հայրը ՝ շեփորահար Նասիմ Մաալուֆ, մայրը՝ դաշնակահարուհի Նադա Մաալուֆ, քեռին՝ գրող Ամին Մաալուֆ, իսկ պապը՝ լրագրող, պոետ և երաժշտագետ Ռուշդի Մաալուֆ:  Իբրահիմը աշխարհի խոշորագույն մրցույթների դափնեկիր է: 2010 թվականի հուլիսին Ժուան-Լը-Պան (Juan-les-Pins) քաղաքում տեղի ունեցող Ջազի հաղթանակները (Victoires du Jazz) մրցույթի ժամանակ  ստացել է Ֆրանկ Տենոյի (Frank Ténot) անվան «Տարվա գործիքային բացումը» մրցանակ:

Առաջին քայլերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքացիական պատերազմի ժամանակ նրա ընտանիքը փախչում է Լիբանանից, և Իբրահիմն ապրում է փարիզյան արվարձաններից մեկում՝ իր ծնողների ու քրոջ՝ Լեյլայի հետ, ով երկու տարի մեծ էր իրենից: Նա շարունակում է ուսումը մինչև 17 տարեկան և հանձնում է ավարտական քննություններ մաթեմատիկա առարկայից Geoffroy-Saint-Hilaire d'Étampes գրական կազմակերպության Essonne բաժնում:

Սովորում է նվագել փողային գործիքներ 7 տարեկան հասակում հոր ղեկավարության ներքո, ով ժամանակին եղել է Մորիս Անդրեի  աշակերտը՝ Երգի և պարի փարիզյան ազգային կոնսերվատորիայում: Նա սովորեցնում է Իբրահիմին երաժշտության դասական տեխնիկան, արաբական իմպրովիզացիաների արվեստ: Նրա երգացանկում գերակշռում է բարոկկո, դասական, ժամանակակից, ինչպես նաև դասական արաբական երաժշտություն: Նասիմ Մաալուֆը այսպես կոչված չորսնոտայանոց խողովակների գյուտարարն է, որը թույլ է տալիս կատարել կոնկրետ արաբական մեղեդիներ՝ մակամներ: Շատ երիտասարդ տարիքում Իբրահիմը սկսել է նվագել փողային գործիքներ, մասնավորապես պիկոլլո շեփոր: Սկսած 9 տարեկանից Իբրահիմը հոր հետ դուետով հանդես էր գալիս Եվրոպայում և Մերձավոր Արևելքում՝ կատարելով Վիվալդիի, Ալբինոնի և այլոց ստեղծագործությունները: Այսպես է սկսվում նրա արտիստի կարիերան, եւ աստիճանաբար նա ճանաչում է ձեռք բերում: Նա գրավել է մի շարք հմուտ մասնագետների ուշադրությունը:  Մի քանի տարի անց  Իբրահիմը հանդիպում է Մորիս Անդրեին (Maurice André), ով խորհուրդ է տալիս նրան երաժշտությունը դարձնել մասնագիտություն:  Երիտասարդը որոշում է թողնել գիտությունների ուսումնասիրությունը և ամբողջությամբ իրեն նվիրել երաժշտությանը:

Դասական կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

Անցնելով ընտրությունը՝ Իբրահիմը հասնում է Փարիզյան Մարզային Կոնսերվատորիա՝ Ժերար Բուլանժեի երկամյա ուսուցման դասարան: Ապա, կրկին ընտրությունից հետո, ընդունվում է Փարիզի երգի և պարի ազգային կոնսերվատորիան՝ Անտուան Կյուրեի դասարան երեք տարի ժամկետով: Նա կրթական հաստատություններում ստացել է ամենահեղինակավոր ոլորտի՝ դասական երաժշտության բազմաթիվ դիպլոմներ։ Ուսումնառության հինգ տարիներին զուգահեռ մասնակցել է  շեփորահարների տարբեր մրցույթների՝ ազգային, եվրոպական և միջազգային մակարդակով՝ նպատակ ունենալով ընդլայնել իր ռեպերտուարը եւ զարգացնել իր տեխնիկան ։

1999-2003 թթ. Իբրահիմ Մաալուֆը դառնում է 15 մրցույթների դափնեկիր ամբողջ աշխարհում: Նրան են պատկանում այնպիսի հեղինակավոր մրցանակներ, ինչպիսիք են՝  շեփորահարների միջազգային մրցույթի 1-ին մրցանակ, որն անց է կացվել 2001 թվականին Հունգարիայի Փիլիսվորոսվար քաղաքում, 2001 թվականին Վաշինգտոնում անց կացված շեփորահարների ազգային մրցույթի 1-ին մրցանակ, ինչպես նաև Փարիզում անց կացված Մորիս Անդրեի միջազգային մրցույթի 2-րդ մրցանակ, որն ունի միջազգային մրցույթի խոշոր համբավ: Գեորգի Ցիֆրայի բարեգործական հիմնադրամը և Պրո-Եվրոպա ֆոնդը օգնում են Իբրահիմ Մաալուֆին սկսել իր միջազգային կարիերան՝ որպես դասական երաժիշտ:

Արտիստին պարբերաբար հրավիրում են վարպետության դասեր անց կացնելու և մենահամերգներով հանդես գալու ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ արտերկրում, մասնավորապես՝ ԱՄՆ-ում, որտեղ նա կապեր է հաստատել Կանզաս նահանգի Պետական համալսարանի հետ: Նա հաճախ է Ֆրանսիան ներկայացնում շեփորահարների Միջազգային մրցույթների, որտեղ ամեն տարի  հավաքվում են երաժիշտներ աշխարհի բոլոր վայրերից՝ մրցույթին մասնակցելու և վարպետության դասերի համար:

Նոր հանդիպումներ և հետագա համագործակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականին Իբրահիմը հանդիպում է պրոդյուսեր Մարկ-Անտուան Մորոյին (Marc-Antoine Moreau), ով իրեն ծանոթացնում է թավջութակահար Վինսենթ Սեգալի (Vincent Ségal) հետ: Այս հանդիպումը սկիզբ է դնում մի շարք այլ հանդիպումների այնպիսի երաժիշտների հետ, ինչպիսիք են՝ Ամադուն և Մարիամը (Amadou & Mariam), Անժել Պարան (Angel Parra), Ժաննա Շերալը  (Jeanne Cherhal), Արթուր Հաշը  (Arthur H), Մարսել Խալիֆեն (Marcel Khalifé) և այլք: 2000-2007 թթ. Իբրահիմ Մաալուֆը հանդես է գալիս աշխարհահռչակ երգիչների և երաժիշտների հետ՝ շարունակելով բարելավել իր հմտությունները և գտնել իր սեփական ձայնը:

Իր վերջին համատեղ աշխատանքը դարձել է իր ընկերոջ՝ ֆրանսիացի երգիչ Վինսենթ Դելերմի հետ համագործակցությունը, ով խնդրել էր ուղեկցել իրեն «Սարդերի խայթոցները» ալբոմի շրջագայության ժամանակ, որն ավարտվեց 2007 թվականի հունիսին:

Նրա երաժշտությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Իբրահիմ ստեղծագործում է դեռևս փոքր տարիքից: Բայց առաջին անգամ իր ստեղծագործությունները հանրությանը ներկայացրել է  միայն 1999 թ.: Նրա առաջին խումբը՝ «Ֆարահ»-ը ("Farah") ունեցել է ուժեղ ջազային-արևելյան հնչեղություն, քանի որ նրա կազմում կային սաքսաֆոն, ֆլեյտա, դաշնամուր, կոնտրաբաս, կիթառ, ինչպես նաև արաբական ֆլեյտա, բուզուկա և արաբական հարվածային գործիքներ: Այս խմբի համերգային ձայնագրությունը  հեռարձակվել է երաժշտական հեռուստաալիքներով 2004-2005 թթ.: 

2004 թվականին երգչուհի Լհասա դե Սելայի հետ հանդիպումը (Lhasa de Sela) բացում է էլէկտրոերաժշտության աշխարհի դռները նրա առջև: Համագործակցությունը փոփ և ռոք երգիչների հետ Իբրահիմ Մաալուֆին թույլ է տալիս  ծանոթանալ երաժշտական այլ ուղությունների հետ, բացի ջազից, դասական եւ արաբական երաժշտությունից: Եվ աստիճանաբար  արտիստի կոմպոզիցիաները ձեռք են բերում ավելի ժամանակակից հնչողություն ։ 2006 թվականին, բազմաթիվ երաժշտական փորձերից հետո Իբրահիմը հանդիպում է Ալեժանդրա Նորամբուենա Սկիրայի հետ (Alejandra Norambuena Skira) (Հիմնադրամի Sacem), ով ներկայացնում է նրան պրոդյուսեր  Ժան-Լուի Պերեին (Jean-Louis Perrier): Նա օգնում է շեփորահարին հավաքել մի խումբ, որը փետրվարի 2006 թվականի փետրվարի 12-ին Փարիզի New Morning սրահում հանդես է գալիս համերգով: Այս համերգը վերջնականապես հաստատել է արտիստի հեղինակությունը ֆրանսիական բեմում՝ Արեւելյան-Ջազ-Էլեկտրո-Ռոք ոճերում:

Իբրահիմ Մաալուֆի երաժշտության վրա զգացվում է արաբական մշակույթի մեծ ազդեցությունը, սակայն նրա կոլեկտիվի գործիքային բաղադրիչները (բաս, էլեկտրակիթառ, հարվածային գործիքներ և արաբական դաշնամուր), ինչպես նաև երաժիշտները, որոնց հետ նա հանդես է գալիս, խմբին տալիս են խառը, ժամանակակից հնչողություն՝ մի քիչ ռոք, մի քիչ էլեկտրո, մի քիչ ջազզ-ֆանկ:

Նրա համերգներին սովորաբար գերակշռում են էներգետիկ պարեղանակներ, բայց միշտ կա նաև մի փոքր ավելի հանգիստ, երազկոտ և առեղծվածային մասը, որը նա սիրում է անվանել «համատեղ աղոթք»:

Իր ստեղծագործություններում Իբրահիմը մեծապես ոգեշնչվել է իր հայրենի մշակույթից, և այս թեման իր արտացոլումն է գտել  «Souffle!» վավերագրական ֆիլմում, որը նկարահանվել է 2005-2006 թվականներին՝ Քրիստոֆ Տրահանդի (Christophe Trahand) կողմից:

Առաջին ստուդիական ալբոմը[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի հոկտեմբերի 15 : Diasporas, 1 CD Mis'Ter Productions. Կոմպոզիցիաներ : 1. Intro - 2. Diaspora - 3. Improvisation kanoun - 4. Hashish - 5. Missin' Ya (Night in Tunisia) - 6. Improvisation oud - 7. Shadows - 8. Verdict - 9. Last wishes - 10. Improvisation trumpet (bonus) - 11. 1925 

Մասնակցելով  շատ երաժիշտների ալբոմների ձայնագրմանը՝ Իբրահիմը 2007 թվականի հոկտեմբերին թողարկում է իր առաջին ալբոմը: Այս ալբոմը ստեղծվել և կազմվել է Ֆրանսուա Լալոնդայի օգնությամբ: Երաժշտական նյութի մեծ մասը ձայնագրվել է Բեյրութում և Մոնրեալում, իսկ ձայնագրությունն ավարտին է հասցվել Ֆրանսիայում: Ալբոմի յուրացումը կատարվել է Նյու Յորքում:

Երկրորդ ստուդիական ալբոմը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրկնակի ալբոմ «ДИАХРОНИЗМ» թողարկվել է 2009 թվականի հոկտեմբերի 26-ին:
I. DISORIENTAL & II.PARADOXIDENTAL
Կազմը՝ Էդնան Ժուբրան, Մ, Ժակի Տերասսոն, Լոլլիբոբ (ռեփեր ԱՄՆ-ի արևմտյան ափից)

Ցանկը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմների ոչ լրիվ ցանկը,  որոնց ձայնագրություններին մասնակցել է Իբրահիմ Մաալուֆը:

  • Ehlikeyf-Kivilcim- (2012)
  • HaÏdouti Orkestar-Dogu-(2012)
  • Lulu Zerrad- Les Îles du désert- (2012)
  • Juliette Greco-Ça se traverse et c ' est beau - (2012)
  • Kiran Ahluwalia-Aam Zameen- (2011)
  • Piers Faccini, My Wilderness- (2011)
  • Armand amar-ը, Hors la loi (B. O. F)- (2010)
  • Salif Keita, La Différence- (2009)
  • Armand amar-ը, Eden à l ' Ouest (B. O. F)- (2009)
  • Armand amar-ը, HOME (B. O. F)- (2009)
  • Armand Amar-Ը, Le Concert (B. O. F) - (2009)
  • YOM -Unue- (2009)/
  • Sting -If on a winter's night - ի (2009)/
  • Steve Shehan - Awalin- (2009)/
  • Smadj -Selin-(2009)/
  • Saule -Western- (2009)/
  • Vincent Delerm -Quinze Chansons- (2008)/
  • Abed Azrié -Mystic-(2008)/
  • Tryo -Ce Que l ' on sème- (2008)/
  • Bumcello -Lychee Queen-(2008)/
  • Georges Moustaki -Solitaire- (2008)/
  • Vanessa Paradis -Divinidylle- (2007)/
  • Toufic Farrouk - Tootya- (2007)/
  • Vincent Delerm -Live Cigale- (2007)/
  • Vincent Delerm -Favourite Songs - Ը (2007)/
  • Mamia Cherif -Double Vie-(2007)/
  • Vincent Delerm -Picqures d ' arignées- (2006)/
  • Arthur H - Adieu Tristesse-(2005)/
  • Franck Monnet -Au grand Jour- (2004)/
  • Angel Parra -Chante Pablo Neruda-Ի(2004)/
  • Jeanne Cherhal - Douze Fois Par An- (2004)/
  • Vincent Delerm -Kensigton Square- (2004)/
  • François Audrain -Chambres Lointaines-(2004)/
  • Amadou et Mariam - Dimanche à Bamako- (2004)/
  • Lhasa De Sela-The Living Road- (2003)/
  • Disiz La peste -Jeu de Société- (2003)/
  • Thomas Fersen -Piece Montée des Grands Jours- (2003)/
  • Las Ondas Marteles -Y Despues de Todo- (2003)/
  • Matthieu Chédid -Qui de Nous Deux- (2003)/
  • Amadou et Mariam -Wati- (2002)/
  • Dupain - Camina- (2002)/

Կարծիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Victoire de la Révélation Instrumentale de l ' année

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]