Իան Թորփ
Իան Թորփ | |
---|---|
![]() | |
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Ամբողջական անուն՝ | անգլ.՝ Ian James Thorpe |
Մականուն(ներ)՝ | Thorpedo |
Մասնագիտացում՝ | լողորդ և ինքնակենսագիր |
Երկիր՝ | ![]() |
Ծննդյան ամսաթիվ՝ | հոկտեմբերի 13, 1982[1][2] (41 տարեկան) |
Ծննդավայր՝ | Սիդնեյ, Ավստրալիա |
Իան Ջեյմս Թորփ (անգլ.՝ Ian James Thorpe, հոկտեմբերի 13, 1982[1][2], Սիդնեյ, Ավստրալիա), ավստրալիացի լողորդ։ Օլիմպիական խաղերի բազմակի չեմպիոն, աշխարհի չեմպիոն և ռեկորդակիր։ Չորս անգամ ճանաչվել է աշխարհի լավագույն լողորդ ՝ 1998, 1999, 2001 և 2002 թվականներին։ 2000 թվականին ճանաչվել է Ավստրալիայի տարվա լավագույն մարզիկ։
Պարգևատրվել է Ավստրալիայի շքանշանով։
Մարզական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Լող մարզաձևով սկսել է զբաղել ութ տարեկանից։ Մարզվել է SLC Aquadot-ում Թրեյսի Մենիզեսի ղեկավարությամբ։ 13 տարեկանում փայլուն մրցելույթներ է ունեցել Ավստրալիայի առաջնությունում. հաղթել է ազատ ոճով լողի 200 և 400 մետր տարածություններում։ Միջազգային մրցասպարեզում իր նորամուտը նշել է 1997 թվականին Pan Pacific առաջնությունում։ 1998 թվականին Պերտում կայացած աշխարհի առաջնության մրցումներում ոսկե մեդալ է նվաճել 400 մ ազատ ոճում։ Առաջին անգամ համաշխարհային ռեկորդը գերազանցել է 1999 թվականին՝ 16 տարեկանում (400 մ ազատ ոճ ՝ 3:41,83)։
2000 թվականին Սիդնեյի օլիմպիական խաղերում նվաճել է հինգ մեդալ. երեք անգամ ոսկե մեդալի է արժանացել, ընդ որում՝ առաջինը 400 մ ազատ ոճում՝ գերազանցելով համաշխարհային ռեկորդը, ապա՝ ազատ ոճով 4 x 100 մ և 4 x 200 մ փոխանցումալողում։ Ոսկե մրցանակներին գումարվել են արծաթե պարգևները 200 մ ազատ ոճում և 4 x 100 մ խառը փոխանցումալողում։
2001 թվականին Ֆուկուոկայում կայացած աշխարհի առաջնությունում Թորփը դարձել է պատմության մեջ առաջին լողորդ մարզիկը, ով նվաճել է վեց ոսկե մեդալ. այն է՝ 200 մ ազատ ոճում, 400 մ ազատ ոճում և 800 մ ազատ ոճում ՝ միաժամանակ սահմանելով երեք համաշխարհային ռեկորդ, ինչպես նաև 4 x 100 մ խառը փոխանցումալողում, 4 x 100 մ և 4 x 200 մ ազատ ոճում։
2003 թվականին Բարսելոնայում կայացած աշխարհի հերթական առաջնությունում նա հաղթել է 200 մ և 400 մ ազատ ոճում, 4 × 200 մ ազատ ոճի փոխանցումալողում, ինչպես նաև արծաթե մեդալ է նվաճել 200 մ ազատ ոճում և բրոնզե մեդալ՝ 100 մ ազատ ոճում։
Աթենքի 2004 թվականի օլիմպիական խաղերը նրան ավելի շատ մեդալներ են բերել։ Ընդ որում՝ հաղթել է 200 մ և 400 մ ազատ ոճում։ Հատուկ հիշատակության է արժանի այն փաստը, որ 200 մ մրցատարածության եզրափակիչը գնահատվել է որպես դարի մրցապայքար. Թորպը, ի թիվս այլոց, հաղթել է հոլանդացի Պիտեր վան դեն Հոգենբանդին և ամերիկացի Մայքլ Ֆելփսին։ Նա նաև բրոնզե մեդալ է նվաճել 100 մ ազատ ոճում և արծաթե մեդալ՝ 4 x 200 մ ազատ ոճի փոխանցումալողում։ Աթենքի խաղերից հետո նա 15 ամիս ընդմիջում է ունեցել։
Լողի մրցասպարեզ է վերադարձել 2006 թվականին։ Սակայն որոշ ժամանակ անց հիվանդացել է մոնոնուկլեոզով, կոտրել է ձեռքը, ինչը խանգարել է նրան վերադառնալու պրոֆեսիոնալ սպորտ [3]։ 2006 թվականի նոյեմբերի 21-ին Իան Թորփը հայտարարել է իր մարզական կարիերան ավարտելու մասին. պատճառը մարզվելու մոտիվացիայի բացակայությունն էր [4]։
2007 թվականի մարտին ֆրանսիացի լրագրող Դամիեն Ռեսիոն L'Equipe թերթում հոդված է հրապարակել 2006 թվականին Թորպից վերցված փորձանմուշում տեստոստերոնի և լյուտեին հորմոնի մակարդակի բարձր լինելու մասին։ 2007 թվականի նոյեմբերին ՖԻՆԱ-ն անհիմն է հայտարարել Իանին ներկայացված դոպինգային մեղադրանքը[5]։
2011 թվականի փետրվարին նա վերադարձել է լողի մրցասպարեզ[6]։
Համաշխարհային ռեկորդներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամսաթիվը | Մրցավայրը | Մրցաձևը | Արդյունքը | Մինչև երբ է պահպանվել |
---|---|---|---|---|
23 օգոստոսի, 1999 թ | {{{2}}}</img> Սիդնեյ | 200 մ ազատ ոճ | 1:46.34 րոպե | մինչև 1999 թվականի օգոստոսի 24-ը |
24 օգոստոսի 1999 թ | {{{2}}}</img> Սիդնեյ | 200 մ ազատ ոճ | 1:46.00 ր | մինչև 2000 թվականի մայիսի 14-ը |
14 մայիսի 2000 թ | {{{2}}}</img> Սիդնեյ | 200 մ ազատ ոճ | 1:45,69 րոպե | մայիսի 15-ը, 2000 թ |
մայիսի 15, 2000 թ | {{{2}}}</img> Սիդնեյ | 200 մ ազատ ոճ | 1:45.51 ր | մինչև 2000 թվականի սեպտեմբերի 17-ը </br>{{{2}}}</img> Պիտեր վան դեն Հուգենբանդ |
27 մարտի, 2001 թ | {{{2}}}</img> Հոբարտ | 200 մ ազատ ոճ | 1:44,69 րոպե | հուլիսի 25-ը, 2001 թ |
25 հուլիսի, 2001 թ | {{{2}}}</img> Ֆուկուոկա | 200 մ ազատ ոճ | 1:44.06 րոպե | մինչև 2007 թվականի մարտի 27-ը </br> ![]() |
22 օգոստոսի, 1999 թ | {{{2}}}</img> Սիդնեյ | 400 մ ազատ ոճ | 3:41.83 րոպե | մինչև 2000 թվականի մայիսի 13-ը |
մայիսի 13, 2000 թ | {{{2}}}</img> Սիդնեյ | 400 մ ազատ ոճ | 3:41.33 րոպե | մինչև 2000 թվականի սեպտեմբերի 16-ը |
16 սեպտեմբերի, 2000 թ | {{{2}}}</img> Սիդնեյ | 400 մ ազատ ոճ | 3:40.59 րոպե | մինչև 2001 թվականի հուլիսի 22-ը |
22 հուլիսի, 2001 թ | {{{2}}}</img> Ֆուկուոկա | 400 մ ազատ ոճ | 3:40.17 րոպե | մինչև 2002 թվականի հուլիսի 30-ը |
30 հուլիսի 2002 թ | {{{2}}}</img> Մանչեսթեր | 400 մ ազատ ոճ | 3:40.08 ր | մինչև 2009 թվականի հուլիսի 26-ը </br>{{{2}}}</img> Փոլ Բիդերման |
26 մարտի, 2001 թ | {{{2}}}</img> Հոբարտ | 800 մ ազատ ոճ | 7:41.59 րոպե | մինչև 2001 թվականի հուլիսի 24-ը |
24 հուլիսի, 2001 թ | {{{2}}}</img> Ֆուկուոկա | 800 մ ազատ ոճ | 7:39.16 րոպե | մինչև 2005 թվականի հուլիսի 27-ը </br>{{{2}}}</img> Գրանտ Հեքեթ |
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Իան Թորփը Մադրիդի «Ռեալի» երկրպագու է [7]։
2008 թվականին Թորփը ընդունվել է Սիդնեյի Մաքքուարի համալսարանի մագիստրատուրա [8]։
2010 թվականի հունիսին նա հայտնվել է Սիդնեյի օպերային թատրոնում « Մի գիշեր զմրուխտե քաղաքում» բեմադրությունում։ Թորփը խաղացել է սերիական մարդասպանի դեր [9]։ 2011 թվականի ապրիլի 29-ին նա մասնակցել է արքայազն Ուիլյամի հարսանիքին [10]։ 2014 թվականի հուլիսի 13-ին Network Ten-ի թղթակից Մայքլ Պարկինսոնին տված հարցազրույցում նա խոստովանել է, որ միասեռական է [11]։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2000. Տարվա երիտասարդ ավստրալացի մրցանակ
- 2000թ.՝ Ավստրալիայի տարվա լավագույն մարզիկ
- 1998, 1999, 2000, 2001, 2002, 2004՝ Ասիա-Օվկիանիայի տարվա լավագույն լողորդ
- 1998, 1999, 2001, 2002՝ տարվա լավագույն լողորդ աշխարհում
Կառավարական պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ավստրալիայի շքանշան
- Ավստրալիայի սպորտային մեդալ
- Հարյուրամյակի մեդալ (Ավստրալիա)
Տես նաեւ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ «Thorpe zachorował na mononukleozę, a później złamał rękę»(չաշխատող հղում)
- ↑ «Thorpe zakończył karierę»
- ↑ «Thorpe oczyszczony z zarzutu dopingu»։ Արխիվացված է օրիգինալից 2016-04-02-ին։ Վերցված է 2023-07-01
- ↑ «Thorpe wraca do sportu»
- ↑ Piłka Nożna PLUS Nr 8 (200) 2002
- ↑ «Thorpe wraca do szkoły»։ Արխիվացված է օրիգինալից 2008-09-26-ին։ Վերցված է 2023-07-01
- ↑ «Thorpe zagrał rolę seryjnego mordercy w One Night in Emerald City»
- ↑ «Thorpe został zaproszony na ślub Williama i Kate»
- ↑ «Ian Thorpe - przez lata zaprzeczał, dziś ujawnił prawdę. „Nie wiedziałem czy Australia chce, by jej mistrz był gejem”»։ tokfm.pl։ 2014-07-13
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Իան Թորփի երիտասարդական հիմնադրամ
- «Ian Thorpe - Grand Slam International»։ grandslamint.com։ Արխիվացված է օրիգինալից 2006-08-19-ին։ Վերցված է 2023-07-01
- Պրոֆիլը fina.org- ում
- «Profil na swimming.org.au»։ swimming.org.au
|
- Հոկտեմբերի 13 ծնունդներ
- 1982 ծնունդներ
- Ապրող անձինք
- Սիդնեյ քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ավստրալիացի լողորդներ
- Ավստրալիայի օլիմպիական լողորդներ
- 2000 թվականի Ամառային օլիմպիական խաղերի չեմպիոններ
- 2004 թվականի Ամառային օլիմպիական խաղերի չեմպիոններ
- Օլիմպիական մարզիկներ Ավստրալիայից
- 2004 թվականի Ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրներ
- 2004 թվականի Ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրներ
- Ավստրալիացի մարզիկներ
- Օլիմպիական չեմպիոններ
- Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրներ
- Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրներ