Ժորժ Ֆեյդո
| Ժորժ Ֆեյդո ֆրանսերեն՝ Georges Feydeau | |
|---|---|
| Ծնվել է | դեկտեմբերի 8, 1862[1][2][3][…] |
| Ծննդավայր | rue de Clichy, Փարիզի 9-րդ շրջան[1] |
| Մահացել է | հունիսի 5, 1921[3][4][5][…] (58 տարեկան) |
| Մահվան վայր | Ռյուեյ-Մալմեզոն[6][2] |
| Գերեզման | Մոնմարտր գերեզմանատուն[7] |
| Քաղաքացիություն | |
| Մայրենի լեզու | ֆրանսերեն |
| Երկեր | Le Dindon?, The Lady from Maxim's?, A Flea in Her Ear? և Chat en poche? |
| Մասնագիտություն | դրամատուրգ և գրող |
| Ծնողներ | հայր՝ Ernest-Aimé Feydeau?, մայր՝ Leocadia Zelewska? |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Երեխաներ | Michel Feydeau? և Jean-Pierre Feydeau? |
| Ստորագրություն | |
Ժորժ Ֆեյդո (ֆրանսերեն՝ Georges Feydeau, դեկտեմբերի 8, 1862[1][2][3][…], rue de Clichy, Փարիզի 9-րդ շրջան[1] - հունիսի 5, 1921[3][4][5][…], Ռյուեյ-Մալմեզոն[6][2]), ֆրանսիացի կատակերգու, դրամատուրգ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆեյդոն ծնվել է Փարիզում։ Նրա ծնողները միջին խավի մարդիկ էին։ Նա մեծացել գեղարվեստական և գրական միջավայրում։ Վաղ տարիքից տարվել է թատրոնով, իսկ մանկուց գրել է իր առաջին պիեսները և իր դասընկերների հետ կազմակերպել դրամատիկական խմբակ։ Պատանեկության տարիներին գրել է կատակերգական մենախոսություններ, ապա սկսել է գրել պիեսներ։ Ժորժ Ֆեյդոյի մայրը Լեոկադիա Բոգուսլավա Զալևսկայան էր, իսկ հայրը գրող Էռնեստ Ֆեյդոն էր։ Գրողը պատմել է, որ մայրն իրեն անվանել է կա՛մ Նապոլեոն III-ի, կա՛մ նրա խորթ եղբոր՝ դուքս դը Մորնիի որդին։ Ֆեյտոյի առաջին՝ Պատուհանի միջով պիեսը ներկայացվել է 1882 թվականին, երբ նա դեռ քսան տարեկան էլ չկար։
Ստեղծագործություն և ճանաչում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժորժ Ֆեյդոն մշակել և խորացրել է վոդևիլի ժանրը։ Դարձել է ամենահայտնի հեղինակը նրանց մեջ, ովքեր հասարակության մեջ կիսալույս կյանքի ֆարսեր ունեին։ Նա հեղինակ է մի շարք ստեղծագործությունների, որոնցից էին Տիկինը Մաքսիմից, Սեր և դաշնամուր, Տիկնանց դերձակը, Ոսկե դար և այլն։ Դրանք հաջողությամբ բեմադրվել էին Փարիզի զբոսայգիներում։ Հաճախ գրել և համագործակցել է դրամատուրգ Գենեկենի հետ։
էկրանավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆեյդոյի պիեսները էկրանավորվել են 1912 թվականից։ Ռուսաստանում նրա կատակերգություններից մեկը՝ Ննջասենյակի բանալին, նկարահանվել է 2003 թվականին Էլդար Ռյազանովի կողմից։
Թատերական ներկայացումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժորժ Ֆեյդոյի պիեսի հիման վրա բեմադրված Տիկնանց դերձակը պիեսը բեմադրվել է Մոսկվայի Պուշկինի անվան թատրոնում 2008-2014 թվականներին[9]։ 2021 թվականի դրությամբ Ֆեյդոյի Կանանց դերձակը պիեսի հիման վրա հիմնված բեմադրությունը Կիևի Լեսյա Ուկրաինկա թատրոնի խաղացանկում է։ Ներկայացումներից մեկը տեղի կունենա Ամանորի գիշերը՝ նույն տարվա դեկտեմբերի 31-ին։
Հարազատներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆեյդոյի աները նկարիչ Կարոլուս-Դյուրանն էր։ Գրողի թոռը՝ Ալեն Ֆեյդոն (1934–2008), դերասան և ռեժիսոր էր։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆեյտոյի անձնական կյանքը խաթարվել է դեպրեսիայի, անհաջող մոլախաղերի և ամուսնալուծության պատճառով։ 1919 թվականին նրա հոգեկան վիճակը կտրուկ վատացել է, և վերջին երկու տարին նա անցկացրել է Փարիզի առողջարանում։ Ժորժ Ֆեյտոն 1921 թվականին հիսունութ տարեկան հասակում մահացել է հոգեբուժական կլինիկայում սիֆիլիսի հետևանքներից։ Թաղված է Մոնմարտրի գերեզմանատանը։
Հրապարակումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Théâtre complet. Vol. I—IX. Paris: Ed. du Bélier, 1948—1956 (впоследствии переизд.)
- Комедии. — СПб: Гиперион, 2007. — ISBN 978-5-89332-130-8
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 municipality of Paris Vital records of Paris
- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 RKDartists (նիդերլ.)
- 1 2 Encyclopædia Britannica
- 1 2 Internet Broadway Database — 2000.
- 1 2 "décédé au Sanatorium Malmaison, Place Bergère quatre" // Departmental archives of Hauts-de-Seine — 1968.
- ↑ Find A Grave — 1996.
- 1 2 Base Léonore (ֆր.) — ministère de la Culture.
- ↑ «Дамский портной» в Театре имени Пушкина
գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Gidel H. La dramaturgie de Georges Feydeau. Lille: Université de Lille III, 1978
- Lorcey J. L’Homme de chez Maxim’s: Georges Feydeau, sa vie. Tome I; Du mariage au divorce: Georges Feydeau, son œuvre. Tome II. Paris: Éditions Séguier, 2004
- Perilli F. Georges Feydeau: écriture théâtrale et stratégies discursives. Napoli: E.S.I., 2010.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժորժ Ֆեյդո» հոդվածին։ |
| ||||||||||||||||