Ժոզեֆ Գեֆս
| Ժոզեֆ Գեֆս ֆր.՝ Joseph Geefs[1] | |
|---|---|
| Ծնվել է | դեկտեմբերի 23, 1808[2][3][4][…] |
| Ծննդավայր | Անտվերպեն, Բելգիա |
| Մահացել է | հոկտեմբերի 9, 1885[4] (76 տարեկան) |
| Վախճանի վայրը | Անտվերպեն, Բելգիա[5] |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց |
| Մասնագիտություն | քանդակագործ և վիզուալ արտիստ |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Երեխաներ | Georges Geefs? և Eugène Geefs? |
Ժոզեֆ Գեֆս (հոլ.՝ Jozef Geefs, ֆր.՝ Joseph Germain Geefs), դեկտեմբերի 23, 1808[2][3][4][…], Անտվերպեն, Բելգիա - հոկտեմբերի 9, 1885[4], Անտվերպեն, Բելգիա[5][6]), բելգիացի քանդակագործ, Գիյոմ Գեֆսի եղբայրն է[7]։
Եղբոր հետ միասին նախ սովորել է Անտվերպենի արվեստի ակադեմիայում (1824-1833 թվական), այնուհետև Փարիզի Գեղեցիկ արվեստների դպրոցում (Ժյուլ Էտյեն Ռամեի մոտ)։ Եղել է Հռոմեական մրցանակի դափնեկիր, որի շնորհիվ մի քանի տարի անցկացրել է Իտալիայում։
1841 թվականից եղել է Անտվերպենի արվեստի ակադեմիայի պրոֆեսոր, իսկ 1876 թվականից` դրա տնօրենը։ Նրա աշակերտներից են եղել, մասնավորապես, Ժոզեֆ Լամբոն և Ի. Մյուլլերը։
Եղել է Բելգիայի թագավորական ակադեմիայի անդամ (1846 թվական)։
Անտվերպենի Լեոպոլդ I-ի ձիարձանի, Բրյուգգեի քաղաքային վարչության քանդակախմբերի, Անտվերպենի Բուրլա թատրոնի, անտվերպենյան կենդանաբանական այգու, Բրյուսելի հյուսիսային կայարանի (չի պահպանվել) հեղինակն է։ Գեֆսի աշխատանքներից առավել հայտնի է «Չար ոգու» արձանը` Լիեժի Սուրբ Պավելի մայր տաճարի համար (1842 թվական), որը ծխական համայնքի կողմից վերադարձվել է այն բացատրությամբ, որ այն շեղել է հավատացյալների ուշադրությունը. այդ արձանի փոխարեն տաճարում ներկայացվել է Գիյոմ Գեֆսի արձանը (1848 թվական), իսկ նրա եղբոր աշխատանքը այժմ գտնվում է Բրյուսելի Գեղեցիկ արվեստների թագավորական թանգարանում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Քաղաքացիական կացության ակտերի գրանցում
- ↑ 2,0 2,1 RKDartists (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 Josef Geefs — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 AA.VV. Biographie Nationale de Belgique (ֆր.) / Académie royale des sciences, des lettres et des beaux-arts de Belgique — BXL.
- ↑ 5,0 5,1 5,2 Քաղաքացիական կացության ակտերի գրանցում
- ↑ Որոշ աղբյուրներում որպես մահվան վայր նշվում է Բրյուսելը։
- ↑ Сомов А. И. (1890–1907). «Гэфс». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.
{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժոզեֆ Գեֆս» հոդվածին։ |
| ||||||||||