Jump to content

Ժերեմի Դոկու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժերեմի Դոկու
Ազգությունը Afro-Belgians?
Քաղաքացիությունը  Բելգիա և  Գանա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 27, 2002(2002-05-27)[1][2] (22 տարեկան)
Ծննդավայր Անտվերպեն, Ֆլանդրիա, Բելգիա
Հասակ 1,71 մետր
Դիրք հարձակվող

Ժերեմի Բաֆուր Դոկու (հոլ.՝ Jérémy Baffour Doku,մայիսի 27, 2002(2002-05-27)[1][2], Անտվերպեն, Ֆլանդրիա, Բելգիա), բելգիացի ֆուտբոլիստ, «Մանչեսթեր Սիթի» ակումբի և Բելգիայի հավաքականի վինգեր: 2022 թվականի աշխարհի առաջնության և 2024 թվականի Եվրոպայի առաջնության մասնակից։ Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 2018/19 մրցաշրջանում «Անդերլեխտում» ակումբում, որտեղ մի քանի մրցաշրջանում 5 գոլ է խփել առաջնության 34 խաղում: 2020 թվականին տեղափոխվել է Լիգա 1-ի «Ռեն» ակումբ, որտեղ անցկացրել է 75 հանդիպում և դարձել 10 գոլի հեղինակ, իսկ 2023 թվականի օգոստոսին 65 միլիոն եվրոյի դիմաց պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Սիթիի» հետ: 2020 թվականին հրավիրվել է Բելգիայի հավաքական, որտեղ հանդես է եկել Երիտասարդական բոլոր մակարդակներում՝ սկսած պատանեկան (մինչև 15 տարեկան) և ներկայացրել է իր երկիրը Եվրո-2020-ում և 2022 թվականի աշխարհի առաջնությունում։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոկուն «Անդերլեխտ» ակումբի սան է։ 2018 թվականի նոյեմբերի 25-ին «Սենտ-Տրյուդենի» դեմ խաղում 16 տարեկանում նորամուտն է նշել Բելգիայի ֆուտբոլի առաջնությունում[3]։ 2019 թվականի դեկտեմբերի 1-ին «Օստենդեի» դեմ խաղում խփել է առաջին գոլը «Անդերլեխտի» կազմում[4]։ 2020 թվականի հոկտեմբերի 5-ին ֆրանսիական «Ռենը» հայտարարել է տրանսֆերի մասին՝ կնքելով հնգամյա պայմանագիր[5]։ Հոկտեմբերի 16-ին «Դիժոնի» դեմ խաղում նորամուտն է նշել Լիգա 1-ում[6]։ 2021 թվականի մարտի 20-ին «Մեցի» դեմ խաղում խփել է առաջին գոլը «Ռենի» կազմում[7]։ 2023 թվականի օգոստոսի 24-ին 60 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել է անգլիական «Մանչեսթեր Սիթի»[8]։ Սեպտեմբերի 2-ին «Ֆուլհեմի» դեմ խաղում նորամուտն է նշել Անգլիայի Պրեմիեր լիգայում[9]։ Սեպտեմբերի 16-ին «Վեստ Հեմի» դեմ խաղում խփել է առաջին գոլը «Մանչեսթեր Սիթիի» կազմում[10]։ Հոկտեմբերի 4-ին գերմանական «ՌԲ Լայպցիգի» դեմ չեմպիոնների լիգայի խաղում դարձել է գոլի հեղինակ[11]։ Տարվա վերջում ֆուտբոլիստն օգնել է թիմին հաղթել աշխարհի ակումբային առաջնությունում[12]։

Կարիերա հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականին Բելգիայի պատանեկան հավաքականի կազմում Դոկուն Անգլիայում մասնակցել է Եվրոպայի պատանեկան առաջնությանը: Մրցաշարում խաղացել է Իռլանդիայի[13], Դանիայի[14] և Իտալիայի թիմերի դեմ խաղերին[15]։ Դանիացիների դեմ խաղում դարձել է գոլի հեղինակ։ 2019 թվականին Իռլանդիայում մասնակցել է Եվրոպայի պատանեկան առաջնությանը։ Մրցաշարում խաղացել է Իռլանդիայի[16], Չեխիայի[17], Հունաստանի[18], Նիդերլանդների[19] և Հունգարիայի թիմերի դեմ խաղերին[20]։ 2020 թվականի սեպտեմբերի 5-ին Դանիայի հավաքականի դեմ ազգերի լիգայի խաղում նորամուտն է նշել Բելգիայի հավաքականի կազմում՝ երկրորդ խաղակեսում փոխարինելով Յուրի Տիլեմանսին[21]։ Սեպտեմբերի 8-ին Իսլանդիայի հավաքականի դեմ խաղում իր առաջին գոլն է խփել ազգային թիմի կազմում[22]։ 2021 թվականին մասնակցել է Եվրոպայի 2020 թվականի առաջնությանը։ Մրցաշարում հանդես է եկել Ֆինլանդիայի[23] և Իտալիայի թիմերի դեմ խաղերում։ 2022 թվականի նոյեմբերի 10-ին ընդգրկվել է Բելգիայի հավաքականի պաշտոնական հայտացուցակում՝ Քաթարում կայանալիք 2022 թվականի աշխարհի առաջնության խաղերին մասնակցելու համար[24]։ Մրցաշարում խաղացել է Խորվաթիայի հավաքականի դեմ խաղերին[25]։

Գոլեր Բելգիայի հավաքականի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամսաթիվ Վայր Հակառակորդ Հաշիվ Արդյունք Մրցույթ
1 8 սեպտեմբերի 2020 Քինգ Բոդուենի մարզադաշտ, Բրյուսել, Բելգիա Իսլանդիա Իսլանդիա 5:1 5:1 Ազգերի լիգա 2020/2021
2 30 մարտի 2021 Դեն Դրեյֆ, Լյովեն, Բելգիա Բելառուս Բելառուս 4:0 8:0 Աշխարհի առաջնություն 2022 որակավորում

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մանչեսթեր Սիթի»[26]

  • Անգլիայի չեմպիոն՝ 2023/24

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «Сент-Трюйден VS. Андерлехт 4:2» (անգլերեն). soccerway.com. 2018-11-25. Արխիվացված է օրիգինալից 2021-12-21-ին. Վերցված է 2018-12-04-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «Остенде VS. Андерлехт 3:2» (անգլերեն). soccerway.com. 2019-12-01. Արխիվացված օրիգինալից 2024-03-09-ին. Վերցված է 2024-03-09-ին.
  5. «Jérémy Doku est Rouge et Noir !». staderennais.com (ֆրանսերեն). 2020-10-05. Արխիվացված օրիգինալից 2021-12-24-ին. Վերցված է 2023-08-21-ին.
  6. «Дижон VS. Ренн 1:1» (անգլերեն). soccerway.com. 2020-10-16. Արխիվացված օրիգինալից 2024-03-09-ին. Վերցված է 2024-03-09-ին.
  7. «Дижон VS. Ренн 1:3» (անգլերեն). soccerway.com. 2021-03-20. Արխիվացված օրիգինալից 2024-03-09-ին. Վերցված է 2024-03-09-ին.
  8. Жереми Доку переходит из «Ренна» в «Манчестер Сити» | Transfermarkt
  9. «Манчестер Сити VS. Фулхэм 5:1» (անգլերեն). soccerway.com. 2023-09-02. Արխիվացված օրիգինալից 2024-03-09-ին. Վերցված է 2024-03-09-ին.
  10. «Вест Хэм Юнайтед VS. Манчестер Сити 1:3» (անգլերեն). soccerway.com. 2023-09-16. Արխիվացված օրիգինալից 2024-03-09-ին. Վերցված է 2024-03-09-ին.
  11. «РБ Лейпциг VS. Манчестер Сити 1:3» (անգլերեն). soccerway.com. 2023-10-04. Արխիվացված օրիգինալից 2024-03-09-ին. Վերցված է 2024-03-09-ին.
  12. «City win FIFA Club World Cup to secure unique achievement». Արխիվացված օրիգինալից 2023-12-25-ին. Վերցված է 2024-02-17-ին.
  13. «Ирландия (до 17) VS. Бельгия (до 17) 0:2» (անգլերեն). soccerway.com. 2018-05-05. Արխիվացված է օրիգինալից 2019-08-25-ին. Վերցված է 2018-12-04-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  14. «Бельгия (до 17) VS. Дания (до 17) 1:0» (անգլերեն). soccerway.com. 2018-05-11. Արխիվացված է օրիգինալից 2020-10-07-ին. Վերցված է 2018-12-04-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  15. «Италия (до 17) VS. Бельгия (до 17) 2:1» (անգլերեն). soccerway.com. 2018-05-17.
  16. «Бельгия (до 17) VS. Ирландия (до 17) 1:1» (անգլերեն). soccerway.com. 2019-05-09. Արխիվացված է օրիգինալից 2019-09-13-ին. Վերցված է 2019-11-10-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  17. «Чехия (до 17) VS. Бельгия (до 17) 1:1» (անգլերեն). soccerway.com. 2019-05-03.
  18. «Бельгия (до 17) VS. Греция (до 17) 3:0» (անգլերեն). soccerway.com. 2019-05-06. Արխիվացված է օրիգինալից 2020-09-14-ին. Վերցված է 2019-11-10-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  19. «Бельгия (до 17) VS. Нидерланды (до 17) 0:3» (անգլերեն). soccerway.com. 2019-05-12. Արխիվացված է օրիգինալից 2019-12-21-ին. Վերցված է 2019-11-10-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  20. «Венгрия (до 17) VS. Бельгия (до 17) 1:1» (անգլերեն). soccerway.com. 2019-05-16. Արխիվացված է օրիգինալից 2021-10-26-ին. Վերցված է 2019-11-10-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  21. «Дания VS. Бельгия 0:2» (անգլերեն). soccerway.com. 2020-09-05. Արխիվացված օրիգինալից 2024-03-09-ին. Վերցված է 2024-03-09-ին.
  22. «Бельгия VS. Исландия 5:1» (անգլերեն). soccerway.com. 2020-09-08. Արխիվացված օրիգինալից 2024-03-09-ին. Վերցված է 2024-03-09-ին.
  23. «Финляния VS. Бельгия 0:2» (անգլերեն). soccerway.com. 2021-06-21. Արխիվացված օրիգինալից 2024-03-09-ին. Վերցված է 2024-03-09-ին.
  24. «ROBERTO MARTINEZ SELECTS 26 DEVILS FOR THE WORLD CUP» (անգլերեն). Королевская бельгийская футбольная ассоциация. 2022-11-10. Արխիվացված է օրիգինալից 2022-11-10-ին. Վերցված է 2022-11-15-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  25. «Хорватия VS. Бельгия 0:0» (անգլերեն). soccerway.com. 2022-12-01. Արխիվացված օրիգինալից 2024-03-09-ին. Վերցված է 2024-03-09-ին.
  26. «Jeremy Doku». Manchester City (անգլերեն).

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժերեմի Դոկու» հոդվածին։