Ժայռային ծիծեռնակ
| Ժայռային ծիծեռնակ | |
Ժայռային ծիծեռնակ | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
| Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
| Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
| Դաս | Թռչուններ (Aves) |
| Կարգ | Ճնճղուկազգիներ (Passeriformes) |
| Ընտանիք | Ծիծեռնակներ (Hirundinidae) |
| Ցեղ | Ptyonoprogne |
| Տեսակ | Ժայռային ծիծեռնակ (P. rupestris) |
| Միջազգային անվանում | |
| Ptyonoprogne rupestris | |
| Տարածվածություն և պահպանություն | |
| Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ Տաքսոնի տարածվածությունը | |
Ժայռային ծիծեռնակ (Ptyonoprogne rupestris), ծիծեռնակների ընտանիքի պատկանող թռչուն։ Հայաստանում բնադրվող, չվող թռչուն է։
Արտաքին կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժայռային ծիծեռնակի գլուխը և մեջքը բաց մոխրագույն են, կոկորդը, կտնառքը և կուրծքը՝ շիկավուն երանգով, պոչի և թևերի ստորին մակերեսը՝ մուգ դարչնագույն, որովայնը՝ մոխրաշիկավուն։ Պոչի սրանկյուն կտրվածքը թույլ է արտահայտված, փետուրների ծայրին կան սպիտակ պտեր։ Քաշը՝ 20-25 գ, թևի երկարությունը՝ 121-134 մմ։
Կենսակերպ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գարնանը վերադառնում է ապրիլ ամսին, չուի ընթացքում կազմում է փոքր խմբեր կամ չվում զույգերով։ Չնայած փոքր թվաքանակին՝ լայնորոն տարածված թռչուն է, նախապատվությունը տալիս է գետաբերանների, ձորերի, խորխորատների զառիթափ լերկ ժայռերին։
Բազմացում և զարգացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բույնը կիսափսեի ձև ունի, ծեփում է կավից՝ ժայռերի վրա։ Մայիս ամսին դնում է 3-4 սպիտակ, բաց շագանակագույն պտերով ձվեր։ Բնադրվում է զույգերով կամ փոքր խմբերով։ Երգը մեղմ ծլվլոցի է նման։ Սնվում է թռիչքի ընթացքում՝ թռչող միջատներով։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաճախ կարելի է հանդիպել Երևանի շրջակայքում, Հրազդանի ձորում։ Տարածված է հանրապետության բոլոր լեռնային շրջաններում, ինչպես նաև Եվրոպայում, հյուսիսարևմտյան Աֆրիկայում և Ասիայում[1]։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Մ. Ս. Ադամյան (1988). Հայաստանի թռչունները. Երևան: «Արևիկ». էջ 20.
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժայռային ծիծեռնակ» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժայռային ծիծեռնակ» հոդվածին։ |
| ||||||