Ժամանակն Իսպանիայում
UTC+1 և UTC Այժմ այս գոտում՝ Արտահայտության սխալ․ < անսպասելի օպերատոր։ անց 33 է
(թարմացնել) | |
---|---|
UTC+1 և UTC ժամային գոտու տեղագրություն՝ UTC+1 և UTC ձմեռը հյուսիսային կիսագնդում / ամառը հարավային կիսագնդում UTC+1 և UTC ամառը հյուսիսային կիսագնդում / ձմեռը հարավային կիսագնդում UTC+1 և UTC ամբողջ տարվա ընթացքում UTC+1 և UTC ծովային գոտիներում Ցամաքը UTC+1 և UTC գոտուց դուրս Ծովային գոտիներ UTC+1 և UTC գոտուց դուրս
| |
Նշումներ | |
Կոդ | |
Տեղագրություն | |
Տեղաշարժ UTC-ից | ժ. |
Համարժեք երկայնք | |
Վիճակագրություն |
Ժամանակն Իսպանիայում, Իսպանիայի տարածքի ժամային գոտիներ։ Իսպանիայի տարածքում կան երկու տեսակ ժամային գոտիներ` UTC+1 և UTC: Երկրի տարածքի մեծ մասը (աշխարհամասի եվրոպական հատված, Բալեարյան կղզիներ, Սեուտա, Հյուսիսային Աֆրիկայի ինքնիշխան տարածքներ, Մելիլյա) կիրառում է կենտրոնական եվրոպական ժամանակը` UTC+1 և ամառային շրջանում կենտրոնական եվրոպական ամառային ժամային գոտին` UTC+2: Կանարյան կղզիները կիրառում է արևմտյան եվրոպական ժամային գոտին` UTC+0 և ամառային շրջանում արևմտյան եվրոպական ամառային ժամային գոտին` UTC+1:
Ինչպես եվրոպական շատ երկրներում, Իսպանիան ևս կիրառում է ամառային ժամանակը մարտի վերջին կիրակիից մինչև հոկտեմբերի վերջին կիրակին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամանակի ստանդարտացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև 1900 թվականի դեկտեմբերի 31-ը Իսպանիայում կիրառվել է տեղի արևային ժամանակը[1]։ 1900 թվականի հուլիսի 22-ին Սան Սեբաստիանում Իսպանիայի կառավարության նախագահ Ֆրանսիսկո Սիլվերան (իսպ.՝ Francisco Silvela) Իսպանիայի թագաժառանգ Մարիա Քրիստինային առաջարկել է երկրում ժամանակի ստանդարտացման որոշում ընդունել, որով Գրինվիչի միջին ժամանակը (UTC±00:00) 1901 թվականի հունվարի 1-ից որպես ստանդարտ կընդունվի Պիրենեյան թերակղզում և Բալեարյան կղզիներում։ 1900 թվականի հուլիսի 26-ին որոշումը վավերացվել է Մարիա Քրիստինայի կողմից։
Ամառային ժամանակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իսպանիայում անցումն ամառային ժամանակին առաջին անգամ իրականացվել է 1918 թվականին, այն նույն տարում, երբ վերջացավ Առաջին համաշխարհային պատերազմը[2]։ Այնուհետև այն շարունակվել և մի քանի անգամ չեղարկվել է։ Ամառային ժամանակ է կիրառվել 1920-1923 թվականներին, 1930 թվականին և Իսպանիայի երկրորդ հանրապետության տարիներին (1931-1936)։ Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ ամառային ժամանակը վերականգնվել է, սակայն եղել են նրա կիրառման տարբեր տարեթվեր` կախված այս կամ այն տարածքի` հանրապետական կամ նացիոնալիստական խմբավորումների տիրապետության տակ գտնվելուց։ Հենց հանրապետական ֆրակցիան է առաջին անգամ փորձել Գրինվիչի միջին ժամանակից անցում կատարել կենտրոնական եվրոպական ժամանակին. այդ ժամանակ մի շարք տեղերում ժամանակը ապրիլին մեկ ժամով առաջ են տվել, ևս մեկ ժամով էլ` 1938 թվականի հոկտեմբերի 2-ին, իսկ մեկ ժամով հետ են տվել միայն մեկ անգամ 1938 թվականի հոկտեմբերի 2-ին։ Քաղաքացիական պատերամի ավարտից հետո` 1939 թվականի ապրիլի 1-ին, երկրի ամբողջ տարածքում վերականգնվել է Գրինվիչի ժամանակը, իսկ 1939 թվականի ապրիլի 15-ից անցում է կատարվել ամառային ժամանակին։
1940 թվականի գարնանը հերթական անգամ ժամանակը մեկ ժամ առաջ տալով` նույն թվականի և 1941 թվականի աշնանը ժամանակը չի փոփոխվել։ Ամառային ժամանակի անցումը, սակայն, միայն կենտրոնական եվրոպական ժամանակի համար շարունակվել է 1942 թվականից[3]։
1973 թվականի նավթային ճգնաժամից հետո 1974 թվականից ամառային ժամանակը կիրառվել է ամեն տարի։ 1981 թվականին այս պրակտիկան դարձել է ուղղորդիչ, ինչը նշանակել է, որ ամեն չորս տարին մեկ այն վերանայվել է, իսկ ամառային ժամանակը գործել է մարտի վերջին կիրակիից մինչև սեպտեմբերի վերջին կիրակին[4]։ 1996 թվականին ամառային ժամանակը համաձայնեցվել է Եվրամիության ողջ տարածքում` համաձայն 2000/84/ԵՄ չափորոշչի, որով ամառային ժամանակի գործածության վերջնաժամկետ է նշվում հոկտեմբերի վերջին կիրակին։
Անցում կենտրոնական եվրոպական ժամանակին
[խմբագրել | խմբագրել կոդը]1940 թվականին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, Իսպանիան փոխել է ժամային գոտին` մարտի 16-ին Գրինվիչի ժամանակով 23:00-ին ժամանակը տեղափոխելով մարտի 17-ի 00:00` կենտրոնական եվրոպական ժամանակին համապատասխան[5]։ Մշտական հիմքով այն կատարվել է 1942 թվականին, որպեսզի ժամանակը համապատասխանի Գերմանիայի կողմից օկուպացված եվրոպական տարածքների ժամանակին[6]։ Արևմտաեվրոպական մի քանի երկրներ, ներառյալ Ֆրանսիան, Բելգիան և Նիդերլանդները, նաև Իսպանիան, պատերազմից հետո Գերմանիայի ժամանակից հետ ընկան[7]։
Կենտրոնական եվրոպական ժամանակի քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն երկրագունդը 24 ժամային գոտիների բաժանման` Իսպանիայի տեղային արևային ժամանակին մոտ ժամային գոտին Գրինվիչի միջին ժամանակն է` բացառությամբ ամենաարևմտյան հատվածի (Գալիցիայի մոտ մեկ երրորդը), որը համապատասխանում է UTC−01:00 ժամային գոտուն։ Սակայն մայրցամաքային ողջ Իսպանիան 1940 թվականից կիրառել է կենտրոնական եվրոպական ժամանակը։ Այն ժամանակ դա դիտարկվել է լուծում պատերազմական ժամանակահատվածի համար, որը պետք է փոխվեր մի քանի տարի անց, սակայն արդյունքում փոփխություն տեղի չի ունեցել[8]։
Որոշ ակտիվիստներ ենթադրում են, որ ժամանակների անհամապատասխանությունը ժամերով և Իսպանիայում արևային ժամանակով նպաստում է ցերեկային հատվածի անսովոր բաշխմանը[9]։ Նրանք կարծում են, որ համեմատաբար ուշ մայրամուտն ու վաղ արևածագը միջին իսպանացու համար օրը տեղափոխում է ավելի ուշ ժամերի, քան այն կարող էր լինել, և որ վերադարձը սկզբնական ժամային գոտուն կբարձրացնի աշխատունակությունն ու արտադրողականությունը` հանգեցնելով ընտանեկան ու աշխատանքնային ռիթմերի լավագույն հավասարակշռության[10]։
2013 թվականի սեպտեմբերին օրվա ռացիոնալ բաշխման ենթակոմիտեն Իսպանիայի կառավարությանը ներկայացրել է հաշվետվություն, որով առաջարկվում էր վերադառնալ գրինվիչյան ժամանակին[11][12]։ Ենթակոմիտեն ենթադրում էր, որ ժամային գոտու այսպիսի փոփոխությունը բարենպաստ ազդեցություն կունենա. ավելի շատ ժամանակ կմնա ընտանիքի, կրթության, անձնական կյանքի համար և ավելի քիչ դադարներ կառաջանան աշխատանքային օրվա ընթացքում։ Այս առաջարկություններն ուղղված են իսպանացիների աշխատանքի արտադրողականության բարելավմանը, ինչպես նաև ընտանեկան ու աշխատանքային կյանքի լավագույն հարաբերակցությանը[10][13]։ Իսպանիայի կառավարությունից հավաստիացում է ստացվել, որ պատգամավորների առաջարկները կքննարկվեն մոտ ապագայում, սակայն նշվել է, որ հարցը բավական բարդ է[14]։
2016 թվականի դեկտեմբերին Իսպանիայի կառավարությունից տեղեկություն է ստացվել, որ ժամանակը մեկ ժամով փոփոխելու հարցը քննարկման փուլում է[15]։
Կենտրոնական եվրոպական ժամանակի հետևանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իսպանացիների կյանքի ռիթմը տեղաշարժված է երեկոյան ժամեր։ Այլ երկրներից ժամանած զբոսաշրջիկների համար անսովոր է, որ Իսպանիայում ճաշը սովորաբար տրվում է 14:30-ին, իսկ ընթրիքը` երեկոյան 21:00-ից հետո[6]։ Սակայն օրվա այսպիսի բաշխումը կապված է իսպանացիների մշակութային ավանդույթների, նաև ընդունված պաշտոնական ժամանակի հետ. իսպանացիներն այնքան էլ չեն տարբերվում աշխարհի մնացած հատվածից, ինչպես իրենց ժամանակը։ Երբ արևը գտնվում է ամենավերևում, այսինքն` տեղի արևային ժամանակով ժամը 12:00-ին, իսպանացիների ժամացույցը ցույց է տալիս 13:30-ը (ձմեռային շրջանում երկրի արևմուտքում)։ Տեղի ժամանակով իսպանացիները ճաշում են 13:00-14:00-ին և ընթրում երեկոյան ինն անց կես, և դրանով նրանք գրեթե չեն տարբերվում օտարերկրացիներից։ Այսինքն` օրվա որոշակի ժամին սնունդ ընդունելը, ինչպես ամենուր, կարգավորվում է արևով, չնայած պաշտոնական ժամանակը ցույց է տալիս, որ այդ ժամին պետք է լինել աշխատավայրում[6]։ Իսպանացիների համար ավանդական հետճաշյա քունը` սիեստան, նույնպես մղվում է ավելի ուշ ժամի` 13:30-ից մինչև 16:30[16]։ Իսպանական երեկոն սովորաբար սկսվում է 22:00-ին, իսկ ընթրիքը սովորաբար բաժին է ընկնում հեռուստաշոուների ժամին։ Հարցումները ցույց են տվել, որ Իսպանիայի բնակչության գրեթե մեկ քառորդը հեռուստացույց է նայում 00:00-ից մինչև 01:00[9]։
Եթե ժամանակը համապատասխանեցվի Գրինվիչի ժամանակին, ապա ավելի շուտ կմթնի, և ընկերությունները ստիպված կլինեն կարգավորել աշխատանքային ժամանակի գրաֆիկը։ Դա կարող է Իսպանիային մոտեցնել 9:00-17:00 աշխատանքային գրաֆիկին, որն առավել բնորոշ է Մեծ Բրիտանիային, այստեղից էլ սնունդի ընդունումը ավելի վաղ կկատարվի։ Իսկ առայժմ շատ աշխատողներ չեն ազատվում մինչև 19:00, և խանութները բաց են մինչև 22:00[11]։
Ժամանակը Գալիցիայում
[խմբագրել | խմբագրել կոդը]Գալիցիայում, որը մայրցամաքային Իսպանիայի ծայր արևմտյան հատվածն է, պաշտոնական ու տեղային արևային ժամանակների տարբերությունն ամառային ժամանակի ընթացքում կազմում է մոտ 2.5 ժամ[17]։ Այնտեղ քաղաքական ձեռնարկումներ են կատարվել պաշտոնական ժամանակը փոխելու` համապատասխանեցնելով Պորտուգալիայի ժամանակին (UTC±00:00), որի հետ Գալիցիան գտնվում է նույն երկայնության մեջ։ Օրինակ` Վիգոյում ամռանը կեսօրը հաստատվում է 14:40-ին, իսկ մայրամուտը` տեղի ժամանակով մոտ 22:15-ին, մինչդեռ Մենորկայում մայրամուտը գրանցվում է մոտ 21:20-ին[18][19]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Una hora menos en Canarias: apunte histórico-jurídico» (իսպաներեն). Университет Лас-Пальмас-де-Гран-Канария. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 1-ին.
- ↑ «Cambio horario verano-invierno España (Cronología)» (իսպաներեն). afines.com. Վերցված է 7 апреля 2015-ին.
- ↑ timeanddate.com
- ↑ «Cambio horario verano-invierno España (Cronología)» (իսպաներեն). afines.com. Վերցված է 2 мая 2014-ին.
- ↑ «Orden del 7 de Marzo de 1940 sobre adelanto de la hora legal en 60 minutos a partir del 16 de los corrientes» (PDF) (իսպաներեն). Boletín Oficial del Estado. Վերցված է 7 мая 2014-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 «Franco desfasó el horario español para sintonizar con los nazis». Publico (իսպաներեն). 2 апреля 2013. Վերցված է 2014 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ Poulle, Yvonne (1999). «La France à l'heure allemande» (PDF). Bibliothèque de l'école des chartes. 157 (2): 493–502. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 11 января 2012-ին.
- ↑ «Se cumplen 70 años de un cambio de horario que no nos corresponde» [Is the 70th anniversary of a schedule change don't corresponded] (Spanish). baquia.com. Վերցված է 2013 թ․ հունվարի 7-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 9,0 9,1 Yardley, Jim (2014 թ․ փետրվարի 17). «Spain, Land of 10 P.M. Dinners, Asks if It's Time to Reset Clock». The New York Times. Վերցված է 2014 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ 10,0 10,1 Daniele, Laura (2013 թ․ սեպտեմբերի 19). «España quiere poner en hora su reloj» [Spain wants to put in time his watch] (Spanish). ABC. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 25-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 11,0 11,1 Giles, Ciaran (2013 թ․ սեպտեմբերի 26). «Spain Time Zone Change Debated By Spanish Lawmakers». Associated Press. Վերցված է 2014 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ «El Congreso baraja cambiar nuestro horario al británico para conciliar vida laboral y familiar» [Congreso shuffles change our schedule to reconcile work and family life] (Spanish). Público. 2013 թ․ սեպտեմբերի 19. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 25-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Time's up for siestas, delayed meetings and late nights, Spaniards told in effort to make them work better». The Daily Telegraph. 2013 թ․ սեպտեմբերի 23. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 25-ին.
- ↑ «El Gobierno estudia la propuesta de cambiar el huso horario» [Government is considering the proposal to change the time zone] (Spanish). El País. 2013 թ․ սեպտեմբերի 26. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 27-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Spain Considers a New Time Zone». www.timeanddate.com. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 23-ին.
- ↑ «Деловой этикет в Испании». www.rusexporter.ru. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ «El BNG vuelve a pedir en el Senado un huso horario gallego» (իսպաներեն). La Voz de Galicia. 29 октября 2007. Վերցված է 7 января 2013-ին.
- ↑ «Amanece muy pronto por aquí: mapa de la desviación entre la hora solar y la oficial» (իսպաներեն). Wordpress — Fronteras. Վերցված է 7 января 2013-ին.
- ↑ «El cambio horario» (իսպաներեն). El País. 28 марта 2007. Վերցված է 7 января 2013-ին.