Jump to content

Ժամանակակից արվեստի թանգարան (Սանտա Մարտա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժամանակակից արվեստի թանգարան
Տեսակպատկերասրահ
Երկիր Կոլումբիա
ՏեղագրությունՍանտա Մարտա
ՎայրՍուրբ Պետրոս Ալեքսանդրացու կինտա
Հիմնադրվել էհուլիս 1986
Կայքmuseobolivariano.org.co/museo-bolivariano-de-arte-contemporaneo

Սանտա Մարտայի Բոլիվարի ժամանակակից արվեստի թանգարան (իսպ.՝ Museo Bolivariano de Arte Contemporáneo, Santa Marta), գեղարվեստի թանգարան Կոլումբիայի Սանտա Մարտա քաղաքում, որը բացվել է 1986 թվականի հուլիսին[1][2]՝ տեղի իշխանությունների օժանդակությամբ, նվիրված է Սիմոն Բոլիվարին և ներկայացնում է Հարավային Ամերիկայի երկրների արվեստը (Բոլիվիա, Կոլումբիա, Պերու, Պանամա և Վենեսուելա)։ Մշտական հավաքածուում կա 200 աշխատանք՝ ստեղծված 1950-ական թվականների սկզբից մինչև մեր օրեր[3], կանոնավոր անցկացնում է խմբակային և անհատական ցուցահանդեսներ։

Պատմություն և նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոլիվարի ժամանակակից արվեստի թանգարանը բացվել է Սանտա Մարտա քաղաքում 1986 թվականի հուլիսի 24-ին՝ տեղացի նկարիչ Արմանդո Վիլեգասայի նախաձեռնությամբ և շրջանային իշխանությունների օժանդակությամբ, երկրի նախագահ Բելիզարիո Բետանկուրը ևս աջակցել է նախագծին։ Պատկերասրահը կոչվում է հեղափոխական Սիմոն Բոլիվարի պատվին, այն գտնվում է Սան Պեդրո Ալեխանդրոյի (Quinta de San Pedro Alejandrino) նախկին առանձնատանը, որը կառուցվել է 1608 թվականին, թանգարանային գործունեության նպատակն էր «բոլիվարյան երկրների ինտեգրումը» (Բոլիվար, Կոլումբիա, Էկվադոր, Պերու, Պանամա, Վենեսուելա

Թանգարանի հավաքածուն կազմված է Հարավային Ամերիկայի երկրների ավելի քան 200 «տարաբնույթ» աշխատանքներից․ այն մասամբ ներկայացնում է մայրացամաքի ինչպես աշխարագրությունը, այնպես էլ կերպարվեստը՝ սկսած 20-րդ դարի առաջին կեսից մինչև մեր օրեր։ Բացի գեղանկարչությունից, հավաքածուում կան նաև քանդակներ, փորագրություններ, գրաֆիկական աշխատանքներ և ինստալացիաներ, ջրաներկ կտավներ և կոլանժներ, հավաքածուում ներկայացված են նաև լուսանկարներ և վիդեոարտ։ Հավաքածուի հիմքը հենց հեղինակների նվիրած նվերներն են։ Թանգարանում կան այնպիսի նկարիչների աշխատանքներ, ինչպիսիք են Էդուարդո Քինգմանը (Էկվադոր, 1913-1998), Ասվալդո Գուայասամին (Էկվադոր), Լուիս Ալբերտո Ակունյան (Կոլումբիա, 1904—1994), Անտոնիո Գրասսեն (Կոլումբիա, 1937), Էնրիկե Տաբարեն (Էկվադոր, 1930) և Ռենե Պորտակարերոն (Կուբա)։

Մշտական հավաքածուին զուգահեռ, որոնք ներկայացված են երեք հիմնական դահլիճներում՝ «Alejandro Obregón», «Armando Villegas» և «Enrique Grau», Բոլիվարի թանգարանը առանձնացրել է իր սեփական երկու շինությունները՝ «Hernando del Villar»-ը և «Open Space» պատկերասրահը՝ Հարավային և Լատինական Ամերիկաներից ժամանակակից նկարիչների ժամանակավոր ցուցահանդեսների համար։ Վերջին տարիներին առանձնահատուկ ուշադրություն է դարձվում էկոլոգիական թեմատիկային՝ տրամադրվող ստեղծագործություններում։ Գրական երեկոները, պարային շոուները և թատերական ներկայացումները նույնպես թանգարանային գործունեության մի մասն են։ Կրթական միջոցառումներ-սեմինարներ և դասընթացներ, այդ թվում՝ մանկական և երիտասարդական, թանգարանում անցկացվում են երկրի կրթության նախարարության աջակցությամբ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Michael Zils Museums of the World: Afghanistan-Swaziland. — K.G. Saur, 2001. — С. 111. — 492 с. — ISBN 9783598206085
  2. «"From Drawing to Metaphor" – An Exhibition of Drawings by Karl Stengel». artfixdaily.com (անգլերեն). ArtfixDaily. 2018 թ․ նոյեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 18-ին.
  3. Agustín Iguarán Quinta de San Pedro Alejandrino, un regreso a los últimos días de Bolívar(իսպ.) // El Heraldo. — 2018.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]