Ժակ Դերե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժակ Դերե
Ծննդյան թիվ՝փետրվարի 19, 1929(1929-02-19)[1][2][3][…]
Ծննդավայր՝3rd arrondissement of Lyon, Լիոն[4]
Վախճանի թիվ՝օգոստոսի 9, 2003(2003-08-09)[1][5][2][…] (74 տարեկան)
Վախճանի վայր՝Բուլոն Բիյանկուր[4]
Քաղաքացիություն՝ Ֆրանսիա
Մասնագիտություն՝կինոռեժիսոր, սցենարիստ և ռեժիսոր
IMDb։ID 0220227

Ժակ Դերե ( ֆր.՝ Jacques Deray. փետրվարի 19, 1929(1929-02-19)[1][2][3][…], 3rd arrondissement of Lyon, Լիոն[4] - օգոստոսի 9, 2003(2003-08-09)[1][5][2][…], Բուլոն Բիյանկուր[4]), ֆրանսիացի կինոռեժիսոր, սուր դիպաշար ունեցող բազմաթիվ ֆիլմերի, այդ թվում՝ «ոստիկանական», դետեկտիվ կինոնկարների հեղինակ[6][7][8]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինեմատոգրաֆում իր կարիերան սկսել է որպես դերասան, հանդես եկել փոքր դերերով։ 1953 թվականից աշխատել է որպես ռեժիսորի օգնական, ընդ որում՝ գործակցել է Անրի Վեռնոյին, Ժյուլ Դասենին։ Իր առաջին ֆիլմը՝ « Ժիգոլո »-ն թողարկել է 1960 թվականին։ Սկսած « Լողավազան » ֆիլմից՝ նա բազմիցս համագործակցել է Ալեն Դելոնի հետ, մի ամբողջ շարք ֆիլմերում նկարահանել է նաև Ժան-Պոլ Բելմոնդոյին։

Սակայն Դերեն չի բավարարվել բացառապես «թույն» ֆիլմեր նկարահանելով. իր ուժերը փորձել է նաև գրական համբավավոր երկեր էկրանավորելու ասպարեզում. 1971 թվականին էկրանավորել է Ֆրանսուազ Սագանի «Մի քիչ արև պաղ ջրի մեջ» ստեղծագործությունը, 1998 թվականին՝ Ստեֆան Ցվեյգի « Կլարիսա » պատմվածքը, 2001 թվականին՝ այդ նույն գրողի «Անծանոթուհու նամակը»։

Ժակ Դերեի անվան մրցանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականին ամենամյա հատուկ կինոմրցանակ է սահմանվել ի պատիվ Ժակ Դերեի[9], ով երկար տարիներ, մինչև իր մահը եղել է Լյումիեր եղբայրների անվան ինստիտուտի փոխնախագահ։ Այդ կինոմրցանակը շնորհվում է տվյալ տարում լավագույնը ճանաչված ֆրանսիական դետեկտիվ կամ թրիլլեր ֆիլմին[10][11]։ Առաջին մրցանակակիրների թվում են կինոռեժիսոր Օլիվիե Մարշալի 36 Quai des Orfèvres-ը, Ժակ Օդիարի The Beat That My Heart Skipped-ը, Գիյոմ Կանեի Tell No One-ը, Ալեն Կոռնյոյի The Second Wind-ը, Maïwenn-ի Polisse-ը (2012)։

Ընտրված ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Արյունը գլխին խփած» (1956)
  • «Ժիգոլո» (1960)
  • «Հաշիվների մաքրում Տոկիոյում» (1962)
  • «Սիմֆոնիա՝ ջարդի համար» (1963)
  • «Ուրիշի կաշվի մեջ» (1966)
  • «Լողավազան» (1969)
  • «Բորսալինո» (1970)
  • «Բասե՛ր, կամա՛ց» (1971)
  • «Մի քիչ արև պաղ ջրի մեջ» (1971)
  • «Բորսալինո և Ընկ.» (1974)
  • «Ոստիկանական պատմություն» (1975)
  • «Ավազակախումբը» (թողարկվել է 1977 թ.)
  • «Թիթեռը ուսին» (1978)
  • «Երեքին պետք է սպանել» (1980)
  • «Օրենքից դուրս» (1983)
  • «Միայն կրկնակի են մեռնում» (1985) / On ne meurt que deux fois
  • «Միայնակը» (1987)
  • «Սիրո հիվանդություն» (1987)
  • «Նեչաևի վերադարձը]]» (1991)
  • «Плюшевый мишка» (1994)
  • «Կլարիսա», հեռուստաֆիլմ, 1997 թ. էկրան է բարձրացել Իտալիայում, 1998 թ.՝ Ֆրանսիայում)
  • «Անծանոթուհու նամակը» (հեռուստաֆիլմ, 2001).

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Fichier des personnes décédées
  5. 5,0 5,1 5,2 Internet Movie Database — 1990.
  6. «Jacques Deray, 74, Directed French Thrillers, Crime Dramas». Los Angeles Times. 2003 թ․ օգոստոսի 11. Վերցված է 2011 թ․ հունվարի 2-ին.
  7. «'French Hitchcock' Deray dies». BBC. 2003 թ․ օգոստոսի 10. Վերցված է 2011 թ․ հունվարի 2-ին.
  8. Vallance, Tom (2003 թ․ օգոստոսի 13). «Jacques Deray». The Independent. Վերցված է 2011 թ․ հունվարի 2-ին.
  9. «Le prix Jacques Deray récompense les films policiers français». 20 Minutes. 2005 թ․ փետրվարի 8. Վերցված է 2021 թ․ հունիսի 5-ին.
  10. «La Nuit du 12 remporte le Prix Jacques-Deray 2023». France Télévisions (ֆրանսերեն). Վերցված է 2023 թ․ մարտի 19-ին.
  11. «Le Prix Jacques-Deray 2016 à "L'enquête" avec Gilles Lellouche». RTBF (ֆրանսերեն). AFP Relaxnews. 2016 թ․ հունվարի 29. Վերցված է 2023 թ․ մարտի 19-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]