Թևֆիկ Ռյուշթյու Արաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թևֆիկ Ռյուշթյու Արաս
Ahmet Tevfik Rüştü Aras.jpg
Ծնվել է1883[1]
ԾննդավայրՉանաքկալե, Օսմանյան կայսրություն
Մահացել էհունվարի 5, 1972(1972-01-05)
Մահվան վայրՍտամբուլ, Թուրքիա
ՔաղաքացիությունFlag of Turkey.svg Թուրքիա
ԿրթությունՍթամբուլի բարձրագույն դպրոց
Մասնագիտությունքաղաքական գործիչ, դիվանագետ և բժիշկ
Զբաղեցրած պաշտոններԹուրքիայի Մեծ Ազգային Ասամբլեայի անդամ
Քաղաքական կուսակցությունՀանրապետական ժողովրդավարական կուսակցություն
Tevfik Rüştü Aras Վիքիպահեստում

Թևֆիկ Ռյուշթյու Արաս (թուրք.՝ Tevfik Rüştü Aras, 1883[1], Չանաքկալե, Օսմանյան կայսրություն - հունվարի 5, 1972(1972-01-05), Ստամբուլ, Թուրքիա), թուրք քաղաքական և պետական գործիչ, 1923-1938 թվականներին զբաղեցրել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնը:

Կենսագրական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թևֆիկ Ռյուշթյու Արասը ծնվել է նավահանգստային Չանաքկալե քաղաքում: Բեյրութում ուսանել է բժշկություն և որպես բժիշկ՝ աշխատել է Իզմիրում, Ստամբուլում և Սալոնիկում: Անդամակցել է «Միություն և առաջադիմություն» կուսակցությանը և ծանոթացել Թուրքիայի հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի հետ:

1920 թվականին Թուրքիայի Ազգային մեծ ժողովի հիմնադրվելուց հետո, որպես Մուղլայի պատգամավոր, ընդգրկվել է խորհրդարան: Նույն թվականի աշնանը մասնակցել է Թուրքիայի Կոմունիստական կուսակցության ստեղծմանը և Ալի Ֆուատ Ջեբեսոյի հետ այցելել ՌԽՖՍՀ: 1923 թվականից մինչ Աթաթուրքի մահը, Իսմեթ Ինյոնյուի երրորդ կառավարությունում զբաղեցրել է արտաքին գործերի նախարարի պաշտոնը: 1939 թվականից եղել է Թուրքիայի դեսպանը Միացյալ Թագավորությունում: 1943 թվականին անցել է թոշակի: Մի քանի գրքերի հեղինակ է:

Թևֆիկ Ռյուշթյու Արասը մահացել է 1972 թվականի հունվարի 5-ին՝ Ստամբուլում:

Դերակատարությունը Հայոց ցեղասպանության գործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թևֆիկ Ռյուշթյու Արասը Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկի՝ Նազիմ Բեյի բարեկամն էր: Նրան հանձնարարվել էր ոչնչացնել ցեղասպանության զոհերի մարմինները[2]: Վեցամսյա ժամանակահատվածում նա հայերի դիակները ծածկել է հազարավոր կիլոգրամներով կրաշաղախով[3]: Դիակները նետվում էին հատուկ փորված հորերը, որից հետո նրանց վրա լցվում էր կրաշաղախը և ծածկվում հողով[2]: Վեց ամսում այդ աշխատանքները իրականացնելուց հետո նա վերադարձել է Կոստանդնուպոլիս[4]: Բրիտանական ռազմագերի Գլոկները իր հուշերում գրել է, որ տեսել է, թե ինչպես են Ուռհայում սպանված հայերի դիակները, Արասի ցուցումով նետվում հսկայական հորերի մեջ և ծածկվում կրաշաղախով[5]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 Akcam Taner (2007)։ A shameful act : the Armenian genocide and the question of Turkish responsibility (1st Holt pbk. ed.)։ New York, NY: Metropolitan Books/Holt։ էջ 363։ ISBN 9780805086652 
  3. Baron, Jeremy Hugh. "Genocidal Doctors". Journal of the Royal Society of Medicine. November 1999, 92, pp. 590–93.
  4. Archive of the Armenian Partiarchate of Jerusalem, Box 21, File M, Document no. 249
  5. H.W. Glockner, Interned in Turkey 1914-1918 (Beirut, 1969), pg. 47