Ալի Ֆուատ Ջեբեսոյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալի Ֆուատ Ջեբեսոյ
Ali Fuat Pasha.jpg
Ծնվել է սեպտեմբերի 23, 1882({{padleft:1882|4|0}}-{{padleft:9|2|0}}-{{padleft:23|2|0}})
Ծննդավայր Ստամբուլ
Մահացել է հունվարի 10, 1968({{padleft:1968|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:10|2|0}}) (85 տարեկանում)
Մահվան վայր Ստամբուլ
Քաղաքացիություն Ottoman flag.svg Օսմանյան կայսրություն
Flag of Turkey.svg Թուրքիա
Կրթություն Սուրբ Հովսեփ ավագ դպրոց
Մասնագիտություն քաղաքական գործիչ[1] և դիվանագետ
Ծնողներ հայր՝ Ismail Fazil Pasha
Զբաղեցրած պաշտոններ Member of the Grand National Assembly of Turkey
Քաղաքական կուսակցություն Հանրապետական ժողովրդավարական կուսակցություն
Ali Fuat Cebesoy Վիքիպահեստում
Ali Fuat Cebesoy.jpg

Ալի Ֆուատ Ջեբեսոյ (թուրքերեն` Ali Fuat Cebesoy, 1882, սեպտեմբերի 23, Ստամբուլ - 1968, հունվարի 10, Ստամբուլ), թուրք պետական, ռազմական գործիչ, դիվանագետ։

Մասնակցել է Բալկանյան պատերազմին (1912-13), առաջին աշխարհամարտին (1914-18)։ Քեմալական շարժման մասնակից, Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի մտերիմը։ 1919-ին նշանակվել է Թուրքիայի ազգային ուժերի գլխավոր հրամանատար, այնուհետև ընտրվել Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր, դարձել Արևմտյան ռազմաճակատի հրամանատար։ 1920-ին կարգվել է դեսպան Խորհրդային Ռուսաստանում, կարևոր դեր խաղացել խորհրդա-թուրքական դիվանագիտական հարաբերությունների հաստատման գործում։ Հեղինակն է «Մոսկովյան հիշողություններ. 1920-1925» (1955) հուշերի, որոնցում տալիս է խորհրդային ղեկավարների, մասնավորապես՝ Ստալինի հետ հանդիպումների մանրամասները, նշում նրա հակահայկական տրամադրվածությունը։[2]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Record #131621467 // Gemeinsame Normdatei Ստուգված է հունիսի 24-ին 2015:
  2. Ա. Բոջոլյան։ «Հայկական հարց» հանրագիտարան, Ե., 1996, էջ 381-382
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png