Վարդգես Թևեքելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Թևեքելյան Վարդգեսից)
Վարդգես Թևեքելյան
Ծնվել էհունվարի 4 (17), 1902[1]
ԾննդավայրՇապին Գարահիսար, Գիրեսունի մարզ, Թուրքիա[1]
Վախճանվել էհունիսի 8, 1969(1969-06-08)[1] (67 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանՀայկական գերեզմանատուն
Մասնագիտությունգրող
Լեզուռուսերեն[1]
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԼազարյան ճեմարան (1932)[1]
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
Վարդգես Թևեքելյան Վիքիդարանում

Վարդգես Հարությունի Թևեքելյան (հունվարի 4 (17), 1902[1], Շապին Գարահիսար, Գիրեսունի մարզ, Թուրքիա[1] - հունիսի 8, 1969(1969-06-08)[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), հայ խորհրդային գրող։

Կյանք և ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարդգես Թևեքելյանը ծնվել է Շապին Գարահիսար քաղաքում։ 1915 թվականի ցեղասպանության ժամանակ փրկվել է կոտորածներից, գաղթել Ռուսաստան և բնակություն հաստատել Մոսկվայում[2]։ Ավարտել է Մոսկվայի Արևելյան ժողովուրդների ինստիտուտը (1932)։ Աշխատել է Հայաստանում, Ղրիմում, Մոսկվայում, դիվանագիտական աշխատանքներ է կատարել արևելյան մի շարք երկրներում[3]։

Գրել է ռուսերեն։

Լույս են տեսել «Կյանքը՝ ինչպես որ կա» (1950) վիպակը, «Կյանքը սկսվում է նորից» (1951, հայկական հրատարակությունը՝ 1955), «Երբ հորդում են գետերը» (1956), «Մոսկվա գետից այն կողմ» (գիրք 1―2, 1960-1966), «Երկու ճակատագիր» (հայկական հրատարակությունը՝ 1961), «Գրանիտը չի հալվում» (1962, հայկական հրատարակությունը՝ 1966), «Պարոն Կոչեկի ռեկլամի բյուրոն» (1967, հայկական հրատարակությունը՝ 1984) վեպերը[4]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աշխատանքային Կարմիր դրոշի 2 շքանշան (17.07.1962, 28.10.1967)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. Baghdasaryan, Aram. «AV Production - Վարդգես Թևեքելյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 4-ին.
  3. «Биография и книги автора Тевекелян Варткес Арутюнович». www.rulit.me. Վերցված է 2018 թ․ հունվարի 4-ին.
  4. ՀՀ խմբ․ հանձնաժողով՝ Կ․ Ս․ Խուդավերդյան (գլխ․ խմբ) և ուրիշ, Հայկական համառոտ հանրագիտարան, հ. 2 (ՀՀ գլխ․ խմբ․), Երևան, «Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագրություն», 1995, էջ 288 — 768 էջ. — 10000 հատ, ISBN 5-89700-003-5։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 174