Թուրքերը Նորվեգիայում
Թուրքերը Նորվեգիայում (կամ նորվեգիայի թուրքեր), էթնիկ թուրքեր, որոնք ապրում են Նորվեգիայի Թագավորությունում։ Ներկայիս դրությամբ երկրի տարածքում ապրում են ավելի քան 15 հազար թուրքեր։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1970-ական թվականներին Նորվեգիայում ներգաղթի մեծ ալիք սկսվեց, քանի որ վերջինս աշխատողների մեծ կարիք էր զգում։ Ներգաղթողների ճնշող մեծամասնությունը այստեղ եկավ Թուրքիայի Հանրապետությունից։ Դրանցից մեծ մասը մնաց ապրելու Նորվեգիայում։ 1976 թվականին պետական սահմանները փակվում են աշխատանքային միգրանտների համար։ Այդ ժամանակահատվածում երկրում կատարվեցին վիճաբանություններ ու թեժ քննարկումներ «այլազգի աշխատողների» թեմայով։ Դրամենի միգրանտների ավելի քան 20 % կազմում են թուրքերը[1]։
Ժողովրդագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ 2009 թվականի տվյալների, Նորվեգիայում ապրող 15.436 թուրքերից 10.039 համարվում են ներգաղթյալներ։ Միայն 5397 են համարվում նորվեգական ծագմամբ թուրքեր իմիգրանտ-ծնողներից[2]։
Ժողովրդագրության պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նորվեգիայի կենտրոնական վիճակագրության վարչության տվյալներով, 2010 թվականի դրությամբ, Նորվեգիայի բնակչության ընդհանուր թվաքանակը կազմում է 4858199 բնակիչ։ Որից 15.998, կամ 0,32 % կազմում են թուրքերը։
Տարեթիվ | Թուրքերի պոպուլյացիա | |||
---|---|---|---|---|
2006 | 14,084 | |||
2007 | 14,546 | |||
2008 | 15,003 | |||
2009 | 15,436 | |||
2010 | 15,998 | |||
(Աղբյուր՝ Նորվեգիայի կենտրոնական վիճակագրության վարչություն, 2009 թվական)[1] Արխիվացված 2009-01-12 Wayback Machine[2] |
Տարաբնակեցում
[խմբագրել | խմբագրել կոդը]Թուրք ազգի ներկայացուցիչների ամենամեծ թվաքանակն այսօր ապրում է Դրամենում, որը մայրաքաղաք Օսլոյի արվարձանային գոտում է գտնվում[3]։
Հորիզոնականը | Մունիցիպալիտետներ | Բնակչություն (2000)[4] | Բնակչություն (2007)[5] | Բնակչություն (2008)[6] | Բնակչություն (2009)[7] | Բնակչություն (2010)[8] | |||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
1 | Օսլո | 4,359 | 5,608 | 5,715 | 5,844 | 5,987 | |||
2 | Դրամեն | 1,729 | 2,100 | 2,091 | 2,135 | 2,169 | |||
3 | Ստավանգեր | 750 | 1,069 | 1,104 | 1,125 | 1,163 | |||
4 | Թրոնհեյմ | 596 | 911 | 961 | 977 | 1,041 | |||
5 | Բերգեն | 310 | 506 | 543 | 569 | 606 | |||
6 | Բերում | 168 | 173 | 177 | - | - | |||
7 | Քրիսթիանսան | 139 | 172 | 171 | 174 | 173 | |||
8 | Ֆրեդրիկսթադ | - | 87 | 96 | 103 | 111 | |||
9 | Ասքեր | 42 | - | - | 85 | 92 | |||
10 | Այլ բնակավայրեր | - | 3,813 | 4,145 | 4,424 | 4,656 | |||
(Աղբյուր՝ Նորվեգիայի կենտրոնական վիճակագրության վարչություն, 2009 թվական) |
Կրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]2008 թվականի տվյալներով Նորվեգիայի թուրքերից 15.003-ը մուսուլման է[9]։ Դրամենի թուրքական համայնքը 2008 թվականին գնել է ադվենտիստների եկեղեցու շենքը, որը վերածել է մզկիթի։ Եկեղեցին գնվել է 7.2 միլիոն նորվեգական կրոնով: Թուրքական համայնքը համարվում է Դրամենի ամենամեծ իսլամական համայնքը՝ շուրջ 1000 անդամներով[10]։
Հայտնի անձինք
[խմբագրել | խմբագրել կոդը]Անուն | Ծննդյան թվական | Մասնագիտություն | Հայրենիք |
---|---|---|---|
Մերթեֆե Բարթընլըօղլու | 1968 | Քաղաքական գործիչ | Ներգաղթյալ Թուրքիայից[11] |
Իզզեթ Ջելասին | 1958 | Գրող | Ներգաղթյալ Թուրքիայից |
Աքին Դյուզաքին | 1961 | Գրող | Ներգաղթյալ Թուրքիայից |
Զաֆեր Գյոզեթ | 1965 | Նորվեգիայի Կոմունիստական կուսակցության նախկին ղեկավար | Ներգաղթյալ Թուրքիայից |
Ադեմ Գյուվեն | 1985 | Ֆուտբոլիստ | Ծնվել է Նորվեգիայում |
Ազար Կարադաշ | 1981 | Ֆուտբոլիստ | Ծնվել է Նորվեգիայում[12] |
Վենդելա Քիրսեբոմ | 1967 | Մոդել և դերասան | Ծնվել է Շվեդիայում[13] |
Գյուլայ Քութալ | Քաղաքական գործիչ | Ներգաղթյալ Թուրքիայից[14] | |
Քամիլ Օզերկ | 1954 | Պրոֆեսոր | Ներգաղթյալ Կիպրոսից[15] |
Օզան Օզերկ | 1979 | Ձեռնարկատեր և բժիշկ | Ներգաղթյալ Կիպրոսից |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ InterCulturalCity. «Ethnic diversity and entrepreneurship in Oslo and Drammen» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2007 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ Statistics Norway. «Persons with immigrant background by immigration category, country background and sex. 1 January 2009». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ Ottawa 2006. «Residential concentration of non-western immigrants in Norway – will they all end up in Oslo?» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 8-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ Statistics Norway. «Immigrant population by counntry [sic] of birth, (largest groups) Selected municipalities. 1 January 2000». Վերցված է 2009 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ Statistics Norway. «Immigrant population by country of birth (largest groups). Selected municipalities. 1 January 2007». Վերցված է 2009 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ Statistics Norway. «Immigrant population by country of birth,(the 20 largest groups). Selected municipalities. 1 January 2008». Վերցված է 2009 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ Statistics Norway. «Immigrants and Norwegian-born to immigrant parents by country of birth,(the 20 largest groups).Selected municipalities.1 January 2009». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ Statistics Norway. «Immigrants and Norwegian-born to immigrant parents by country of birth,(the 20 largest groups).Selected municipalities.1 January 2010». Վերցված է 2010 թ․ մայիսի 4-ին.
- ↑ Source: Statistics Norway Արխիվացված 2009-01-12 Wayback Machine
- ↑ Drammens Tidende. «Håper kirkesalg øker trosfriheten i muslimske land». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ Zaman. «Norveç'in ilk Türk asıllı milletvekili adayı». Վերցված է 2012 թ․ մարտի 20-ին.(չաշխատող հղում)
- ↑ Hurriyet Daily News. «Kasımpaşa returns to top-flight football». Վերցված է 2012 թ․ հունիսի 10-ին.
- ↑ Dagbladet. «Vendelas vendepunkt». Վերցված է 2012 թ․ մարտի 20-ին.
- ↑ Oslo SV. «Gülay Kutal». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 20-ին.
- ↑ Hurriyet. «Okullar iyi karakterli insanlar yetiştirmeli». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 20-ին.