Թուրալ Գյանջալիև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թուրալ Գյանջալիև
Դրոշ
Դրոշ
ԱՀ ԱԺ 6-րդ գումարման պատգամավոր
 2020 մարտի 20-ից
 
Կրթություն՝ Բաքվի պետական համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր մարտի 6, 1980(1980-03-06) (44 տարեկան)
Ծննդավայր Շուշի, Շուշիի շրջան (ԼՂԻՄ), Լեռնային Ղարաբաղ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Ադրբեջան

Թուրալ Բաբաշահ օղլու Գյանջալիև (ադրբ.՝ Tural Babaşah oğlu Gəncəliyev, մարտի 6, 1980(1980-03-06), Շուշի, Շուշիի շրջան (ԼՂԻՄ), Լեռնային Ղարաբաղ, ԽՍՀՄ), ադրբեջանցի քաղաքական գործիչ, դիվանագետ, իրավաբան, Ադրբեջանական Հանրապետության Ազգային ժողովի 6-րդ գումարման պատգամավոր (2020 թվականի մարտի 20-ից), «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» հասարակական կազմակերպության նախագահ (2018 դեկտեմբերի 20-ից)[1], ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամ (2020 ապրիլից)[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1980 թվականի մարտի 6-ին Շուշիում, որտեղ և անցել է իր մանկությունը։ Ըստ պաշտոնական կենսագրության, քանի որ Շուշիում Գյանջալիևի տան հարևանությամբ էին գտնվում բանաստեղծուհի Խուրշիտբանու Նաթավան Ջավանշիրի, երգահան Ուզեիր Հաջիբեկովի և խանենդե Խան Շուշինսկու տները, Գյանջալիևը դրանից ոգեշնչվելով որոշում է հաճախել երաժշտության դասընթացների[3]։ Հետագայում Գյանջալիևի ընտանիքը բնակություն է հաստատում Շուշիի Վագիվ Ջաֆարով, 28 հասցեում։

Գյանջալիևը տարրական կրթությունը ստացել է Շուշիի թիվ 4 դպրոցում։ 1987 թվականից սկսել է հաճախել է Շուշիում Նիյազիի անվան երաժշտական դպրոց՝ թառի դասընթացների։ Միաժամանակ, հաճախել է շախմատի դասընթացների, երբ հայրը նշանակավել է Բաբաշահի շախմատի մանակակն դպրոցի տնօրեն։ Մասնակցել է ԼՂԻՄ-ի մի շարք երաժշտական և շախմատի մրցույթների։

Հայկական զորքերի կողմից Շուշիի ազատագրման հետևանքով Գյանջալիևի ընտանիքը ստիպված է եղել 1992 թվականի մայիսին լքել Արցախը և տեղափոխվել Բաքու, որտեղ շարունակել է հաճախել միջնակարգ դպրոց և երաժշտության դասընթացների։ 1995 թվականին հաղթել է Բաքվի երաժշտական դպրոցների միջև կազմակերպված Հաջի Խանմամեդովի անվան երաժշտական մրցույթում։ Համերգներով հանդես է եկել Ադրբեջանի պետական ակադեմիական ֆիլհարմոնիայում և Ադրբեջանի Երգի պետական թատրոնում։

2000 թվականին ավարտել է Բաքվի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, ապա՝ մագիստրատուրան։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականի օգոստոսի 5-ին նշանակվել է ԱՀ ԱԳՆ անվտանգության հարցերով վարչության խորհրդական, 2006 թվականի հունվարի 16-ին՝ նույն վարչության կցորդ, 2008 թվականի մայիսի 1-ին՝ երրորդ քարտուղար։

2008 թվականից աշխատել է Կանադայում Ադրբեջանի դեսպանությունում, իսկ 2013 թվականի հունվարի 25-ից անցել է ԱԳՆ Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկայի վարչություն, որտեղ 2014 թվականի ապրիլի 8-ին նշանակվել է առաջին քարտուղար։ 2014 թվականի հոկտեմբերի 1-ին Գյանջալիևը աշխատել է Չեխիայում Ադրբեջանի դեսպանությունում որպես առաջին քարտուղար։ Ըստ ադրբեջանական աղբյուրների, 2017 թվականի նոյեմբերի 16-ին Գյանջալիևը մասնակցել է Ավստրիայում տեղի ունեցած ԵԱՀԿ Human Dimension Conference համաժողովին որպես Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ՀԿ ներկայացուցիչ։

2018 թվականի հոկտեմբերի 1-ին երկարատև առաքելության ավարտից հետո հետ է կանչվել Չեխիայում Ադրբեջանի դեսպանությունից՝ ԱՀ ԱԳՆ, որտեղ ծառայության ընթացքում նրան ուղարկել են Գերմանիա, Բուլղարիա, Եգիպտոս և մի շարք այլ երկրներ՝ դիվանագիտական դասընթացներին մասնակցելու համար։

2018 թվականի դեկտեմբերի 20-ին Թուրալ Գյանջալիևը ընտրվել է Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք ՀԿ նախագահ։ 2020 թվականի մարտի 20-ից հանդիսանում է Ադրբեջանական Հանրապետության Ազգային ժողովի 6-րդ գումարման պատգամավոր՝ Ստեփանակերտի թիվ 122 ընտրատարածքից[4]։

Ազատ տիրապետում է անգլերենին, ֆրանսերենին և ռուսերենին։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Tural Gəncəliyev Dağlıq Qarabağ bölgəsinin azərbaycanlı icmasının yeni sədri seçilib» [Tural Ganjaliyev has been elected chairman of the Azerbaijani community of Nagorno-Karabakh] (ադրբեջաներեն).
  2. composition of Azerbaijani delegation to PACE disclosed(չաշխատող հղում)
  3. «Who is the new Chairman of the Karabakh Community?: Dossier - Photo - Video» (ադրբեջաներեն). 2018 թ․ դեկտեմբերի 21. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 12-ին.
  4. Report of the Central Election Commission of the Republic of Azerbaijan