Թուրալֆ Սքուլեմ
Ծնվել է | մայիսի 23, 1887[1][2][3][…] Sandsvær Municipality, Բուսկերուդ, Նորվեգիա[2] |
---|---|
Մահացել է | մարտի 23, 1963[1][2][3][…] (75 տարեկան) Օսլո, Նորվեգիա |
Քաղաքացիություն | Նորվեգիա |
Մասնագիտություն | մաթեմատիկոս, փիլիսոփա և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Օսլոյի համալսարան[2], Chr. Michelsen Institute?[2] և Օսլոյի համալսարան[2] |
Գործունեության ոլորտ | մաթեմատիկական տրամաբանություն, մոդելների տեսություն, բազմությունների տեսություն և աբստրակտ հանրահաշիվ |
Ալմա մատեր | Օսլոյի համալսարան (1909)[2] |
Տիրապետում է լեզուներին | նորվեգերեն[1] և անգլերեն[4] |
Գիտական ղեկավար | Axel Thue?[5] |
Եղել է գիտական ղեկավար | Øystein Ore?[6] |
Հայտնի աշակերտներ | Øystein Ore? |
Պարգևներ | |
Thoralf Skolem Վիքիպահեստում |
Թուրալֆ Սքուլեմ (նորվ.՝ Thoralf Albert Skolem, վաղ թարգմանություններում նշվում է որպես Թորալֆ Սքոլեմ, մայիսի 23, 1887[1][2][3][…], Sandsvær Municipality, Բուսկերուդ, Նորվեգիա[2] - մարտի 23, 1963[1][2][3][…], Օսլո, Նորվեգիա), նորվեգացի մաթեմատիկոս։ Հիմնական աշխատությունները գրել է մաթեմատիկայի և մաթեմատիկական տրամաբանության ոլորտում։ Էական ներդրում է ունեցել նաև ընդհանուր հանրահաշվի, թվերի տեսության և մաթեմատիկայի փիլիսոփայության մեջ։
Նրա անվան հետ են կապված մոդելների տեսության առանցքային հասկացություններից մեկը՝ Լևենհեյմ-Սքուլեմի թեորեմը, Սքուլեմի պարադոքսը, ինչպես նաև պրեդիկատների տրամաբանության սքուլեմյան նորմատիվ ձևը, կոմբինատորիկայի սքուլեմյան թեորեմը։
Եղել է Օսլոյի համալսարանի պրոֆեսոր (1938-1957), 1950-ական թվականներին՝ նորվեգական մաթեմատիկական համայնքի նախագահ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թուրալֆ Սքուլեմը ծնվել է 1887 թվականի մայիսի 23-ին Բուսկերունդի մոտակայքում գտնվող Սանսվեր փոքր քաղաքում։ Հայրը՝ Էվեն Սքուլեմը, նախնական դպրոցի ուսուցիչ էր, սակայն ընտանիքը հիմնականում զբաղվում էր գյուղատնտեսությամբ[7]։ 1905 թվականին ավարտել է Քրիտիանիայի միջնակարգ դպրոցը, որից հետո ընդունվել է Օսլոյի համալսարան։
Գիտական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համալսարանում ուսանելու տարիներին` սկսած 1909 թվականից, որպես օգնական աշխատել է ֆիզիկոս Քրիստիան Բիրկելանդի մոտ։ Այդ տարիներին է գրել առաջին գիտական աշխատանքները` Բիրկելանդի հետ համատեղ հոդվածներ բևեռափայլի լաբորատոր վերստեղծման մասին։ 1913 թվականին ավարտել է համալսարանը` պաշտպանելով դիպլոմային աշխատանք Բուլյան հանրահաշվի վերաբերյալ (նորվ.՝ Undersøkelser innenfor logikkens algebra):
1915-1916 թվականներին ստաժավորում է անցել Գյոթինգենի համալսարանում, 1916 թվականին վերադարձել է Քրիտիանիայի համալսարան, որտեղ 1918 թվականին ստացել է մաթեմատիկայի դոցենտի կոչում։ Այս ժամանակաշրջանում մշակել է մոդելների տեսությունը` ստեղծելով Լևենհեյմ-Սքուլեմի թեորեմը։ Ավելի ուշ առաջ է քաշել Սքուլեմի պարադոքսը։
Այդ տարիներին Նորվեգիայում գիտական աստիճանը պարտադիր չէր մանկավարժական և գիտական գործունեությամբ զբաղվելու համար, ուստի Սքուլեմը երկար ժամանակ ատենախոսություն չէր պաշտպանում։ Միայն 1926 թվականին ստացավ փիլիսոփայության դոկտորի աստիճան` պաշտպանելով ատենախոսություն որոշ հանրահաշվական հավասարումների և անհավասարությունների լուծման վերաբերյալ (գերմ.՝ Einige Sätze über ganzzahlige Lösungen gewisser Gleichungen und Ungleichungen): Գիտական ղեկավարը համարվել է Աքսել Տուզը, ով մահացել է 1922 թվականին՝ պաշտպանությունից 4 տարի առաջ։
1930-1938 թվականներին որպես հետազոտող աշխատել է Բերգենի նորաստեղծ Միքելսենի ինստիտուտում։ Այդ տարիների հիմնական աշխատությունը եղել է դիոֆանտային հավասարումների վերաբերյալ մենագրությունը։ 1938 թվականին վերադարձել է Օսլոյի համալսարան` որպես պրոֆեսոր, և աշխատել մինչև թոշակի անցնելը (1957 թվական)։ Դրանից հետո ևս շարունակել է ակտիվ գործուենությունը, իրականացրել մի քանի գործուղում դեպի ԱՄՆ-ի համալսարաններ[8]։
Գիտական աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հրատարակել է շուրջ 200 աշխատանք մաթեմատիկայի ոլորտում[9], որոնցից 48-ը գրել է համալսարանում աշխատելու վերջին տասը տարվա ընթացքում (1948-1957 թվականներին` 60 տարեկանից հետո)[10]։
Տրամաբանության մասին առավել կարևոր աշխատանքները 1970 թվականին առանձին գրքով տպագրվել են Օսլոյի համալսարանի կողմից[11]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Norsk biografisk leksikon(նորվ.) — Kunnskapsforlaget. — ISSN 2464-1502
- ↑ CONOR.Sl
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Фенстад, 1996, His father, Even Skolem, taught in elementary school, but the family were mainly farming people, p. 99.
- ↑ Фенстад, 1996, Skolem retired in 1957, thereafter visiting American universities on several occasions, p. 100.
- ↑ Фенстад, 1996, A rough count reveals that he wrote close to 200 papers, p. 101.
- ↑ Фенстад, 1996, From 1948 to 1957, i.e. from his 61st to his 70th year, he published 48 papers, p. 106.
- ↑ Thoralf Skolem, Jens Erik Fenstad Selected works in logic. — Oslo: Universitetsforlaget, 1970. — 732 p. — ISBN 9788200061274
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Fenstad, Jens Erik (1996). «Thoralf Albert Skolem 1887—1963: A Biographical Sketch» (PDF). Nordic Journal of Philosophical Logic, 1, pp 99-106 (անգլերեն). Արխիվացված (PDF) օրիգինալից 2013 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 2-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թուրալֆ Սքուլեմ» հոդվածին։ |
|
- Էջեր, որոնք օգտագործում են JsonConfig
- Մայիսի 23 ծնունդներ
- 1887 ծնունդներ
- Նորվեգիայում ծնվածներ
- Մարտի 23 մահեր
- 1963 մահեր
- Օսլո քաղաքում մահացածներ
- Օսլոյի համալսարանի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի փիլիսոփաներ
- Բազմությունների տեսության մասնագետներ
- Մաթեմատիկական տրամաբաններ
- Մաթեմատիկոսներ այբբենական կարգով
- Նորվեգացի մաթեմատիկոսներ
- Նորվեգացի փիլիսոփաներ
- Նորվեգացի գիտնականներ