Պրեդիկատների տրամաբանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Տո անասուն

Հետազոտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրեդիկատների տրամաբանության հետազոտությունները զարգանում են հիմնականում մաթեմատիկական տրամաբանության շրջանակներում։ Պրեդիկատների տրամաբանություն դատողությունները ներկայացնում է բանաձևերի միջոցով, որոնք կազմվում են հետևյալ տարրերից

  1. առարկաների նշաններ (օրինակ, 0, 1, е, π և առարկայական փոփոխականներ x, y, z․․․),
  2. մեկտեղանի կամ բազմատեղանի պրեդիկատների նշաններ (օրինակ, < , =, ≤ և պրեդիկատային փոփոխականներ p, q, r․․․),
  3. առարկաների նկատմամբ մեկտեղանի կամ բազմատեղանի ֆունկցիաների նշաններ (օրինակ, +, —, sin, log և ֆունկցիոնալ փոփոխականներ f, g, հ․․․),
  4. տրամաբանական գործողությունների նշաններ (օրինակ, ասույթային շաղկապներ՝ & («և»), V («կամ»), → («բխում է»), («ոչ») և քվանտորներ՝ ,(«կամայական»), («գոյություն ունի»)։

Պրեդիկատների տրամաբանություն ուսումնասիրում է նշված նշաններից կազմված բանաձևերը (մաթեմատիկական տրամաբանությունում), դրանց միջոցով արտահայտված դատողությունների ձևափոխությունները նոր դատողությունների բխեցման հնարավորությունները։

Տարատեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրեդիկատների տրամաբանության տարբեր կոնկրետ տարատեսակները տրվում են պրեդիկատների հաշվի համապատասխան ձևայնացած համակարգերի օգնությամբ, օրինակ, պրեդիկատների դասական, կոնստրուկտիվ կամ մոդալ հաշիվը։ Պրեդիկատների տրամաբանության նախադրյալները տրվել են դեռևս հին հունական տրամաբանությունում, դրա նախնական ձևերից մեկը՝ «հարաբերությունների տրամաբանությունը», ստեղծել է դը Մորգանը։ Արդի Պրեդիկատների տրամաբանության հիմնադիրը Գ․ Ֆրեգեն է, իսկ մաթեմատիկական կիրառությունների համար կարևոր նշանակություն է ունեցել Ա․ Ուայթհեդի և Բ․ Ռասելի «Մաթեմատիկայի սկզբունքները» (հատոր 1-3, 1910-1913) աշխատությունը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 424 CC-BY-SA-icon-80x15.png