Թունջելի
| Քաղաք | ||
|---|---|---|
| Թունջելի | ||
| թուրքերեն՝ Tunceli | ||
| Երկիր | ||
| Մարզ | Թունջելիի մարզ | |
| Համայնք | Թունջելիի մարզ[1] | |
| Հիմնադրված է | դեկտեմբերի 25, 1935[2] թ. | |
| Մակերես | 882 կմ² | |
| ԲԾՄ | 940±1 մետր, 958 մետր | |
| Պաշտոնական լեզու | թուրքերեն[1] | |
| Խոսվող լեզուներ | թուրքերեն | |
| Բնակչություն | 28 586 մարդ (2008) | |
| Ագլոմերացիա | 33 316 | |
| Ազգային կազմ | թուրքեր, քրդեր | |
| Կրոնական կազմ | մուսուլմաններ | |
| Ժամային գոտի | UTC+2 | |
| Հեռախոսային կոդ | 428 | |
| Փոստային դասիչ | 62000 | |
| Ավտոմոբիլային կոդ | 62 | |
| Պաշտոնական կայք | tunceli.bel.tr | |
|
| ||
Թունջելի (թուրքերեն՝ Tunceli, քրդ.՝ Dersim, զազակի՝ Desim), Թունջելիի հին անվանումը՝ զազակի՝ Mamekiye), քաղաք Թուրքիայում, Թունջելիի մարզկենտրոն։ Տեղակայված է Փոքր Ասիայի արևելյան հատվածում։ Թունջելիի նախկին անվանումը եղել է Մամիկի (հայերեն Մամիկոն բառից), այնուհետև Քալան[3]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թունջելին տեղակայված է Մունզուր և Փյուլումլուր գետերի միախառնումից դեպի հյուսիս։ Քաղաքը կառուցվել է Մունզուրի դաշտում, որը հայտնի է իր բնության հրաշալիքներով։ Քաղաքը շրջափակված է բարձր լեռներով։ 2011 թվականի տվյալներով քաղաքի բնակչությունը կազմում է 32 815 մարդ[4]։ Թունջելիի մարզը Թուրքիայի ամենաքիչ բնակեցված մարզերից է։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում Թունջելին (այն ժամանակ կոչվել է Քալան) եղել է Դերսիմի գավառի մի մասը։ 1847 թվականին Դերսիմը դարձել է սանջաք։ Վերջինս վարչական պատմական միավոր, որը ավելի փոքր էր, քան գավառը։ Սանջաքի կենտրոնը եղել է Խոզաթ գյուղաքաղաքը։ Հանրապետության ժամանակաշրջանում Թունջելիի մարզը ձևավորվել է 1935 թվականին։ 1946 թվականին Քալանը վերանվանվել է Թունջելի և դարձել մարզկենտրոն[5]։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ։ Ցորենը հիմնական գյուղատնտեսական արտադրանքն է, որով զբաղվում են շրջանում։ Շրջանը հարուստ է նաև քրոմե աղով և մարմարով։ Սակայն հիմնականում արտադրվում է միայն աղ։ Գործում են քիչ քանակությամբ գործարաններ, որոնք թողարկում են գյուղատնտեսական արտադրանք[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://www.harita.gov.tr/il-ve-ilce-yuzolcumleri
- ↑ https://www.icisleri.gov.tr/illeridaresi/il-ve-ilce-kurulus-tarihleri
- ↑ Tahir Sezen, Osmanlı Yer Adları (Alfabetik Sırayla), T.C. Başbakanlık Devlet Arşivleri Genel Müdürlüğü, Yayın Nu 21, Ankara, p. 265.
- ↑ «Turkish statistical Institute». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ [«Tunceli governor's page on history(թուրքերեն)». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 5-ին. Tunceli governor's page on history(թուրքերեն)]
- ↑ Tunceli governor's page on Economy (թուրքերեն)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թունջելի» հոդվածին։ |
| ||||||||||
