Թութակով կինը պատուհանի մոտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թութակով կինը պատուհանի մոտ
տեսակգեղանկար
նկարիչԿասպար Նետշեր[1]
տարի1666[2]
բարձրություն46 սանտիմետր
լայնություն37 սանտիմետր
ժանրկենցաղային ժանր[1]
նյություղաներկ[3] և կտավ
գտնվում էԱրվեստի ազգային պատկերասրահ[3]
հավաքածուԱրվեստի ազգային պատկերասրահ[4]
սեփականատերGerrit van Uylenburgh?[5], Լելի Պիտեր[5], Հովհան Վիլհելմ[5], Julius Böhler Jr.?, Nathan Katz? և անհայտ
Ծանոթագրություններ
 Young woman in a window feeding a parrot, by Caspar Netscher Վիքիպահեստում

«Թութակով կինը պատուհանի մոտ» (գերմ.՝ Dame mit Papagei am Fenster), անհայտ երիտասարդ կնոջ նկարը։ 1666 թվականին վրձնել է նիդերլանդացի նկարիչ Կասպար Նետշերը։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարում պատկերաված է երիտասարդ ժպտացող կին՝ պերճաշուք ոսկեգույն հագուստով։ Կիսադեմով կանգնած է պատուհանախորշում, որը զարդարված է նրբաճաշակ բրոնզագույն վարագույրով։ Նրա աջ ձեռքի ցուցամատի վրա նստած է աֆրիկյան մոխրագույն թութակ։ Ձախ ձեռքով կինը կերակրում է թութակին։ Կնոջ հայացքը ուղղված է ոչ թե թռչնակին, այլ դիտողին՝ պատուհանից այս կողմ։ Պատուհանագոգի ձախ կողմում գտնվում է կլոր մետաղյա վանդակ թութակի համար, իսկ աջ կողմում անխնամ կերպով գցված է արևելյան գորգ։ Նկարի հետին պլանում՝ հաստատության խորքում, կանգնած է երիտասարդ սպասուհին՝ ձեռքին արծաթե կլոր սկուտեղ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Թութակով կինը պատուհանի մոտ» նկարը մինչև 1930-ական թվականների կեսերը գտնվում էր մյունխենյան Հին պինակոտեկի սեփականության տակ։ Ազգային սոցիալիստների ժամանակ վաճառելու նպատակով այն բռնագրավեցին թանգարանից։ 1938 թվականին լիազորված հնավաճառ Բյոլերը նկարը վաճառեց իր նիդերլանդացի գործընկերոջը[6]։ Հետո այն գնեցին հրեական ծագմամբ բելգիացի ամուսիններ Գուգո և Էլիզաբեթ Յակոբա Անդրիսսեները[7]։

1939 թվականին Անդրիսսեներն իրենց գեղարվեստական հավաքածուն, այդ թվում՝ նաև «Թութակով կինը պատուհանի մոտ» նկարը փոխանցեցին Բրյուսելի Թագավորական թանգարանի բունկերին։ 1940 թվականին Վերմախտի կողմից Բելգիայի օկուպիացիայից հետո ամուսիններ Անդրիսսեները Պորտուգալիայով փախան ԱՄՆ։ 1942 թվականին ԱՄՆ-ում Գուգո Անդրիսսեն մահացավ, իսկ նրա միակ ժառանգը՝ կինը, մահացավ 1963 թվականին։

1942 թվականին Ռոզենբերգի շտաբի կարգադրությամբ «Թութակով կինը» նկարը Անդրիսսեների հավաքածուի կազմում բռնագրավեցին երկրորդ անգամ[6]։ Ռայխսմարշալ Հերման Գյորինգի հավաքածուի անվան տակ վաճառված արվեստի գործերի ցուցակից (1942) հետևում է, որ 1942 թվականի մարտի 14-ին նկարը գտնվում էր Փարիզի Լուվրի պահեստատանը։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Նեթշերի նկարը հայտնվեց քյոլնցի հնավաճառ Էննե Աբելսի մոտ։ 1950 թվականին ձեռնարկատեր և կոլեկցիոներ Ռուդոլֆ Ցիրշը Բարմեն քաղաքից գնեց «Թութակով կինը» նկարը և հիմնադրման 50-ամյակի կապակցությամբ նվիրեց Վուպերտալի քաղաքային թանգարանին։

Վերականգնում[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի սկզբին Էլիզաբեթ Անդրիսսեի ժառանգները, որոնք ԱՄՆ-ում ստեղծել էին բարեգործական կազմակերպություն, դիմեցին վուպերտալյան թանգարանին՝ պահանջելով իրենց վերադարձնել «Թութակով կինը պատուհանի մոտ» նկարը։ Թանգարանի տնօրենի՝ Գերհարդ Ֆինկի խոսքերով՝ նկարը ժառանգներին վերադարձնելու անհրաժեշտությունն ակնհայտ է, թեև իրականում այն պատկանում է մյունխենյան պինակոտեկին։ Նկարն ունի յոթ պատճեն, բայց հենց այդ օրինակը նշված է Հին պինակոտեկի համարով։ Վուպերտալի քաղաքային խորհուրդը համապատասխան դրական որոշումը ձևակերպեց 2014 թվականի փետրվարի 24-ին։ Նույն թվականի մայիսին հայտնի դարձավ, որ Անդրիսսեի ժառանգները պատրաստվում են նկարը աճուրդի հանել «Քրիստիս»-ում, իսկ ստացված գումարն ուղղել բարեգործական նպատակներով, մասնավորապես՝ նվիրաբերել ուռուցքաբանական կենտրոնին։ «Քրիստիս»-ում ենթադրում էին վաճառել Կասպար Նեթշերի նկարը շուրջ երեք միլիոն ամերիկյան դոլարով[8]։ 2016 թվականի հոկտեմբերին «Թութակով կինը պատուհանի մոտ» նկարը վաճառվեց արթ-դիլեր Ռիչարդ Գրինին հինգ միլիոն դոլարով և փոխանցվեց Վաշինգտոնի Արվեստի ազգային պատկերասրահի հիմնադրամին[9]։ Ցուցադրվում է արևմտյան շենքում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://rkd.nl/explore/images/249285
  2. https://www.nga.gov/collection/art-object-page.163917.html
  3. 3,0 3,1 https://www.nga.gov/content/ngaweb/Collection/art-object-page.163917.html
  4. http://www.nga.gov/content/ngaweb/press/2016/casparnetscher.html
  5. 5,0 5,1 5,2 https://www.nga.gov/collection/art-object-page.163917.html#provenance
  6. 6,0 6,1 «Geht die "Dame am Fenster" zurück an die Erben der ursprünglichen Besitzer?». Westdeutsche Zeitung (գերմաներեն). 2014 թ․ փետրվարի 6. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 19-ին.
  7. «Wuppertal gibt Raubkunst zurück». Westdeutsche Zeitung (գերմաներեն). 2014 թ․ հունվարի 29. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 19-ին.
  8. «Nazi-Raubkunst aus Wuppertal unterm Hammer». Westdeutsche Zeitung (գերմաներեն). 2014 թ․ մայիսի 13. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 19-ին.
  9. Jörn Koldehoff (2016 թ․ հոկտեմբերի 26). «Früheres Von-der-Heydt-Bild wechselt Besitzer: Dame, Papagei und fünf Millionen Dollar». Wuppertaler Rundschau. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 19-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]