Թոնի Ֆադել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թոնի Ֆադել
Դիմանկար
Ծնվել էմարտի 22, 1969(1969-03-22)[1][2] (53 տարեկան)
ԾննդավայրԴետրոյթ, Միչիգան, ԱՄՆ[3]
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունՄիչիգանի համալսարան և Grosse Pointe South High School?
Գիտական աստիճանգիտության բակալավր
Մասնագիտությունգյուտարար, համակարգչային գիտնական, ճարտարագետ, գործարար, դիզայներ և international forum participant
ԱշխատավայրGoogle Nest, Էփլ և Philips
Commons-logo.svg Tony Fadell Վիքիպահեստում

Էնթոնի Միշել «Թոնի» Ֆադել (մարտի 22, 1969(1969-03-22)[1][2], Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ[3]), լիբանանա-ամերիկացի գյուտարար, դիզայներ, ձեռնարկատեր և ներդրող։ Նա 2006 թվականի մարտից մինչև 2008 թվականի նոյեմբեր եղել է «Apple Inc.» ընկերության «iPod» նախագծի ավագ փոխնախագահը։ Էյփլի երաժշտական նվագարկչում ունեցած իր ներդրման շնորհիվ հայտնի է որպես «iPod-ի հայրերից մեկը»[4]։ 2010 թվականի մայիսին նա հիմնել է Nest Labs ընկերությունը, որը հաջորդ տարվա հոկտեմբերին հայտարարեց իր առաջին արտադրանքը՝ Nest Learning Thermostat-ը թողարկելու մասին[5]։ 2014 թվականի հունվարին Google-ը Nest-ը գնեց 3.2 միլիարդ դոլարով[6]։ 2015 թվականի սկիզբից մինչև 2016 թվականի հունիսը նա գլխավորել է Google Glass բաժինը։

Ֆադելը Grosse Pointe հարավային բարձրագույն դպրոցի և Միչիգանի Grosse Pointe Farms դպրոցների շրջանավարտ է։ 1991 թվականին ավարտել է Միչիգանի համալսարանի համակարգչային ինժեներիայի բաժնի բակալավրիատը[7]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միչիգանի համալսարանում սովորելու տարիներին նա եղել է Constructive Instruments ընկերության գլխավոր գործադիր տնօրեն, որը շուկայում մասնագիտացված էր երեխաների համար MediaText, մուլտիմեդիայի ծրագրակազմով։ Քոլեջից հետո Ֆադելը երեք տարի աշխատել է General Magic ընկերությունում, որն անձնական հաղորդակցիչների գիծը զարգացնելու համար աշխատում էր Sony, Philips, Matsushita, Toshiba և էլեկտրոնիկա արտադրող այլ ընկերությունների հետ։ 1992 թվականին սկսելով դիագնոստիկ ինժեներիայից և հասնելով համակարգերի ճարտարապետությանը[8], նա դարձավ մի շարք տեխնոլոգիաների և սարքերի արտադրության պատասխանատուն, որոնցից էին SonyMagic Link-ը և MotorolaEnvoy-ը։ Երկուսն էլ հանդիսանում էին Magic Cap հարթակի բաղադրիչները։

Ֆիլիպս[խմբագրել | խմբագրել կոդը]

1995 թվականին Ֆադելը հրավիրվեց Philips ընկերություն, որտեղ նա համահիմնադրեց «Mobile Computing Group»-ը և զբաղեցրեց գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը։ Նա զարգացրեց Windows CE հիմքով մի շարք ձեռքի ծառայություններ, որոնցից կարևոր են Philips Velo-ն և Nino PDA[8]։ ֆադելը դարձավ «Philips Strategy and Ventures»-ի փոխնախագահը, որտեղ նրա ղեկավարությամբ զարգանում էր Ֆիլիպսի թվային աուդիոյի ռազմավարությունը՝ հիմնված սիլիկոնի և ծրագրային ապահովման ուղղության վրա, ինչպես նաև ներդրումային և բիզնես մոդելները[9][10]։

1999 թվականի հուլիսին Ֆադելը հիմնեց «Fuse» անվանումն ունեցող իր սեփական ընկերությունը, որն ուղղված էր «Dell of the Consumer Electronics»-ի զարգացմանը։ Սարքերից մեկը, որը Ֆադելն ուներ մտքում, կոշտ սկավառակով երաժշտական նվագարկիչն էր։ Fuse-ը ձախողեց, սակայն Ֆադելը սարքը կյանքի կոչելու աշխատանքերը սկսեց մեկ այլ ընկերությունում։ Թոնին 2000-ին աշխատանքի անցավ RealNetworks, սակայն ընդամենը 6 շաբաթ հետո դուրս եկավ։

Էյփլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆադելը «Էյփլ» ընկերությունում աշխատանքի անցավ 2001 թվականի փետրվարին որպես iPod-ի կապալառու դիզայներ և Էյփլի աուդիո արտադրանքների ռազմավարության նախագծող[10]։ Այդ ժամանակահատվածում նա ստեղծեց iPod-ի հայեցակարգը և նախնական դիզայնը։ Նրան էր հանձնարարված iPod և iSight սարքերի նախագծման վերահսկողությունը[10][11]։ 2004 թվականին նա հասավ մինչև iPod նախագծման փոխնախագահ։ 2005 թվականի հոկտեմբերի 14-ին հայտարարվեց, որ Ֆադելը կփոխարինի iPod բաժնի ավագ փոխնախագահ Ջոն Ռուբինշտեյնին[12]։ 2008 թվականի նոյեմբերի 3-ին «The Wall Street Journal» թերթը հրատարակեց Էյփլից Ֆադելի հեռանալու մասին պատմությունը[13]։

Nest Labs, Inc.[խմբագրել | խմբագրել կոդը]

Կալիֆոռնիայի Տահո լճի մոտ իր էներգո-ադյունավետ տունը կառուցելու ընթացքում Ֆադելը թերմոստատ էր փնտրում և հիասթափվեց շուկայում առկա սարքերի սահմանափակ հնարավորություններից[14]։ Էյփլում իր նախկին գործընկեր Մեթ Ռոջերսի հետ նա որոշեց վերակառուցել ավանդական թերմոստատը։ 2010 թվականի մայիսին Ֆադելը և Ռոջերսը Պալո Ալթոյում հիմնեցին Nest Labs ընկերությունը[15]։ «Nest Labs»-ը կամ «Nest»-ը ընկերություն է, որը նախագծում և արտադրում է կառավարվող տվիչներ, Wi-Fi հնարավորությամբ ծրագրավորվող թերմոստատներ։

Սպառողական էլեկտրոնիկայի ոլորտում ունեցած 20-ից ավել տարիների ընթացքում Թոնին հեղինակել է ավելի քան 300 արտոնագրված արտադրանք։ 2012 թվականին նա ստացավ «Ալվա» մրցանակը «մեծ գյուտերի շարքի համար»[16][17]։ 2013 թվականին «Բիզնեսը ներսից» լրատվական կայքը նրան ճանաչեց տեխնոլոգիաների 75 դիզայներներից[18], «Fast Company»-ն՝ 100[19] և CNBC-ն Թոփ 50 ամենանորարարական մարդկանցից մեկը[20]։

2015 թվականի հունվարին նա աշխատանքի անցավ Գուգլ ընկերությունում՝ օգնելով Google Glass-ի դիզայի կառավարմանը[21]։ Ֆադելը Nest-ից հեռանալու մասին հայտնեց 2016 թվականի հունիսի 3-ին[22]։

Մրցանակներ և ճանաչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • (2012) «Ալվա» մրցանակ, "The Next Great Serial Inventor" [16]
  • (2012) Vanity Fair, Next Establishment list [17]
  • (2013) Բիզնեսը ներսից, Տեխնոլոգիայի Թոփ 75 դիզայներներ [18]
  • (2013) Fast Company, 100 ամենաստեղծագործ մարդիկ[19]
  • (2013) CNBC, Թոփ 50 ամենաստեղծագործ մարդիկ[20]
  • (2013) Fortune, Trailblazers: Բիզնեսը փոխողղ 11 մարդիկ[23]
  • (2014) Fortune, Աշխարհի 25 էկո-նորարարներ[24]
  • (2014) TIME Magazine, Աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդիկ[25]
  • (2014) CNN, CNN 10: Մտածողներ[26]
  • (2017) Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակ[27]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://pantheon.world/profile/person/Tony_Fadell
  2. 2,0 2,1 Davos 2014 Participant List
  3. 3,0 3,1 3,2 Artists + Artworks
  4. Krazit Tom (նոյեմբերի 3, 2008)։ «Report: Tony Fadell, iPod chief, to leave Apple post»։ CNET News։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-06-ին։ Վերցված է 2017-11-16 
  5. Kelion Leo (նոյեմբերի 29, 2012)։ «Tony Fadell: From iPod father to thermostat start-up»։ BBC News 
  6. Winkler Rolfe (հունվարի 13, 2014)։ «Google to Buy Nest Labs for $3.2 Billion»։ Wall Street Journal 
  7. «Alumni Profile – Michigan Engineer»։ University of Michigan։ Արխիվացված է օրիգինալից 2004-10-11-ին։ Վերցված է 2017-11-16 
  8. 8,0 8,1 Pamela Kruger, Katharine Mieszkowski (September 1998)։ «Stop the Fight»։ Fast Company 
  9. «Profile»։ Strategic News Service։ Արխիվացված է օրիգինալից 2006-03-13-ին։ Վերցված է 2017-11-16 
  10. 10,0 10,1 10,2 John Markoff (ապրիլի 25, 2004)։ «Oh, Yeah, He Also Sells Computers»։ New York Times 
  11. «Alumni Profile»։ Michigan Engineer։ University of Michigan։ Արխիվացված է օրիգինալից 2004-10-11-ին։ Վերցված է 2017-11-16 
  12. Apple Computer, Inc. (հոկտեմբերի 14, 2005)։ «Tim Cook Named COO of Apple»։ Apple.com։ Վերցված է օգոստոսի 8, 2010 
  13. «Key Apple Executive to Depart»։ The Wall Street Journal։ նոյեմբերի 4, 2008 
  14. «The podfather, part III.»։ The Economist։ մարտի 9, 2013։ Վերցված է մայիսի 20, 2013 
  15. «NY Times, Ex-Apple Leaders Push the Humble Thermostat Into the Digital Age»։ The New York Times։ հոկտեմբերի 25, 2011։ Վերցված է մարտի 14, 2013 
  16. 16,0 16,1 Glei Jocelyn։ «The 2012 Alva Award + Inventor Tony Fadell on the Creative Process»։ 99u։ Վերցված է մայիսի 20, 2013 
  17. 17,0 17,1 Chafkin, Matt, Kafka, Peter, Koblin, John, Koblin, John, Buckley, Cat, Deligter, Jack (սեպտեմբերի 7, 2012)։ «The Next Establishment»։ Vanity Fair։ Վերցված է մայիսի 20, 2013 
  18. 18,0 18,1 Dickey Megan (մայիսի 7, 2013)։ «The Design 75: The Best Designers in Technology»։ Business Insider։ Վերցված է մայիսի 20, 2013 
  19. 19,0 19,1 «The 100 Most Creative People In Business»։ Fast Company։ Վերցված է մայիսի 20, 2013 
  20. 20,0 20,1 «CNBC Disruptor 50»։ CNBC։ մայիսի 18, 2013։ Վերցված է մայիսի 20, 2013 
  21. https://www.theverge.com/2015/1/15/7552349/google-glass-tony-fadell-explorer-shut-down
  22. https://www.technologyreview.com/s/601639/nests-biggest-problem-wasnt-tony-fadell/
  23. http://fortune.com/2013/02/07/trailblazers-11-people-changing-business/
  24. http://fortune.com/2014/05/01/the-worlds-top-25-eco-innovators/
  25. «TIME 100 Most Influential»։ TIME։ Վերցված է դեկտեմբերի 22, 2014 
  26. «CNN 10: Thinkers»։ CNN։ Արխիվացված է օրիգինալից 2017-09-30-ին։ Վերցված է դեկտեմբերի 22, 2014 
  27. Թոնի Ֆադելը ստացավ ՀՀ նախագահի մրցանակը