Google Glass

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Google Glass
Google Glass logo.png
Google Glass Explorer Edition.jpeg
Ենթադաս smartglasses
Մշակող Գուգլ
Արտադրող Hon Hai Precision Industry
Կենտրոնական պրոցեսոր OMAP
ՕՀ Անդրոիդ
Կայք google.com/glass/start/

Google Glass՝ Google ընկերության կողմից մշակվող Android օպերացիոն համակարգով սարք: Սարքում օգտագործվում է թափանցիկ դիսփլեյ, որն ամրացվում է գլխի վրա (անգլ. HMD — head-mounted display) և գտնվում է աջ աչքից մի քիչ վերև, այն նաև ունի տեսախցիկ, որը ընդունակ է մեծ որակով վիդեո տեսագրել: Սարքի փորձարկումները սկսել են 2012 թվականի ապրիլին, իսկ New York Times-ը նորամուծության մասին հայտարարել էր 2012 թվականի փետրվարի վերջին: $1500 արժեքով Explorer Edition մոդելի գարնիտուրի նախատիպերը 2013 թվականի փետրվարին Glass Foundry միջոցառման ժամանակ փոխանցված են եղել ծրագրային ապահովման մշակողներին: 2014 թվականի մայիսի 15-ին տվյալ գարնիտուրը նույն գնով հասանելի է դարձել հասարակությանը:

2015 թվականի հունվարի 15-ին Google-ը հայտարարել է տվյալ իրավիճակով Glass-ի արտադրության դադարեցման մասին, դրա հետ նշելով, որ սարքը վերջացրել է Google Labs-ի իր էքպերեմենտալ ժամանակաշրջանը: Սարքի մշակումը և արտադրությունը փոխադրվում է այլ ստորաբաժանում[1]:

Նկարագրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տվյալ զարգացման ժամանակաշրջանում Glass-ը ոչ սմարթֆոն է, ոչ էլ ակնոցներ: Ի սկզբանե Glass-ը մշակվում էր Google X լաբորատորիայում, իսկ նախագծի մենեջերը մինչ այժմ Բաբակ Պարվիզն է, որը նաև հետևում է քարտեզագրական տարածքի հետևման համակարգի ինտեգրացիային:

Glass-ի հետ փոխազդումը կատարվում է ձայնային հրահանգների (բազային հրամանը «Ok, Glass»-ն է, որից հետո խնդրվում է կատարել որևէ ֆունկցիա, բացի այդ գարնիտուրի օգնությամբ կարելի է տեքստեր թելադրել), դիսփլեյի հետևում գտնվող թաչպադի օգնությամբ ճանաչվող ժեստերի և ոսկրային հաղորդունակության համակարգի օգնությամբ ձայնի փոխանցմամբ: Սարքի համակարգը Google-ի կողմից ներկայացվել է 2013 թվականի փետրվարին հրապարակված տեսահոլովակում, իսկ արդեն մարտին SXSW Interactive ցուցահանդեսի ժամանակ ընկերությունը ներկայացրել է Glass-ի համար օտար մշակողների հավելվածներ: Մշակողը ակնոցներ է պատրաստում տեսողությունը ուղղող ակնոցներ կրողների համար, որը կունենա անհրաժեշտ լինզաների և շրջանակների ընտրման մոդուլային կոնստրուկցիայով:

Google Glass-ը պետք է կատարի միաժամանակ երեք առանձին ֆունկցիա՝ լրացուցիչ իրականություն, բջջային կապ և համացանց, տեսաօրագիր: Ակնոցների առաջին տարբերակը լիովին իրականացնում է տեսաօրագիրը և միայն մաս-մաս մյուս ֆունկցիաները: Հաջորդ տարբերակներում հնարարվոր է երեք ֆունկցիաների ավելի լիակատար իրականացում:

Տեխնիկական բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տվյալ պահին[2] սարքի հայտնի տեխնիկական բնութագիրը՝

Օգտատերին ձայնը փոխանցվում է առանց դինամիկի օգտագործման, այն փոխանցվում է միանգամից ոսկորներով[2]:

Հնարավորություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուսանկարում և տեսագրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Google Glass կարողանում է լուսանկարել (5 ՄՓ) և տեսագրել 1365p HD թույլտվությամբ վիդեո:

Google-ի հավելվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակնոցները թույլ են տալիս օգտագործել Google-ի արդեն գոյություն ունեցող հավելվածները (Google Now, Google Maps, Google+, Gmail) և կողմնակի մշակողների հավելվածներ (Evernote, Skitch, New York Times, Path)[3]:

2013 թվականին անց կացված Google I/O 2013 կոնֆերենսի ժամանակ հայտնի է դարձել, որ Glass-ի համար նոր հավելվածներ են ստեղծվել, այդ թվում նաև Facebook-ի, Twitter-ի և Tumblr-ի հետ աշխատելու համար[4]:

Ձայնային կառավարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տվյալ պահին հայտնի է անգլերեն լեզվով ձայնային կառավարման մասին[5]:

Ֆունկցիա Ձայնային հրահանգ
Վիդեոյի տեսագրում «ok, glass, record a video.»
Լուսանկարում «ok, glass, take a picture.»
Google Now-ի միացում «ok, glass, [հարց][6]
Google+ hangouts-ի միացում «ok, glass, hang out with [անձ/խմբեր]
Որոնում «ok, glass, google [որոնման հարցում].»
Լուսանկարների որոյում «ok, glass, google photos of [որոնման հարցում]
Թարգմանություն «ok, glass, say [տեքստ] in [լեզու]
Տեղորոշում «ok, glass, give directions to [նշանակման վայր]
Հաղորդագրությունների ուղարկում «ok, glass, send a message to [ստացողի անուն]
«ok, glass, send [ստացողի անուն that [հաղորդագրություն]
«ok, glass, send [հաղորդագրություն] to [ստացողի անուն]
Եղանակի պատկերում ավտոմատ (Google Now)
«ok, glass, how is the weather in [վայր]
«ok, glass, do I need an umbrella today?»
Ավիառեյսի մասին ինֆորմացիայի պատկերում ավտոմատ (Google Now)
«ok, glass, when does flight [ռեյսի համար] depart from [օդանավակայանի կոդ]
Առաջին օգնության ցուցաբերման ինստրուկցիա «ok, glass, cprglass» (հավելվածի կոնցեպտ)[7]

Զատիկի ձու[խմբագրել | խմբագրել կոդը]

Google օգտատերերի համար զատիկի ձու է թողել: Եթե օգտագերը մտնի Settings -> Device info -> View licenses -> և 9 անգամ կպնի թրեքպադին -> Meet Team, ապա կտեսնի Google Glass-ի մշակողների թիմի 360-աստիճանային պանորամային պատկեր, պատկերի մեջ տեղում գտնվում է Google-ի հիմնադիրներից մեկը՝ Սերգեյ Բրինը: Պանորաման շարժվում է Glass-ի օգտատերի գլխի թեքման հետ[8]:

Google Glass-ի թարմացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Google-ը հայտարարել է Google Glass 2.0 բարելավված տարբերակի թողարկման մասին: Տվյալ պահին հայտնի է ակնոցներում ներդրված մոնո-ականջակալի ավելացման մասին: Նախորդ տարբերակի օգտագերերը անվճար կկարողանան իրենց ակնոցները փոխարինել երկրորդ տարբերակի հետ, նաև ամեն առաջին տարբերակի օգտատերերը կկարողանան ընկերներին երեք հատ փոխարինման առաջարկ ուղարկել[9]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Google Glass sales halted but firm says kit is not dead»։ BBC News։ January 15, 2015 
  2. 2,0 2,1 Tech specs Apr 16, 2013
  3. Santos Alexis (11 March 2013)։ «Google shows off Glass apps: New York Times, Gmail, Path, and more»։ Engadget։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-04-20-ին։ Վերցված է 15 April 2013 
  4. «Google Glass Can Now Do More»։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-05-22-ին 
  5. Brad Hines, Is Google Glass Groundbreaking … Or Just Goofy? // Technopedia, March 26, 2013
  6. «Google Glass — What It Does». Google. Retrieved 2013-02-28.
  7. «'OK Glass, Save A Life.' The Application Of Google Glass In Sudden Cardiac Death»։ Forbes։ 7/06/2013։ Վերցված է 2014-01-29 
  8. Drew Olanoff, Kim-Mai Cutler. (2013-04-25)։ «Google Glass Easter Egg Introduces You To The Entire Team In A Panoramic Image Controlled By Your Head’s Movement» (անգլերեն)։ TechCrunch։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-06-10-ին 
  9. Russell Holly (Oct. 30, 2013)։ «Google Glass Introduces Glass 2» (անգլերեն)։ http://www.geek.com