Թոնի Շերիդան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թոնի Շերիդան
անգլ.՝ Tony Sheridan
Դիմանկար
Ծնվել էմայիսի 21, 1940(1940-05-21)[1][2][3][…]
ԾննդավայրՆորիջ, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Մահացել էփետրվարի 16, 2013(2013-02-16)[4][1][2][…] (72 տարեկան)
Մահվան վայրՀամբուրգ, Գերմանիա
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom (1-2).svg Միացյալ Թագավորություն և Flag of Germany.svg Գերմանիա
ԿրթությունCity of Norwich School, An Ormiston Academy?
Մասնագիտությունհեղինակ-կատարող և կիթառահար
ԱմուսինRosi McGinnity?
ԱնդամությունTony Sheridan & The Beat Brothers?
Կայքtony-sheridan.de
Commons-logo.svg Tony Sheridan Վիքիպահեստում

Թոնի Շերիդան (անգլ.՝ Tony Sheridan, մայիսի 21, 1940(1940-05-21)[1][2][3][…], Նորիջ, Անգլիա, Միացյալ Թագավորություն - փետրվարի 16, 2013(2013-02-16)[4][1][2][…], Համբուրգ, Գերմանիա), անգլիական երգիչ և կիթառահար, վաղ ռոք-ն-ռոլլի կատարող, առավել հայտնի My Bonnie (1961) սինգլի շնորհիվ, որը ձայնագրել է դեռևս անհայտ The Beatles խմբի հետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Նորֆոլք դքսությունում։ 15 տարեկանում ստեղծել է իր առաջին The Saints խումբը, իսկ մի քանի տարուց տեղափոխվել Լոնդոն, 1959 թ. դառնալով Vince Taylor and the Playboys հայտնի խմբի անդամ։ Այս խմբի հետ համագործակցում էին շատերը, այդ թվում՝ Ջոն Լեննոնը, Փոլ Մաքքարթնին, Ջորջ Հարրիսոնը և մյուս բիթլերը, ովքեր 1961 թ. նրա հետ ձայնագրեցին «My Bonnie», «When the Saints Go Marching In» և «Why (Can’t You Love Me Again)» երգերը։

«My Bonnie» (մյուս կողմում՝ «The Saints») սինգլը, թողարկված Tony Sheridan & the Beat Brothers անվամբ, ուներ 100 հազար տպաքանակ և մտավ գերմանական Top 5։ 1962 թ. Beatles-ի հետ կրկին հանդես է գալիս Համբուրգի Star Club ակումբում։

Շերիդանի Tony Sheridan Quartet խմբում նվագում էր մյուս բիթլը՝ Ռինգո Սթարը։ Նվագել է Վիետնամի ամերիկյան բազաներում, մազապուրծ եղել մահից։ 1968 թվականին կապիտան էր և քիչ էր հանդես գալիս բեմում։

1978 թ., երբ վերաբացվեց Star Clubը, Շերիդանն այնտեղ հանդես էր գալիս Էլվիս Փրեսլիի TCB Bandի հետ։

2002 թվականին Շերիդանը թողարկել է Vagabond ալբոմը, հիմնականում բաղկացած սեփական գործերից, ինչպես նաև «Skinny Minnie» հին հիթի նոր տարբերակից։ Կյանքի վերջին տարիներին բնակվում էր Համբուրգի մոտ։ Մահացել է 2013 թ. փետրվարի 16-ին, Համբուրգում։

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • My Bonnie (с The Beat Brothers, 1961)

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ain’t She Sweet / If You Love Me Baby (Polydor)
  • Skinny Minny (7", mono) Polydor
  • The Beatles & Tony Sheridan (7", EP, Polydor)
  • My Bonnie/The Saints (Vinyl, Single, Mono) Polydor 1962
  • Ain’t She Sweet / Nobody’s Child (7", Single) Atco Records 1964
  • Vive L’Amour (7")Polydor International GmbH 1965

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]