Թոնգյոնգ
Քաղաք | |||
---|---|---|---|
Թոնգյոնգ | |||
통영시 / 統營市 | |||
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Նահանգ | Հարավային Գյոնգսանգ | ||
Ներքին բաժանում | 1 ըբ, 6 մյոնգ, 11 դոն | ||
Քաղաքապետ | Չին Ընջան | ||
Առաջին հիշատակում | 1914 | ||
Տվյալ կարգավիճակում | 1995 թվականից | ||
Մակերես | 236,5 կմ² | ||
Կլիմայի տեսակ | հասարակածային մուսոնային կլիմա | ||
Խոսվող լեզուներ | կորեերեն | ||
Բնակչություն | 137 208 մարդ (2015)[1] | ||
Ժամային գոտի | UTC+9 | ||
Հեռախոսային կոդ | +82 55 | ||
Պաշտոնական կայք | tongyeong.go.kr | ||
| |||
Թոնգյոնգ (հանգըլ՝ 통영시, հանջա՝ 統營市), քաղաք Հարավային Կորեայի Հարավային Գյոնգսանգ նահանգում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սամհանի դարաշրջանում ժամանակակից Թոնգյոնգի տեղում բնակություն էր հաստատել Կոջամիդոն ցեղային միությունը։ Այնուհետև այս հողերի վրա է հաստատվում Սոկայա պետական միավորումը։ Կորեական երեք թագավորությունների ժամանակաշրջանում այստեղ է հիմնվում Կոջա (Կոջեգուն) գավառը, որը սկիզբ է դնում ժամանակակից Կոսոնգ գավառին։
1018 թվականին կազմավորվում է Կոջա (Կոջեգուն), իսկ 1900 թվականին՝ Չանգնամ (Չինգնամգուն) գավառը, որը հետագայում անվանափոխվում է Յոնգնամի։ 1914 թվականին այս երկու գավառները միավորվում և ձևավորում են Թոնգյոնգ գավառը։ 1953 թվականին Գոջեն մտցվում է Թոնգյոնգի կազմի մեջ։
1995 թվականին Թոնգյոնգը միավորվում է հարևան Չունգմու քաղաքի հետ և ստանում քաղաքի (սի) կարգավիճակ[2]։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թոնգյոնգը գտնվում է Հարավային Գյոնգսանգ նահանգի հարավային մասում, Կորեական նեղուցի ափին։ Քաղաքի որոշ հատվածներ տեղակայված են կղզիների վրա (ընդհանուր 151 կղզի, որոնցից միայն 48-ն են բնակելի)։ Ռելիեֆը հիմնականում լեռնային է, գյուղատնտեսությունը թույլ է զարգացած, բնակչությունը հիմնականում զբաղվում է ձկնորսությամբ։ Հաճախակի բնույթ ունեն թայֆունները[3]։
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Կլիման զգալիորեն գտնվում է օվկիանոսի ազդեցության տակ։
Թոնգյոնգ (1981–2010)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Միջին բարձր °C (°F) | 8.1 (46.6) |
10.0 (50) |
13.4 (56.1) |
18.0 (64.4) |
21.9 (71.4) |
24.8 (76.6) |
27.6 (81.7) |
29.7 (85.5) |
26.9 (80.4) |
22.6 (72.7) |
16.3 (61.3) |
10.7 (51.3) |
19.2 (66.6) |
Միջին օրական °C (°F) | 3.1 (37.6) |
4.9 (40.8) |
8.6 (47.5) |
13.4 (56.1) |
17.5 (63.5) |
20.9 (69.6) |
24.4 (75.9) |
26.1 (79) |
22.6 (72.7) |
17.6 (63.7) |
11.2 (52.2) |
5.5 (41.9) |
14.7 (58.5) |
Միջին ցածր °C (°F) | −0.8 (30.6) |
0.7 (33.3) |
4.4 (39.9) |
9.3 (48.7) |
13.9 (57) |
17.9 (64.2) |
22.0 (71.6) |
23.4 (74.1) |
19.4 (66.9) |
13.7 (56.7) |
7.0 (44.6) |
1.3 (34.3) |
11.0 (51.8) |
Տեղումներ մմ (դյույմ) | 29.8 (1.173) |
40.8 (1.606) |
83.1 (3.272) |
128.3 (5.051) |
180.1 (7.091) |
197.6 (7.78) |
313.5 (12.343) |
225.8 (8.89) |
136.7 (5.382) |
54.2 (2.134) |
39.8 (1.567) |
21.1 (0.831) |
1450,8 (57,118) |
Միջ. տեղումների օրեր (≥ 0.1 mm) | 5.1 | 5.4 | 7.9 | 9.3 | 9.6 | 11.0 | 14.8 | 11.2 | 8.5 | 5.3 | 5.4 | 3.9 | 97.4 |
% խոնավություն | 53.4 | 54.6 | 58.4 | 64.9 | 72.4 | 78.9 | 84.8 | 80.6 | 74.3 | 66.8 | 61.9 | 55.0 | 67.2 |
Միջին ամսական արևային ժամ | 198.8 | 192.3 | 201.4 | 205.9 | 217.0 | 174.4 | 147.2 | 189.5 | 170.2 | 211.0 | 196.1 | 206.6 | 2310,4 |
աղբյուր: {{{աղբյուր 1}}} |
Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Թոնգյոնգը վարչականորեն բաժանվում է 1 ըպի, 6 մյոնգի և 11 դոնգի․ [4]
Անվանում | հանգըլ | տարածք, կմ² | բնակչություն, մարդ | ներքին բաժանում |
---|---|---|---|---|
Սանյանգըպ | 산양읍 | 39,38 | 2 412 | 5 րի (ռի) |
Յոկջիմյոն | 욕지면 | 23,74 | 4 793 | 6 րի (ռի) |
Յոնգնամմյոն | 용남면 | 16,9 | 10 849 | 11 րի (ռի) |
Կվանգդոմյոն | 광도면 | 42,3 | 13 083 | 7 րի (ռի) |
Սարյանգմյոն | 사량면 | 26,83 | 1 907 | 4 րի (ռի) |
Դոսանմյոն | 도산면 | 38,23 | 3 637 | 7 րի (ռի) |
Ինփյոնգդոնգ | 인평동 | 4,97 | 5 494 | |
Մյոնգջոնգդոնգ | 명정동 | 3,92 | 5 110 | |
Միսու Իդոն | 미수2동 | 2,48 Միսու Իլդոնի հետ |
12 859 Միսու Իլդոնի հետ |
Միսուդոնի կազմի մեջ |
Միսու Իլդոն | 미수1동 | 2,48 Միսու Իդոնի հետ |
12 859 Միսու Իդոնի հետ |
Միսուդոնի կազմի մեջ |
Մուջոնդոնգ | 무전동 | 1,84 | 14 251 | |
Բոնգփյոնգդոնգ | 봉평동 | 1,69 | 6 401 | |
Բուկսանդոնգ | 북신동 | 1,06 | 12 694 | |
Դոնամդոնգ | 도남동 | 2,11 | 7 918 | |
Դոչանդոնգ | 도천동 | 1,45 | 7 634 | |
Ջոնգլյանգդոնգ | 정량동 | 1,93 | 12 337 | |
Ջունգանգդոնգ | 중앙동 | 0,67 | 7 337 |
Տուրիզմ և տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Չոնգնյոլսայի բուդդիստական տաճար։ Իմջինյան պատերազմից յոթ տարի անց անվանի վոևոդ Լի Ունյոնի կողմից կառուցվել է սուրբ տաճարը։ Ներկայումս Չոնգնյոլսայի ճարտարապետական անսամբլը վերականգնված է և բաց է զբոսաշրջիկների համար[5]։
- Նամմանսանի քանդակագործական պարկ[6]։
- Թյոնգյոնգի պատմական թանգարան[7]։
- Հասան Տեչհոպի փառատոն։ Այն նվիրված է Իմջինյան պատերազմի ժամանակ Հանսանդո կղզու մոտ ճապոնական նավատորմի նկատմամբ ադմիրալ Լի Սունսինի տարած ծովային հաղթանակին[8]։
Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կանգնամգու, Սեուլ, Հարավային Կորեա
Կվաչոն, Գյոնգի նահանգ, Հարավային Կորեա
Յոսու, Հարավային Գյոնգսանգ նահանգ, Հարավային Կորեա
Հափչոն, Հյուսիսային Գյոնգսանգ նահանգ, Հարավային Կորեա
Սայամա, Սայտամա պրեֆեկտուրա, Ճապոնիա
Տոմանո, Օկայամա պրոֆեկտուրա, Ճապոնիա
Ռիդլի, Կալիֆորնիա նահանգ, ԱՄՆ
Ժունչեն, Վենհայ, Շանդուն, Ճինաստան
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://kosis.kr/eng/
- ↑ Թոնգյոնգի պատմությունը (անգլ.)
- ↑ Թոգյոնգի աշխարհագրությունը (անգլ.)
- ↑ Թյոնգյոնգի վարչական բաժանում։(չաշխատող հղում) (կոր.)
- ↑ Չոնգնյոլսա(անգլ.)
- ↑ Նամմանսանի պարկ (անգլ.)
- ↑ Պատմական թանգարան (անգլ.)
- ↑ Հասան Տեչհոպի փառատոն(անգլ.)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Քաղաքի պաշտոնական կայքը (անգլ.)
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Թոնգյոնգ կատեգորիայում։ |
|