Թոմաս Ուիլսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թոմաս Ուիլսոն
Դիմանկար
Ծնվել էմարտի 14, 1860(1860-03-14)[1]
ԾննդավայրՓրինսթոն, Օնտարիո, Blandford-Blenheim, Oxford County, Օնտարիո, Կանադա
Մահացել էդեկտեմբերի 20, 1915(1915-12-20)[1] (55 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն Կանադա
Մասնագիտությունձեռնարկատեր և գյուտարար
 Thomas Willson Վիքիպահեստում

Թոմաս Լեոպոլդ "Քարբայդ" Ուիլսոն (անգլ.՝ Thomas Leopold "Carbide" Willson, մարտի 14, 1860(1860-03-14)[1], Փրինսթոն, Օնտարիո, Blandford-Blenheim, Oxford County, Օնտարիո, Կանադա - դեկտեմբերի 20, 1915(1915-12-20)[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), կանադացի գյուտարար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոմաս Ուիլսոնը ծնվել է 1860 թվականին Օնտարիոյի Փրինսթոն համայնքին մոտ գտնվող ֆերմայում։ Դպրոց հաճախել է Համիլթոնում, Օնտարիո։ 21 տարեկանում նա նախագծել և արտոնագրել է Համիլթոնում օգտագործվող առաջին էլեկտրական աղեղնավոր լամպը։ Տեղափոխվել է Միացյալ Նահանգներ իր գաղափարները վաճառելու փնտրտուքներում[2]։

1892 թվականին Ուիլսոնը հայտնաբերել է կալցիումի կարբիդ ստեղծելու համար տնտեսապես արդյունավետ մեթոդ, որն օգտագործվում է ացետիլենային գազի արտադրության մեջ։ 1895 թվականին նա իր արտոնագիրը վաճառել է Union Carbide- ին[2]։

Ուիլսոնի փորձարարական ֆոսֆատային գործարանը Գատինո այգում

Նույն թվականին Կալիֆոռնիայում ամուսնացել է Մերի Փարկսի հետ և վերադարձել Կանադա։ 1895 թվականին Օնտարիո նահանգի Վուդսթոք քաղաքում մոր համար տուն է կառուցել։ 1900-1901 թվականներին տեղափոխվել է Օտտավա և կարբիդի գործարաններ բացել Օնտարիոյում (Մերիտոն և Օտտավա) և Քվեբեկում (Շավինիգան)։ 1911 թվականին ստեղծել է Ծովային միջազգային ազդանշանային ընկերությունը` ծովային խարսխավոր լողանների և փարոսների ազդանշանների արտադրության համար[2]։

Ուիլսոնն առաջին մարդն էր Օտտավայում, որն ավտոմեքենա ուներ։

1907 թվականին Միչ լճի շրջակայքում Ուիլսոնը կառուցեց ամառանոց, որն այժմ գտնվում է Գատինո այգում (տունն այժմ պատկանում է դաշնային կառավարությանը և հայտնի է որպես Միչ լճի պայմանագրի շուրջ բանակցությունների վայր )։ 1911 թվականին Ուիլսոնը Միչ լճի այգում գտնվող գործարանում սկսեց փորձարկել օրթոֆոսֆորական թթու խտացմամբ պարարտանյութերի արտադրություն։ Այս ռիսկային ձեռնարկման շնորհիվ նա կորցրեց իր կապիտալը և գրեթե ամբողջ ունեցվածքն անցավ նրա պարտատեր ամերիկյան ծխախոտային թագավոր Ջ. Բ. «Բաք» Դյուքին։

Ուիլսոնը մահացել է 1915 թվականին Նյու Յորքում սրտի կաթվածից, երբ փորձում էր Լաբրադորի հիդրոէլեկտրակայանի նախագծի համար գումար հավաքել։ Նրա երազանքն իրականացվել է 1974 թվականին՝ որպես Չերչիլ ջրվեժի ծրագիր[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմաս Ուիլսոն» հոդվածին։