Թոմաս Մերտոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թոմաս Մերտոն
Merton Trappist.gif
Ծնվել էհունվարի 31, 1915(1915-01-31)[1][2][3][…] կամ հունվարի 15, 1915(1915-01-15)[4]
ԾննդավայրPrades[5]
Վախճանվել էդեկտեմբերի 10, 1968(1968-12-10)[1][2][3][…] (53 տարեկան)
Վախճանի վայրԲանգկոկ, Թաիլանդ[5]
ԳերեզմանԿենտուկի
Մասնագիտությունաստվածաբան, բանաստեղծ, ակնարկագիր, ինքնակենսագիր, լրագրող, հակապատերազմային ակտիվիստ, trappist cistercian monk, կաթոլիկ քահանա և գրող
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունՔլեր քոլեջ, Կոլումբիայի համալսարան և Oakham School?
ԱշխատավայրSt. Bonaventure University?
Thomas Merton Վիքիպահեստում
Marker commemorating Merton in Downtown Louisville
«Thomas Merton Square» and Marker in Downtown Louisville

Թոմաս Մերտոն (անգլ.՝ Thomas Merton; հունվարի 31, 1915(1915-01-31)[1][2][3][…] կամ հունվարի 15, 1915(1915-01-15)[4], Prades[5] - դեկտեմբերի 10, 1968(1968-12-10)[1][2][3][…], Բանգկոկ, Թաիլանդ[5]), ամերիկացի բանաստեղծ, կուսակրոն քահանա, աստվածաբան, ուսուցիչ, հրապարակախոս, հասարակական գործիչ, Զենկաթոլիկության քարոզիչ[6]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մերտոնը ծնվել է նկարչի ընտանիքում։ Վաղ հասակում կորցրել է մորը, շատ չանցած՝ նաև հորը։ Ռուսաստանում Մերտոնը ​​հայտնի է հիմնականում Անդրեյ Կիրիլենկովի (արձակագիր) և Ռեգինա Դերիևայի (բանաստեղծուհի) ստեղծագործությունների թարգմանությունների շնորհիվ։

Թոմաս Մերտոնն առաջին մասնագիտությամբ բողոքական ուղղության լրագրող էր, բայց չուներ կրոնական հետաքրքրություն։ 1930-ական թվականներին ծանոթացել է կաթոլիկ ուղղության հայտնի գործիչ Եկատերինա Դոխերտի հետ, ով գաղթել էր Ռուսաստանից և «Մադոննայի տուն» կաթոլիկական շարժման հիմնադիր էր։ Մերտոնն իր սոցիալական գործունեությունն սկսել է Հարլեմում՝ Դոխերտիի հիմնած «Ընկերության տանը»։

Հոգևոր որոնումների արդյունքում դարձել է կաթոլիկ ուղղության հետևորդ, դրանից հետո որոշել է վանական դառնալ։ Ժամանակի ընթացքում դարձել է 20-րդ դարի խոշորագույն կաթոլիկ գրող, կաթոլիկություն տարածող։

Ծանոթացել է տարբեր կրոնների բազմաթիվ գործիչների հետ, յուրացրել Ճապոնիայի, Շրի Լանկայի, Տիբեթի բուդդայական մեդիտացիայի տեխնիկան։ Որպես ուսուցիչ՝ նա իր աշակերտների մեջ խոր հարգանք և հետաքրքրություն է սերմանել Արևելքի հոգևոր ժառանգության նկատմամբ։ Վիետնամում ԱՄՆ-ի ագրեսիայի դեմ բողոքի ցույցերից հետո նա՝ որպես ազդեցիկ կաթոլիկ հրապարակախոս, դժգոհել է ամերիկյան իշխանություններից։ Մերտոնին արգելել էին մամուլում հոդվածներ հրապարակել, և նա վանքում կազմակերպել է սամիզդատի տպագրությունը։

Թոմաս Մերտոնը մահացել է Բանգկոկում դժբախտ պատահարի արդյունքում (էլեկտրական հոսանքի հարվածից)[7]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Merton, Thomas (1967), The Way of Chuang Tzu, New York: New Directions, ISBN 0-8112-0103-1 
  • Merton, Thomas (1967), Mystics and Zen Masters, New York: Farrar, Strauss and Giroux, ISBN 0-374-52001-1 
  • Merton, Thomas (1968), Zen and the Birds of Appetite, New Directions Publishing Corporation, ISBN 0-8112-0104-X 
Ռուսերեն
  • Мертон Т. Дзен и голодные птицы // Мистицизм: христианский и буддистский. — К.: София, 1996. — С. 193—283. — 288 с. — ISBN 5-7101-0112-5
  • Мертон Т. Христианские мистики и учителя дзен. — М.: Энигма, 2018. — 256 с. — ISBN 978-5-94698-273-3

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Schäfer J. Ökumenisches Heiligenlexikon — 1998.
  4. 4,0 4,1 BeWeB
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118581236 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  6. Анна Александровна Ткачёва «Новые религии» Востока / отв. ред. Ростислав Борисович Рыбаков, Н. А. Симония. — М.: Наука, 1991. — С. 7. — 216 с. — ISBN 5-02-016913-7
  7. «Religion: The Death of Two Extraordinary Christians»։ TIME։ December 20, 1968։ էջեր 3, 4։ Վերցված է May 25, 2010 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]