Թոմաս Արսլան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թոմաս Արսլան
Ծնվել էհուլիսի 16, 1962(1962-07-16)[1][2] (61 տարեկան)
ԾննդավայրԲրաունշվայգ, Ստորին Սաքսոնիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[3]
ԿրթությունGerman Film and Television Academy Berlin?
Քաղաքացիություն Գերմանիա
Մասնագիտացումկինոռեժիսոր, սցենարիստ և կինոպրոդյուսեր
IMDbID ID 0037575

Թոմաս Արսլան (գերմ.՝ Thomas Arslan, հուլիսի 16, 1962(1962-07-16)[1][2], Բրաունշվայգ, Ստորին Սաքսոնիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[3]), թուրքական ծագմամբ ժամանակակից գերմանացի ռեժիսոր, «Բեռլինյան դպրոց»-ի (տերմինը ի հայտ է եկել 2001 թվականին, հենց Արսլանի «Հիանալի օր» ֆիլմի համար կինոքննադատ Ռայներ Գանզերի գրախոսականում) ներկայացուցիչ[4][5], միջազգային կինոփառատոնների դափնեկիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսորի մայրը գերմանացի է, հայրը՝ թուրք։ 1963-1967 թվականներին ապրել է ծնողների հետ Էսսենում, իսկ 1967-1971 թվականներին Անկարայում (Թուրքիա), 1971 թվականին կրկին վերադարձել է Գերմանիա՝ Էսսեն[6]։ Համբուրգում դպրոցն ավարտելուց հետո անցել է այլտընտրանքային ծառայության հասարակական աշխատանքներում։ 1985-1986 թվականներին Մյունխենի համալսարանում ուսումնասիրել է բանասիրության և պատմություն, բայց ուսումը չի վերջացրել, քանի որ ընդունվել է Բեռլինի կինոյի և հեռուստատեսության ակադեմիա։ 1992 թվականին ավարտել է Բեռլինի կինոյի և հեռուստատեսության ակադեմիան, որտեղ սովորել է Հարթմուտ Բիթոմսկու և Հարունա Ֆարոկի մոտ[7]։

Ռեժիսորական ինքնուրույն աշխատանքը սկսել է 1994 թվականին վավերագրական «Mach die Musik leiser» հեռուստաֆիլմով։

Ռեժիսորի վաղ գեղարվեստական ֆիլմերը հիմնված են թուրքական համայնքի կյանքի իրադարձությունների վրա։ Դրանցից առաջին երեքը ձևավորում են «Բեռլինյան եռագրություն»-ը՝ հետևելով եվրոպական մշակույթին և իրավական տարածությանը թուրքական սփյուռքի ադապտացիայի տարբեր փուլերին։ Առաջնաելույթային ֆիլմը 1997 թվականին նկարված «Քույրեր և եղբայրներ» ֆիլմն է։ Ֆիլմի կենտրոնական խնդիրն է երկրորդ սերնդի թուրք-էմիգրանտների ինտեգրացիան նրանց շրջապատող գերմանական միջավայրում։ Այդ ճանապարհի գլխավոր խոչընդոտն է հանդիսանում հայրիշխանությունը, որը խիստ օրակարգի մեջ էր դնում ինչպես հարաբերությունները ընտանիքի ներսում, այնպես էլ ընտանիքի հարաբերությունները արտաքին աշխարհի հետ։ Հաջորդ՝ 1999 թվականին նկարահանված «Դիլեր» ֆիլմի հերոսը կրկին թուրք էմիգրանտն է, որը զբաղվում էր հերոինի մանրածախ վաճառքով։ Բոլոր հիմնական կերպարները (ինքը՝ հերոսը, նրա աղջիկը, ոստիկանները, խոշոր թմրավաճառը, որի համար աշխատում էր հերոսը) թուրքեր են, բայց ըստ քննադատների՝ պատկերի մթնոլորտ ստեղծելու համար ռեժիսորը կողմնորոշվել է Ռոբերտ Բրեսոնի ֆիլմերի քրիստոնեական արժեքներով և փոխաբերական աշխարհով։ Այդ ֆիլմի համար ռեժիսորը ստացել է 2 պարգև Բեռլինի միջազգային փառատոնում։ «Բեռլինյան եռագրության» երրորդ ֆիլմը՝ «Հրաշալի օրը» կողմնորոշված է Էրիկ Ռոմերի գեղարվեստական կերպարով (գլխավոր հերոսուհին նույնիսկ կրկնօրինակում է նրա «Ամառային հեքիաթ» ֆիլմը)։

2006 թվականին Արսլանը նկարահանում է «Հեռվից» վավերագրական ֆիլմը իր հոր հայրենիքի մասին։ Նկարը պատմում է Թուրքիայի առօրեական կյանքի մասին։ Ռեժիսորը նկարել է թուրքական գավառը Էգեյան ծովից մինչև Հայաստանի սահմանի քրդական շրջանները։

Խոշոր իրադարձություն է դարձել 2010 թվականի «Ստվերում» ֆիլմը։ Ֆիլմի սյուժեն հիմնված է բանտից հենց նոր դուրս եկած հերոսի և այն հանցավոր խմբավորման հակամարտության վրա, որին նախկինում պատկանել է վերջինս։ Այդ ֆիլմի մասին ռեժիսորը փաստում է[8]։

Ես ուզում էի նկարահանել ֆիլմ, որտեղ գլխավորը ոչ բովանդակությունն է, ոչ սոցիալական բեռը, ոչ էլ հոգեբանությունը, այլ տեսողական գեղագիտությունը։ Ես ուզում էի նկարել ֆիլմ, որը առաջին հերթին պետք է դիտել․ չէ որ կինոն տեսողական արվեստ է։

2013 թվականին նկարահանված «Ոսկի» ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Կանադայում 1897 թվականին։ Ամերիկայում վերաբնակված գերմանացիների ոչ մեծ խումբը խարդախի գլխավորությամբ, որը ձգտում էր հափշտակել նրանց փողերը, աշխատում էր հասնել Դոուսոնում ոչ վաղ հայտնաբերված ոսկու հանքերին։ Ինքը՝ ռեժիսորը, ընդգծել է ֆիլմի նմանությունը Ջիմի Ջարմուշի «Մեռյալը» ֆիլմի հետ[9]։ Ֆիլմը առաջացրել է կինոքննադատների տարակուսանքը և հանդիսատեսի սառը վերաբերմունքը։ Ռեժիսորին չէր հաջողվել ստեղծել ո՛չ առօրեական կյանքի, ո՛չ «ոսկե տենդի» ժամանակների բնույթը (չնայած նկարահանող խումբը հաստատում էր, որ ֆիլմը հիմնված է ոսկեբեր շրջանները յուրացնողների օրագրերի վրա)։ Բայց և այնպես բարձր են գնահատվել ամերիկյան հյուսիսի վայրի բնության նկարահանումները[10]։ Ֆիլմն ընդգրկվել է Բեռլինի միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրում։

2004 թվականին ռեժիսորը եղել է Նոր կինոյի միջազգային ֆորումի ժյուրիի անդամ։

2007 թվականից Արսլանը Բեռլինի արվեստների համալսարանի դասախոս է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #14220398X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. «Малов, Сергей. Томас Арслан. Топография чувств. Cineticle». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 24-ին.
  5. Во Франции кинокритики назвали это направление «Nouvelle Vague Allemande» - «новая немецкая волна».
  6. Thomas Arslan. Biografie. filmportal.de.
  7. Корецкий, Василий. Фильмы между. Что такое кино Берлинской школы и зачем его смотреть на ММКФ. Colta.ru.
  8. Володина, Элла. Будни киногангстера в реальном Берлине. Deutsche Welle (русская версия).
  9. Lemercier, Fabien. Unknown territory. Interview: Thomas Arslan • Director. Cineuropa. 11.02.2013.
  10. Володина, Элла. Семь немцев в поисках золота, или Особенности берлинского вестерна. Deutsche Welle (русская версия).

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմաս Արսլան» հոդվածին։