Թողրուլ Նարիմանբեկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թողրուլ Նարիմանբեկով
Ծնվել է օգոստոսի 7, 1930(1930-08-07)[1][2]
Ծննդավայր Բաքու, ԱԽՍՀ[1]
Վախճանվել է հունիսի 2, 2013(2013-06-02) (82 տարեկանում)
Մահվան վայր Փարիզ, Ֆրանսիա
Քաղաքացիություն Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Azerbaijan.svg Ադրբեջան
Flag of France.svg Ֆրանսիա
Կրթություն Վիլնյուսի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություն նկարիչ
Ժանր դիմապատկեր
Պարգևներ ԽՍՀՄ պետական մրցանակ և ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ

Թողրուլ Ֆարման օղլի Նարիմանբեկով(ադրբ.՝ Toğrul Fərman oğlu Nərimanbəyov) (օգոստոսի 7, 1930(1930-08-07)[1][2], Բաքու, ԱԽՍՀ[1] - հունիսի 2, 2013(2013-06-02), Փարիզ, Ֆրանսիա), ադրբեջանցի խորհրդային նկարիչ։ Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական նկարիչ (1967

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1950-1955 թվականներին սովորել է Լիտվիական ԽՍՀ գեղարվեստի ինստիտուտում։ Կենցաղային պատկերների («Կասպիականի արշալույսը», 1957, Ադրբեջանական արվեստի թանգարան, Բաքու, «Դաշտակայանում», 1967, Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա), բնանկարների («Բաքու», Ադրբեջանական արվեստի թանգարան), դիմանկարների («Ս, Բախլուլզադե», 1959) և նատյուրմորտների («Նռներ և տանձեր», 1961, Արևելքի ժողովուրդների արվեստի պետական թանգարան, Մոսկվա) հեղինակ է։ Նարիմանբեկովի աշխատանքները առանձնանում են եռանդուն գունաբծերով, ձևերի լարվածությամբ, հնչեղ գունապատկերով, երբեմն՝ պրիմիտիվիստական նկարագրով։ 1974 թվականին արժանացել է Ադրբեջանական ԽՍՀ պետական մրցանակի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Нариманбеков Тогрул Фарман оглы // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 SNAC — 2010.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 203 CC-BY-SA-icon-80x15.png