Թշնամին` դարպասի մոտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Թշնամին` դարպասի մոտ
Enemy at the Gates
ԵրկիրFlag of France.svg Ֆրանսիա
Flag of Germany.svg Գերմանիա
Flag of the United States.svg ԱՄՆ
Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Flag of Ireland.svg Իռլանդիա
Ժանրռազմական ֆիլմ, ռոմանտիկ ֆիլմ, դրամա և մարտաֆիլմ
ԹեմաԵրկրորդ համաշխարհային պատերազմ
ՀիմքEnemy at the Gates: The Battle for Stalingrad
Թվականմարտի 16, 2001[1], մարտի 30, 2001[2] և մարտի 15, 2001[3]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԺան-Ժակ Աննո
ՊրոդյուսերԺան-Ժակ Աննո
Սցենարի հեղինակԺան-Ժակ Աննո և Alain Godard[4]
ԴերակատարներՋուդ Լոու, Ջոզեֆ Ֆայնս, Ռեյչել Ուայզ, Բոբ Հոսկինս, Էդ Հարիս, Ռոն Պերլման, Eva Mattes, Dan van Husen, Հանս Մարտին Շտիր, Մատիաս Հաբիխ, Gabriel Thomson[4], Իվան Շվեդոֆ[4], Sophie Rois[4], Clemens Schick[4], Robert Stadlober[4], Marc Bischoff[4], Թոմ Վլաշիխա[4], Birol Ünel[4], Միխաել Շենկ[4], Valentin Plătăreanu[4], Werner Daehn[4], Markus Majowski[4], Gennadi Vengerov[4], Anna Böttcher[4], Գոտարդ Լանգե[4], Holger Handtke[4], Lenn Kudrjawizki[4], Հենդրիկ Արնստ[4], André Emanuel Kaminski[4], Մարկ Ցակ[4] և Axel Neumann[4]
ՕպերատորՌոբեր Ֆրես
ԵրաժշտությունՋեյմս Հորներ
ՄոնտաժNoëlle Boisson
Պատմվածքի վայրՍտալինգրադի ճակատամարտ
ԿինոընկերությունParamount Pictures
Տևողություն130 րոպե
Պաշտոնական կայքէջ

Թշնամին` դարպասի մոտ (անգլ.՝ Enemy at the Gates), 2001 թվականին նկարահանված պատերազմական ֆիլմ, որի գործողությունները տեղի են ունենում Ստալինգրադի ճակատամարտի ժամանակ, Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

1942 թվականի, Ստալինգրադի ճակատամարտի ամենաթեժ շրջանը: Խորհրդային զորքերը ուժերի վերջին լարումով պաշտպանում են Վոլգայի մոտ գտնվող քաղաքը: Խորհրդային դիպուկահար Վասիլի Զայցևը, որ հովիվ է Ուրալից, մեծ կորուսներ է պատճառում գերմանական զորքերին: Նիկիտա Խրուշչովը, Ստալինգրադի պաշտպանության ղեկավարներից մեկը, առաջարկում է քաղղեկ Դանիլովին գտնել մի հերոսի, ում անունը կամրացներ քաղաքի պաշտպանների մարտական ոգին, և այդ հերոսը դառնում է Զայցևը: Գերմանական հրամանատարությունը առաջին գիծ է ուղարկում իր լավագույն դիպուկահար մայոր Քյոնիգին, Զայցևին ոչնչացնելու հանձնարարությամբ:

Երկու դիպուկահար սկսում են հետևել միմյանց: Քյոնիգն սպանում է Զայցևի օգնական Կուլիկովին: Դրանից հետո գերմանացին Զայցևին թակարդի մեջ է գցում: Միայն տեղական միլիցիոներ Տանյա Չերնովայի շնորհիվ Վասիլին փրկվում է: Տանյայի և Վասիլիի միջև զգացմունքներ են ծնվում: Այդ ժամանակ Խրուշչովը պահանջում է Դանիլովից արագացնել գերմանացի դիպուկահարի հետ մենամարտի ելքը, քանի որ դրան հետևում են քաղաքի բոլոր պաշտպանները: Դանիլովը ինքն է տարված Տանյայով և իմանալով Զայցևի հետ նրա սիրային կապի մասին, սպառնում է դիպուկահարին, որ նրան կմատնի քննչական մարմիններին:

Տեղաբնակ երիտասարդ հետախույզ Սաշա Ֆիլիպովը ձեռք է բերում Քյոնիգի վստահությունը և նրան ապատեղեկատվություն է տալիս Զայցևի գործունեության մասին: Քյոնիգն արդյունքում իմանալով, որ Սաշան նրան խաբել է, սպանում է տղային և կախում է նրա դիակն ավելի վերևում` հրավիրելով Զայցևին մենամարտի վերջնական փուլն անցկացնել երկաթգծային կայարանում: Զայցևը գնում է Քյոնիգի դեմ վերջին մարտին` երդվելով սպանել նրան ամեն գնով: Տանյան, որը փորձում է տեղափոխվել Վոլգայի մյուս ափ, ծանր վիրավորվում է: Դիպուկահարների վերջին մենամարտի ընթացքում Դանիլովն օգնում է Զայցևին և զոհում է իր կյանքը, որպեսզի ապաքողարկի գերմանացուն: Քյոնիգը կրակում է, և մտածելով, թե սպանել է Զայցևին, առանց թաքնվելու մոտենում է նրա մարմնին, սակայն պարզվում է, որ դա ծուղակ է: Վասիլին կրակում է ֆաշիստի վրա:

Անցնում է երկու ամիս: 1943 թվականի փետրվար: Ստալինգրադի ճակատամարտն ավարտվում է Խորհրդային Բանակի հաղթանակով: Վասիլին գտնում է առողջացող Տանյային զինվորական հիվանդանոցում:

Ֆիլմի փաստական հիմք[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդ լեյտենանտ Վասիլի Գրիգորևիչ Զայցևը պատմական կերպար է, 62-րդ բանակի հայտնի դիպուկահար, ով պարգևատրվել է Սովետական Միության հերոսի աստղով` Ստալինգրադի մարտերի համար[5][6]: Երբ 1942 թվականի աշնանը խորհրդային դիպուկահարների դեմ Ստալինգրադում պայքարի համար ուղարկվում է սպա, ում ինքը Զայցևը իր հիշողություններում հիշատակում է որպես մայոր Քյոննիգ, Զայցևին հանձնարարվում է սպանել ֆաշիստական «գերդիպուկահարին»[7]: Զայցևը փորձում է գլուխ բերել այս հանձնարարությունը իր օգնական Նիկոլայ Կուլիկովի օգնությամբ, ինչը մանրամասնորեն նկարագրել է իր հիշողություններում[6]: Արդյունքում այս դրվագը մարմնավորվում է Ստալինգրադյան ճակատամարտի մասին պատմող արևմտյան մի շարք աշխատանքներում, այդ թվում և Ուիլյամ Քրեյգի «Թշնամին դարպասի մոտ. Ճակատամարտ Ստալինգրադի համար» գրքում, որն էլ դարձել է ֆիլմի հիմքը:

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստալինգրադի ճակատամարտի որոշ վետերաններ համարում են, որ ֆիլմում իրադարձությունները խեղաթյուրված են, իսկ քաղաքի պաշտպանների դերը նվազեցված է: Վոլգոգրադյան վետերանները տեղի պատգամավորների հետ նամակ են ուղարկում Պետական Դումա` պահանջելով արգելել ֆիլմը, սակայն այդ պահանջը չի բավարարվում[8]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.boxofficemojo.com/movies/?id=enemyatthegates.htm
  2. http://www.sfi.se/sv/svensk-filmdatabas/Item/?itemid=45936&type=MOVIE&iv=Basic
  3. Person Profile // Internet Movie Database — 1990.
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 4,14 4,15 4,16 4,17 4,18 4,19 4,20 4,21 ČSFD — 2001.
  5. Бивор Э. Сталинград = Stalingrad / Пер. с англ. А. Жеребилова, А. Коноплёва, А. Марченко, А. Фельдшерова. — Смоленск: Русич, 1999.
  6. 6,0 6,1 Зайцев Василий Георгиевич
  7. Алан Кларк План «Барбаросса». — М: Центрполиграф, 2002. — С. 244—245. — ISBN 5-9524-0139-2
  8. «Ветераны Сталинграда требуют запретить фильм «Враг у ворот»»։ Lenta.ru։ 8 мая 2001։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-03-21-ին։ Վերցված է 2010-08-13 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]