Jump to content

Թմրանյութերի դեմ պատերազմ Ֆիլիպիններում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թմրանյութերի դեմ պատերազմ Ֆիլիպիններում
Կորուստներ

92 սպանված (Ոստիկանություն և ռազմականներ)[1][2]

  • 227 վիրավոր[1]

4,854 մարդ մահացել է ոստիկանության պաշտոնական գործողություններում

(Ֆիլիպինների կառավարության պնդմամբ)[3]
20,000 (Սենատոր Անտոնիո Թրիլանեսի պնդմամբ)[4][5]

Թմրանյութերի դեմ պատերազմ Ֆիլիպիններում, սկսել է Ֆիլիպինների նոր նախագահ Ռոդրիգո Դուտերտենի իշխանության օրոք՝ 2016 թվականի հուլիսին[6]։ Ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում դրա սկզբից սպանվել է մոտ 2 հազար մարդ[7],մի քանի ամսում ավելի քան 3,5 հազար մարդ[8]։ 2016 թվականի օգոստոսին, ըստ երկրի իշխանությունների հայտարարությունների՝ շուրջ 600 000 թմրավաճառ հանձնվել է իրավապահ մարմիններին, որ սպանվածներն չլինեն կառավարության հակաթմրամիջոցային արշավի ընթացքում[6]։

Ըստ արևմտյան ԶԼՄ-ների՝ ոստիկանությունն ու «ժողովրդական հավաքականները» ակտիվորեն կիրառում են արտադատական մահապատիժներ[7][9]։ Ֆիլիպինների իշխանությունների գործողությունները առաջացրել են ծանր քննադատություններ ՄԱԿ-ում, ԱՄՆ-ում և ԵՄ-ում՝ Մարդու իրավունքների խախտումների համար[10][11]։ Ի պատասխան Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն մի քանի կտրուկ հայտարարություն է արել ՄԱԿ-ի[12], ԱՄՆ-ի[13] և ԵՄ-ի հասցեին[14][15], նա կոչ է արել չմիջամտել իր երկրի ներքին գործերին և սպառնացել է դուրս գալ ՄԱԿ-ից[16]։ Արևմուտքի հետ հարաբերությունների կտրուկ վատթարացման ֆոնին Դուտերտեն որոշել է փոխել Ֆիլիպինների արտաքին քաղաքականության առաջնահերթությունները՝ ուղղություն վերցնելով Ռուսաստանի և Չինաստանի հետ մերձեցման ուղղությամբ[17]։

Իրադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրավիճակը տարածաշրջանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ Ասիա-Խաղաղօվկիանոսյան երկրներում բնորոշ է թմրանյութերի նկատմամբ խիստ օրենսդրությունը։ Մասնավորապես, թմրավաճառության համար մահապատիժ է նախատեսված Ինդոնեզիայում, Չինաստանում, Վիետնամում, Սինգապուրում, Մալայզիայում, Թաիլանդում[18]։ Տարբեր ժամանակներում այդ երկրներում անցկացվել են թմրանյութերի լայնածավալ պատերազմներ։ Այսպես, 20-րդ դարի 80-ական թվականներին թմրանյութերի վաճառքի մեջ կասկածվողների արտադատական մահապատիժների ալիքը շրջել է Ինդոնեզիայում, երբ երկու տարում՝ 1983-ից մինչև 1985-ը, հազարավոր մարդիկ են սպանվել։ 2003 թվականին Թաիլանդում հակաթմրամիջոցային արշավի մեկ ամսվա ընթացքում սպանվել է 1200 մարդ, 13 հազարը ձերբակալվել է և ևս 36 հազարը հանձնվել ոստիկանությանը[18][19]։

Ֆիլիպիններում թմրանյութերի հետ կապված իրավիճակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականին Ֆիլիպինների նախագահ Գլորիա Արոյոն ստորագրել է օրենք, որը նախատեսում է թմրանյութերի տերերին պատիժների խստացում՝ մահապատիժ սահմանելով 10 գրամ հերոին կամ 50 գրամ մեթամֆետամին ունենալու համար։ Ավելի վաղ բարձրագույն պատժաչափը նախատեսված էր 200 գ-ից ավելի մեթամֆետամին և 40 գ հերոին պահելու համար։ Այս օրենքը կառավարական քարոզարշավի մի մասն էր, որն ուղղված էր երկրում աճող թմրաբիզնեսի ջախջախմանը, որը փորձում էր Ֆիլիպինները վերածել թմրանյութերի տարածման տարածաշրջանային կենտրոնի[20]։ 2006 թվականին Ֆիլիպիններում մահապատիժը չեղյալ էր հայտարարվել[21][22]։

2014 թվականին երկրում առգրավված բոլոր թմրանյութերից 8,9 տոկոսը բաժին է ընկել կանեփի, իսկ 89 տոկոսը՝ մեթամֆետամինների[23]։ Ֆիլիպինների բնակիչների շրջանում իր ժողովրդականության համար «շաբուն»՝ մեթամֆետամինի տեղական տարատեսակը, անվանում էին «ֆիլիպինցիների թմրադեղ»։ Ի սկզբանե այն արտադրվել է միայն Ֆիլիպիններում և Ինդոնեզիայում, սակայն ժամանակի ընթացքում թմրանյութերի տարածման աշխարհագրությունն ընդլայնվել է՝ հասնելով Իրանին և Եվրոպային[24]։ 2009-2014 թվականներին Ֆիլիպինները մտնում էր այն երկրների հնգյակի մեջ, որտեղ Լատինական Ամերիկայից կոկաին էր հասցվում[25]։

Ըստ որոշ գնահատականների՝ 2016 թվականին Ֆիլիպիններում մոտ 3 մլն թմրամոլ կա, իսկ աղքատ շրջաններում թմրանյութերից կախված է բնակչության մինչև 35 տոկոսը[26]։ Ընդ որում, սև շուկայում մեթամֆետամինի արժեքը նվազել է մեկ գրամի դիմաց մինչև 22 դոլար։ Այսպիսով, թմրադեղն ավելի ու ավելի մատչելի է դարձել բնակչության լայն զանգվածների համար[26]։

Ռոդրիգո Դուտերտեի հակաթմրանյութային քարոզարշավ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թմրավաճառների դեմ պայքարը ֆիլիպինցի քաղաքական գործիչ Ռոդրիգո Դուտերտեն սկսել է՝ լինելով Դավաո քաղաքի քաղաքապետ։ Այդ պաշտոնում գտնվելու 22 տարվա ընթացքում Դուտերտեն կազմավորվել է կազմակերպված հանցավորության և թմրավաճառների դեմ անզիջում մարտիկի կերպար։ Նրա պաշտոնավարման ընթացքում սպանվել է ավելի քան հազար մարդ, որոնք, ոստիկանության տվյալներով, կապված են եղել քրեական աշխարհի հետ[27]։ Հանցագործության դեմ պայքարի իր մեթոդների համար Դուտերտեն ստացել է «Կարատել» մականունը[28] (անգլ.՝ The Punisher[29]):

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Ֆիլիպինյան լրատվական գործակալություն #RealNumbersPH Արխիվացված 2018-07-28 Wayback Machine
  2. «5 PDEA agents killed in Lanao del Sur ambush». Rapler. Վերցված է 10-10-2018-ին.
  3. «Over 400 died in one month of drug war; death toll now at 4,800 — PNP » Manila Bulletin News». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.
  4. «PNP's drug war death toll tops 4,500 before SONA 2018». Rappler.
  5. «In Numbers Statistics of the Philippines war drugs». Rapler. Վերցված է 10-10-2018-ին.
  6. 6,0 6,1 «На Филиппинах 600 тысяч наркоторговцев сдались властям». Meduza. 2015 թ․ օգոստոսի 23. Վերցված է 07-09-2016-ին.
  7. 7,0 7,1 «Война с наркотиками на Филиппинах: "я убиваю за деньги"». Русская служба Би-би-си. 30 августа 2016 года. Վերցված է 09-07-2016-ին.
  8. «Филиппины вслед за Россией могут покинуть Международный уголовный суд». ТАСС. Վերցված է 17-11-2016-ին.
  9. «The Guardian: тайные полицейские эскадроны причастны к убийствам наркодельцов на Филиппинах». News.ru. 4 октября 2016 года. Վերցված է 10-10-2016-ին.
  10. «СМИ: 10 отрядов полиции на Филиппинах отстреливают наркоманов и торговцев зельем». Росбалт. 4 октября 2016 года. Վերցված է 10-10-2016-ին.
  11. «На Филиппинах в ходе борьбы с преступностью убиты более 2 тысяч человек». ՌԻԱ Նովոստի. 4 сентября 2016 года. Վերցված է 10-10-2016-ին.
  12. «В ООН ответили назвавшему Пан Ги Муна «дураком» президенту Филиппин». Lenta.ru. 21 сентября 2016 года. Վերցված է 10-10-2016-ին.
  13. «Президент Филиппин обозвал Обаму сыном шлюхи». Lenta.ru. 5 сентября 2016 года. Վերցված է 10-10-2016-ին.
  14. «Президент Филиппин "послал" Евросоюз после критики кампании по борьбе с наркотиками». News.ru. 21 сентября 2016 года. Վերցված է 10-10-2016-ին.
  15. «Президент Филиппин пригрозил юристам из ООН и Евросоюза допросом». ՌԻԱ Նովոստի. 22 сентября 2016 года. Վերցված է 10-10-2016-ին.
  16. «Президент Филиппин не исключил выхода страны из ООН». Интерфакс. 21 августа 2016 года. Վերցված է 10-10-2016-ին.
  17. «Филиппины открываются в противоположную сторону. Президент Родриго Дутерте поворачивается к Москве и Пекину». Коммерсант. 28 сентября 2016 года. Վերցված է 10-10-2016-ին.
  18. 18,0 18,1 «Вдохновившсь примером Филиппин, Индонезия начинает войну с наркоторговцами». News.ru. 2016 թ․ սեպտեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 7-ին.
  19. «В Таиланде убита тысяча наркоторговцев». Русская служба Би-би-си. 2003 թ․ փետրվարի 26. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 7-ին.
  20. «Филиппины ужесточили наказание за обладание наркотиками». ՌԻԱ Նովոստի. 2002 թ․ հունիսի 8. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 8-ին.
  21. «Страны, отменившие и сохраняющие смертную казнь - 2007». Международная амнистия. 2007 թ․ սեպտեմբերի 19. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 8-ին.
  22. «Новый президент Филиппин пообещал вернуть смертную казнь». Русская служба Би-би-си. 2016 թ․ հունիսի 16. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 8-ին.
  23. «На улицах Филиппин по призыву нового президента массово убивают наркодельцов и наркоманов». News.ru. 2016 թ․ օգոստոսի 3. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 7-ին.
  24. «Шабу, филиппинский наркотик, который теперь пугает Италию». La StampaInopressa.ru. 2014 թ․ հունվարի 13. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 7-ին.
  25. «Филиппины: массовые убийства как борьба с наркомафией». ՌԻԱ Նովոստի. 2016 թ․ օգոստոսի 24. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 9-ին.
  26. 26,0 26,1 «Военные новости: убить 100 тысяч преступников». ИноСМИ.ру. 2016 թ․ օգոստոսի 29. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 7-ին.
  27. «Каратель прорвался во власть. За что нового президента Филиппин не любят правозащитники и католическая церковь». Lenta.ru. 2016 թ․ հուլիսի 1. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 25-ին.
  28. «Президент приказал убивать. Филиппинский "каратель", которого всерьёз опасаются олигархи». Фокус (журнал, Украина). 2016 թ․ հուլիսի 1. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 16-ին.
  29. «Rodrigo Duterte, 'the punisher', sworn in as Philippines' president» (անգլերեն). The Daily Telegraph. 2016 թ․ հունիսի 30. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 26-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]