Թխկի հիրկանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թխկի հիրկանյան
Թխկի հիրկանյան
Թխկի հիրկանյան
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Օճառածաղկավորներ (Sapindales)
Ընտանիք Օճառազգիներ (Sapindaceae)
Ենթաընտանիք Hippocastanoideae
Ցեղ Թխկի (Acer)
Տեսակ Թխկի հիրկանյան (A. hyrcanum)
Միջազգային անվանում
Acer hyrcanum
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Թխկի հիրկանյան (լատին․՝ Acer hyrcanum ), մինչև 20 մ բարձրությամբ ծառ է։

Երիտասարդ ճյուղերը և ընձյուղները մերկ են, կարմրադարչնագույն։ Տերևները 5 բլթականի են, 4,5—9 սմ երկարությամբ և մի փոքր ավելի լայնությամբ։ Վերևի կողմից մուգ կանաչավուն են, ներքևից՝ բաց գույնի։ Ծաղիկները դեղնավուն են, մանր, հավաքված վահանակներում։ Թևապտուղները մերկ են, 2,5-4,5 սմ երկարությամբ, գրեթե զուգահեռ դասավորված, դեղնագորշավուն։ Ծաղկում է հունիսին, պտուղները հասունանում են սեպտեմբերին։ Արտակարգ չորադիմացկուն և երաշտադիմացկուն ծառատեսակ է։ Հիրկանյան թխկին մեծ արժեք է ներկայացնում հատկապես չոր և շոգ շրջանների բնակավայրերի կանաչապատման և արհեստական անտառներ ստեղծելու գործում։ Սակայն ներկայումս դեռևս մշակության մեջ չի ներդրվել։ Քանի որ առատ բնային մացառներ է տալիս, միանգամայն հեռանկարային է նաև հակաէրոզիոն նպատակներով օգտագործելու համար, հատկապես ձորակների, փլվածքների, լիցքերի, քարքարոտ, անբերրի լանջերի ամրացման նպատակով։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաքուր ծառուտներ չի կազմակերպում, աճում է կաղնու և բոխու անտառների համեմատաբար խոնավ աճատեղերում։ Վերաճը բավարար է։ Չորադիմացկուն է, ջերմասեր, դիմանում է նաև որոշակի սառնամանիքներին։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված Կովկասում, Իրանում, Թուրքիայում։ Հայաստանում հանդիպում է Զանգեզուրում, Վայքում, Մեղրիում՝ սկսած 1000 մ բարձրությունից մինչև անտառի վերին եզրը։

Օգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուսասեր է, պահանջկոտ չէ հողի նկատմամբ։ Գնահատվում է նաև որպես մեղրատու։ Բնափայտը սպիտակ է, ամուր և գեղեցիկ նախշերով։ Պիտանի է անտառային մշակույթներում և կանաչ տնկարկներում օգտագործելու համար։ Այն բավականին ամուր է և օգտագործվում է ատաղձագործության մեջ ու խառատային գործում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Լ․Վ․ Հարությունյան, Քո շրջապատի ծառերը,Սովետ․ գրող, 1983

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թխկի հիրկանյան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թխկի հիրկանյան» հոդվածին։