Թինա Կարապետյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թինա Կարապետյան
Կարապետյան/Պրու-Սենեկալ պարային զույգը 2018 թվականին
Կարապետյան/Պրու-Սենեկալ պարային զույգը 2018 թվականին
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝գեղասահորդուհի և սառցի վրա պարող
Երկիր՝ Կանադա և  Հայաստան
Ծննդյան ամսաթիվ՝հունիսի 13, 1997(1997-06-13) (26 տարեկան)
Ծննդավայր՝Լավալ, Քվեբեկ, Կանադա[1]

Թինա Կարապետյան (անգլ.՝ Tina Garabedian, հունիսի 13, 1997(1997-06-13), Լավալ, Քվեբեկ, Կանադա[1]), կանադահայ գեղասահորդուհի, որը հանդես է եկել պարային զույգերի մրցումներում։ 2021 թվականի սեպտեմբերի 25-ին Գերմանիայի Օբերստդորֆ քաղաքում կայացած Nebelhorn Trophy մրցաշարում Թինա Կարապետյանն ու նրա զուգընկեր Սիմոն Պրու-Սենեկալը (ներկայացնում են Հայաստանը) իրավունք ստացան մասնակցելու 2022 թվականի ձմեռային օլիմպիական խաղերին (Պեկին, Չինաստան), որտեղ զբաղեցրին 18-րդ հորիզոնականը։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Թինա Կարապետյանը ծնվել է 1997 թվականի հունիսի 13-ին Լավալում, Քվեբեկ, Կանադա[2]։ Նա Լիբանանում ծնված Մարալ Տեր-Մկրտչյանի և Ջոն Կարապետյանի երեք դուստրերից մեկն է[3]։ Թինան մինչև 7-րդ դասարանը հաճախել է Մոնրեալի Սուրբ Հակոբ ազգային վարժարանը, այնուհետև տեղափոխվել է Ժերալդ-Գոդեն քոլեջ՝ սպորտային ուսումնական ծրագրով, որպեսզի ուսումը և գեղասահքի պարապմունքները համատեղվեն։ 2021 թվականին նա գերազանցությամբ ավարտել է ՄաքԳիլի համալսարանը՝ լավագույն գնահատականների համար արժանանալով Laddie Millen մրցանակին։ Թինան ունի Կանադայի և Հայաստանի երկքաղաքացիություն[4]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարապետյանը սկսել է սահել 2002 թվականից[5]։ Մինչև 14 տարեկանը հանդես է եկել մենասահքում, իսկ հետո մեկ տարի եղել է սինքրոն գեղասահքի թիմի անդամ[6]։ 2012 թվականին պարային զույգ է կազմել Ալեքսանդր Լալիբերտեի հետ[7]։ Պատանիների 2014 թվականի Կանադայի առաջնությունում նրանք զբաղեցրել են 9-րդ տեղը, իսկ հաջորդ մրցաշրջանում արդեն հանդես են եկել միջազգային ասպարեզում՝ ներկայացնելով Հայաստանը։ 2014-15 թվականների ISU պատանեկան Գրան պրիի երկու մրցաշարերում՝ Օստրավայում (Չեխիա) և Դրեզդենում (Գերմանիա), 7-րդ տեղը զբաղեցնելուց հետո Կարապետյան/Լալիբերտեն զույգը մասնակցել է Տալլինում կայացած 2015 թվականի աշխարհի պատանեկան առաջնությանը։ Էստոնիայում նրանք 18-րդն էին կարճ ծրագրում՝ հաղթահարելով որակավորման փուլը, իսկ ազատ ծրագրում նրանք զբաղեցրին 15-րդ տեղը՝ ընդհանուր հաշվարկում բարձրանալով 16-րդ հորիզոնական։

Կարապետյան/Պրու-Սենեկալ պարային զույգ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի մայիսին Կարապետյանը պարային զույգ կազմեց Սիմոն Պրու-Սենեկալի հետ[7]։ Նրանք սկսեցին մրցել մեծահասակների մակարդակում։ Թինան հայտարարել է. «Իմ մարզիչները ցանկանում էին, որ մենք միասին սահենք, երբ ես նոր էի սկսել պարել, բայց նա արդեն 21 տարեկան էր և պետք է տեղափոխվեր մեծահասակների խումբ, իսկ ես այդ ժամանակ պատրաստ չէի դրան»[8]: Միջազգային ասպարեզում առաջին ելույթի ժամանակ 2015-16 ISU Challenger Series (CS) միջոցառման 2015 Ice Challenge-ում նրանք զբաղեցրին վեցերորդ տեղը։ Այդ մրցաշարը տեղի էր ունեցել հոկտեմբերին Ավստրիայի Գրաց քաղաքում։ Դեկտեմբերին նրանք նվաճեցին CS-ի իրենց առաջին մեդալը՝ բրոնզը, 2015 թվականի Զագրեբի Golden Spin-ում։

2016 թվականի հունվարին Կարապետյան/Պրու-Սենեկալը մեկն էր այն քսան զույգերից, որոնք որակավորվեցին Սլովակիայի Բրատիսլավա քաղաքում կայացած Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին՝ կարճ ծրագրում զբաղեցնելով 20-րդ տեղը։ Ազատ ծրագրում 18-րդ տեղը գրավելուց հետո ընդհանուր հաշվարկում նրանք զբաղեցրին 18-րդ տեղը[9]։

2022 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի (Պեկին, Չինաստան) կարճ ծրագրում նրանք 19-րդն էին՝ 65,87 միավոր արդյունքով, իսկ ազատ ծրագրում՝ 101,16 միավորով 16-րդը։ Ընդհանուր հաշվարկում նրանք զբաղեցրին 18-րդ հորիզոնականը[10]։

2022 թվականի հունիսի 9-ին Թինա Կարապետյանը հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 https://olympics.com/beijing-2022/olympic-games/en/results/figure-skating/athlete-profile-n1044442-tina-garabedian.htm
  2. "Tina GARABEDIAN / Simon PROULX-SENECAL: 2021/2022". International Skating Union. Archived from the original on May 7, 2020.
  3. fwlabs.com. «Tina Garabedian: It's a great honor for me to represent Armenia -». www.armnoc.am (անգլերեն). Վերցված է 2022 թ․ փետրվարի 14-ին.
  4. Massad, Rhonda (January 20, 2016). "Laval's Garabedian brings Armenian Flag to world sports stage". The Suburban.
  5. "Tina GARABEDIAN / Simon PROULX-SENECAL: 2015/2016". International Skating Union. Archived from the original on May 27, 2016.
  6. «Bachekjian, Talia (January 7, 2016). "Interview with Canadian-Armenian figure skater Tina Garabedian". Horizon Weekly». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 14-ին.
  7. 7,0 7,1 «Lamarre, Sylvain (October 24, 2015). "Tina Garabedian rêve de représenter l'Arménie aux Olympiques" [Tina Garabedian dreams of representing Armenia at the Olympics]. Courrier Laval (in French)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 14-ին.
  8. "Garabedian & Proulx-Senecal focus on the road ahead". ice-dance.com. July 20, 2016.
  9. www.isuresults.com http://www.isuresults.com/bios/isufs_cr_00054773.htm. Վերցված է 2022 թ․ փետրվարի 14-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  10. «Ice Dance - Free Dance Results - Olympic Figure Skating. Capital Indoor Stadium 14 Feb - 9:15». olympics.com. 14.02.2022. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 14-ին.
  11. Գեղասահորդ Թինա Կարապետյանն ավարտում է կարիերան

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թինա Կարապետյան» հոդվածին։