Թիմոթի Ֆերիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թիմոթի Ֆերիս
անգլ.՝ Timothy Ferriss
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 20, 1977(1977-07-20) (46 տարեկան)
ԾննդավայրԻստ Հեմմտոն, Սաֆոլկ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՓրինսթոնի համալսարան
ԵրկերThe 4-Hour Workweek?, The 4-Hour Body? և The 4-Hour Chef?
Մասնագիտությունգրող, պոդքաստեր, technology evangelist, գործարար և ներդրող
Կայքtim.blog
 Timothy Ferriss Վիքիպահեստում
Պետք չէ շփոթել 1944 թվականին ծնված ամերիկացի գրող Թիմոթի Ֆերիսի?! հետ:

Թիմոթի Ֆերիս (անգլ.՝ Timothy Ferriss, հուլիսի 20, 1977(1977-07-20), Իստ Հեմմտոն, Սաֆոլկ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի գրող, հռետոր, ներդրող։ 2007 թվականին նա հրապարակեց «The 4-Hour Workweek: Escape 9-5, Live Anywhere, and Join the New Rich» գրիքը, որը դարձավ բեսթսելլեր New York Times-ի (Նյու Յորք Թայմս), Wall Street Journal-ի և USA Today-ի (Յու-Ես-Եյ Թուդեյ) արաթերթերում[1][2][3]։

Ֆերիսը հաջողակ վենչուրային ներդրող է, 2008 թվականից՝ TechStars-ի բիզնես-աքսելերատոր[4]։ Նա ներդրող կամ խորհրդատու է եղել այն նորաստեղծ ընկերությունների համար, ինչպիսիք են Facebook-ը, Digg-ը, Twitter-ը, StumbleUpon-ը, Posterous-ը, DailyBurn-ը, Evernote-ը, Shopify-ը, Uber-ը[5][6][7]։

The 4-Hour Workweek[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի ապրիլին Random House հրատարակչությունը հրապարակեց մի գիրք՝ նվիրված անձի սեփական արդյունավետ կառավարման մասին՝ «The 4-Hour Workweek», նրա լրիվ անվանումը թարգմանվում է մոտավորապես այսպես. «Ինչպե՞ս աշխատել շաբաթական 4 ժամ, առանց մնալու գրասենյակում «զանգից զանգ», և միևնույն ժամանակ ապրել ցանկացած վայրում և հարստանալ»։ Այս գրքում հեղինակը խոսում է այն մասին, թե ինչպես կարելի է ինքնուրույն կառավարել և արդյունավետորեն կարգավորել աշխատանքներն ու տնային խնդիրները, ինչպես նաև խուսափել տեղեկատվության գերբեռնվածությունից՝ զարգացնելով ձեր սեփական «կենսակերպը»[8]։ Նա նաև վիրտուալ օգնականներ է վարձել զարգացող երկրներից, ինչպիսիք են Հնդկաստանը[8]։

Մինչ այս գրքի հրապարակվելը՝ Ֆերիսը հայտնի չէր[9]։ Մասնավորապես, նրա գիրքը վաճառվեց բլոգերների միջոցով, որոնց հետ նա ստեղծեց անձնական կապեր[9][10]։ Այդ ժամանակից ի վեր գովաբանում է այս տեխնիկան[9][11]։ Արդյունքում գիրքը դարձավ որպես թիվ մեկ՝ New York Times-ի և Wall Street Journal-ի բեսթսելերների ցուցակներում[12]։

Այս գրքի թողարկումը թույլ տվեց, որ Ֆերիսի բլոգը հայտնվի Technorati-ի առաջին տասնյակում[13]։ Ըստ Fast Company-ի, այս գիրքը կարդացվել է «ամբողջ աշխարհի տեխնիկական ղեկավարների կողմից»[14]։

Գրքերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆերիսը հեղինակել է հետևյալ հինգ գրքերը՝ «The 4-Hour Workweek» (2007, ընդլայնված տարբերակը՝ 2009), «The 4-Hour Body» (2010), «The 4-Hour Chef» (2012), «Tools of Titans» (2016) և «Tribe of Mentors» (2017):

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թիմոթի Ֆերիսի «The Tim Ferriss Show» podcast-ը դարձավ Apple-ի առաջին բիզնես-հոլովակը, որը հաղթահարեց 10 միլիոն ներբեռնումներ և 3 տարի անընդմեջ ընտրվեց լավագույնը Apple Podcasts-ում[15]։
  • Թիմոթի Ֆերիսը առաջին ամերիկացին է, ով սահմանել է Գինեսի տանգոյի համաշխարհային ռեկորդ[16]։
  • Թիմոթի Ֆերիսը պարբերաբար օգտագործում է այաուասկա ըմպելիքը, չնայելով առաջին ունեցած ծանր փորձը։ Նա խոսում է այս փորձի մասին հետևյալ կերպ. «Ես հիշում էի, որ ասում էի.«Ես այլևս դա չեմ անի»։ Բայց մի քանի ամիս անց նա հասկացավ, որ իր հետ ինչ-որ տարօրինակբան է պատահել։ «Զայրույթի իննսուն տոկոսը, որին ես տասնամյակներ շարունակ ենթարկվել եմ, անհետացել է։ Բացակա է»[17]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. New Times Bestseller List Feb. 2008
  2. " Tim Ferriss: "...4HWW is simultaneously #1 on the NY Times and #1 on the Wall Street Journal business bestseller lists"
  3. # 5: 4 Hour Work Week as of March 30th, 2008
  4. Дэвид Коэн, Брэд Фелд Стартап в Сети: Мастер-классы успешных предпринимателей = TechStars Lessons To Accelerate Your Startup. — М.: Альпина Паблишер, 2013. — 338 с. — (2-е изд.). — ISBN 978-5-9614-4490-2
  5. «Tim "The 4-Hour Workweek" Ferriss On Angel Investing (Video)» (անգլերեն). TechCrunch. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.(չաշխատող հղում)
  6. «Tim Ferriss Joins Startup Evernote As Strategic Advisor» (անգլերեն). TechCrunch. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.(չաշխատող հղում)
  7. Brendan Byrnes (2014 թ․ հունվարի 2). «An Interview With Tim Ferriss, Author of "The 4-Hour Workweek"» (անգլերեն). The Motley Fool. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
  8. 8,0 8,1 Ferriss, Timothy The 4-Hour Workweek: Escape 9-5, Live Anywhere, and Join the New Rich' Crown (2007)
  9. 9,0 9,1 9,2 Scoble, Robert (2008-03). «Meet the Press». Fast Company. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 21-ին. "A year ago, Timothy Ferriss was a relative unknown. If the serial entrepreneur was known at all, it was likely for being the only Princeton University guest lecturer..."
  10. Williams, Alex (2007 թ․ նոյեմբերի 11). «Meet the Press». The New York Times. Վերցված է 2008 թ․ ապրիլի 4-ին. "...Ferriss has seen his book quickly become a best seller, largely on the strength of blog chatter in the tech community."
  11. Rubel, Steve. «The 4-Hour Workweek - Behind the Meme». MicroPersuasion.com. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 5-ին. {{cite web}}: Invalid |url-status=unknown-host (օգնություն)
  12. " The Blog of Tim Ferriss: How Does a Bestseller Happen
  13. Technorati profile: 4hww Արխիվացված 2008-04-24 Wayback Machine
  14. Dannen, Chris (2007-09). «Seven Questions with the 4-Hour Workweek Evangelist». Fast Company. Վերցված է 2008 թ․ ապրիլի 24-ին."My blog is on the blogroll of some of the top tech CEOs in the world. "
  15. «Podcast – The Tim Ferriss Show» (անգլերեն). The Blog of Author Tim Ferriss. 2014 թ․ հունիսի 13. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
  16. «PAW: Alumni Spotlight». www.princeton.edu. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
  17. RuNews. «Аяхуаска — бум популярности «напитка богов» в мире бизнеса | Imenno.ru» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թիմոթի Ֆերիս» հոդվածին։