Թեքումսեի անեծք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շոնի ցեղի առաջնորդ Թեքումսեն

Թեքումսեի անեծքը կամ Տիպեկանոյի անեծքը (անգլ.՝ Curse of Tippecanoe կամ անգլ.՝ Tecumseh’s curse) (հայտնի է նաև ԱՄՆ-ի նախագահների անեծք, նախագահական անեծք ձևերով) լեգենդ է անեծքի մասին, որը ենթադրաբար տվել է մեռնող բնիկ ամերիկյան շոնի ցեղի առաջնորդ Թեքումսեն՝ սպիտակամորթների կողմից պայմանագիրը խախտելու կապակցությամբ։ Անեծքը հետևյալն է՝ ԱՄՆ-ի ցանկացած նախագահ, ով ընտրվել է առանց մնացորդի 20-ի բաժանվող տարում, մահանա կամ սպանվի մինչև իր լիազորությունների ժամկետի լրանալը[Ն 1]։

Անեծքի ծագումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Անեծքի առաջին հիշատակումը, հավանաբար, եղել է Ռոբերտ Ռիփլիի «Հավատա՛, կամ՝ ոչ» ամսագրի 1931 թ․ համարում[1], որտեղ դրա հետ է կապվում 1840 թ․ ընտրված Վ․ Հ․ Հարիսոնի մահը (1841 թ․)։ Հաջորդած 120 տարիների ընթացքում 20-ի բաժանվող տարեթվերին ընտրված կամ վերընտրված նախագահները չեն ապրել մինչև իրենց լիազորությունների ժամանակի ավարտը։ Վերջին նման դեպքը 1963 թ․ Ջոն Քենեդու սպանությունն էր։ Նա նախագահ էր ընտրվել 1960 թվականին։

Անեծքի անվանումը կապված է 1811 թվականի Տիպեկանոյի ճակատամարտի հետ։ Այդ ժամանակ Ինդիանայի նահանգապետ Հարիսոնն, օգտագործելով տեղաբնիկ ցեղերի միջև հակասությունները, Ֆորտ Ուեյնում կնքված հակասական պայմանագրով դրանցից խլեց 12.000 կմ² տարածք[2]։ Պայմանագրից դժգոհ մնացած շոնի ցեղի առաջնորդ Թեքումսեն սկսեց պատերազմ կառավարական զորքերի դեմ։ 1811 թ․ շոնի ցեղի և Թեքումսեի ստեղծած հնդկացիական դաշինքի մարտիկները, Թեքումսեի եղբոր՝ Թենսքուատավայի գլխավորությամբ հարվածեցին Հարիսոնի բանակին Տիպեկանոյի մոտ։ Ճակատամարտում Հարիսոնը վճռական հաղթանակ տարավ։ Ճակատամարտից հետո Թենսքուատավան (որին Մարգարե էին կոչում) հավանաբար անիծել է Հարիսոնին և հետագա բոլոր նախագահներին, որոնց նախագահ ընտրվելու տարեթվերի վերջին թիվը կլինի նույնն, ինչ որ Հարիսոնի ընտրվելու տարեթիվն էր։ Դա հիմք է հանդիսացել անեծքի մասին լեգենդի ստեղծման համար[3]։

Նախագահների մահվան դեպքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկսած առաջին սերունդից՝ Վիլյամ Հենրի Հարիսոնից (1800 թ․ նշանակվել է նահանգապետ, 1809 թ․ Ֆորտ Ուեյնի պայմանագրով հնդկացիներից խլել է 12․000 կմ² տարածք, 1811 թ․ վճռորոշ պարտության է մատնել հնդկացիներին Տիպեկանոյի ճակատամարտում, ընտրվել է նախագահ 1840-ին, մեռել է 1841 թվականին՝ երդմնակալությունից մեկ ամիս անց), ԱՄՆ-ի բոլոր այն նախագահները (բացառությամբ վերջին երկուսից), որոնք ընտրվել կամ վերընտրվել են 20-ի առանց մնացորդի բաժանվող տարեթվին մահացել են (իրենց մահով կամ մարդասպանի գնդակից) իրենց լիազորությունների ժամկետը չլրացած։

Երկրորդ սերունդ - Աբրահամ Լինքոլն, ընտրվել է 1860-ին, վերընտրվել է 1864-ին, սպանվել է 1865-ին;
Երրորդ սերունդ - Ջեյմս Գարֆիլդ, ընտրվել է 1880-ին, սպանվել է 1881-ին;
Չորրորդ սերունդ - Ուիլիամ Մաք-Քինլի, վերընտրվել է 1900-ին, սպանվել է 1901-ին;
Հինգերորդ սերունդ - Ուորեն Հարդինգ, ընտրվել է 1920-ին, մահացել է 1923-ին;
Վեցերորդ սերունդ - Ֆրանկլին Ռուզվելտ, ընտրվել է 1932-ին, վերընտրվել է 1936-ին, 1940-ին և 1944-ին, մահացել է 1945-ին;
Յոթերորդ սերունդ - Ջոն Քենեդի, ընտրվել է 1960-ին, սպանվել է 1963-ին.
(Մարդիկ կարծում են, թե անեծքը գործում է միայն մինչև յոթերորդ սերունդը, ինչից հետո այն կորցնում է իր ուժը)։

Բացառություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1963 թվականից սկսած ԱՄՆ֊ի ոչ մի նախագահ դեռ չի մահացել պաշտոնավարման ընթացքում։

Առաջինն օրինաչափությունը խախտել է Ռոնալդ Ռեյգանը (8-րդ սերունդ), ով ընտրվել էր 1980 թվականին։ Նա վերապրել է 1981 թվականի իր վրա կատարված մահափորձը և պաշտոնը բարեհաջող լքել է 1989-ին։ Հատկանշական է, որ Ռեյգանի ստացած թոքի վիրավորումը 19-րդ դարի կեսերին մահացու էր։ Հայտնի է, որ նախագահի կինը՝ Նենսի Ռեյգանը վարձել էր գերզգաների և աստղագուշակների, որպեսզի պաշտպանի իր ամուսնուն անեծքից [4][5][6]։ Ռոնալդ Ռեյգանը մահացել է 2004 թվականին՝ Ալցհայմերի հիվանդության պատճառով բարդացած թոքաբորբից՝ անեծքի մեկ այլ «վերապրող»՝ Ջորջ Բուշ կրտսերի նախագահության ժամանակաշրջանում։

2000 թ․ ԱՄՆ-ի նախագահ է ընտրվել Ջորջ Վ․ Բուշը (իններորդ սերունդ)։ Նա 2002 թվականին ուշագնաց է եղել բրեցելից շնչահեղձ լինելիս[7], իսկ 2004 թ․-ին Վրաստան այցի ժամանակ վերապրեց իր վրա մահափորձը, երբ իր և Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու ուղղությամբ նետված նռնակը չպայթեց[8] He completed his final term in office on January 20, 2009.[9]։

ԱՄՆ֊ի ընտրված նախագահներից 8-ը մահացել են իրենց պաշտոնավարման ընթացքում։ Դրանցից միայն Զաքարի Թեյլորն է, որ չի ընտրվել 20-ի բաժանվող տարեթվի։ Նա ԱՄՆ֊ի նախագահ է դարձել 1849 թ․, մահացել է 1850 թվականին ստամոքսաղիքային հիվանդությունից։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մամուլում Թեքումսեի անեծքին ընդարձակ անդրադարձեր եղել են 1940[10] և 1960[11] թվականների նախագահական ընտրություններից առաջ։

1980 թվականին Վիլյամ Օսկար Ջոնսոնի հրատարակած «Զրոյական գործոն» գրքում ներկայացված է 1980 թվականի նախագահական ընտրություններում հաղթած հորինված Օգոստոս Յորքն, ով երկու վերապրած մահափորձերից հետո հրաժարական է տալիս:

1980 թ․ նախագահական ընտրություններից առաջ գործող նախագահ և նախագահի թեկնածու Ջիմի Քարթերին հարց ուղղվեց Թեքումսեի անեծքի վերաբերյալ, ինչին Քարթերը պատասխանեց, որ չի վախենում անեծքից, իսկ եթե նույնիսկ այն կա՝ ինքը մինչ իր մահը կանի առավելագույնն ԱՄՆ֊ի համար[12]։

Ջորջ Բուշ կրտսերի մահը պատկերված է «Նախագահի մահը» ֆիլմում։ Նրա մահվան մասին 2009 թվականի փետրվարի 11-ին վազող տողով սխալմամբ հայտարարեց հարավաֆրիկյան ITV հեռուստաընկերությունը[13]:

Աբրահամ Լինքոլնը սպանվել է «Ֆորդ» թատրոնում, Ջոն Քենեդին սպանության պահին Ֆորդ Լինքոլն մակնիշի ավտոմեքենայի մեջ էր, որն այժմ ցուցադրվում է Ֆորդ ընկերության թանգարանում[14]։

Ենթադրյալ անեծքից մահացած նախագահների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտրության տ/թ Նկար Անունը Ժամկետը Մահվան պատճառը Մահվան ամսաթիվը
1840 William Henry Harrison by James Reid Lambdin, 1835.jpg Վիլյամ Հենրի Հարիսոն առաջին որովայնային տիֆ 1841 թվականի ապրիլի 4
1860 AbrahamLincolnOilPainting1869Restored.jpg Աբրահամ Լինքոլն երկրորդ սպանվել է 1865 թվականի ապրիլի 15
1880 James Garfield portrait.jpg Ջեյմս Աբրահամ Գարֆիլդ առաջին սպանվել է 1881 թվականի սեպտեմբերի 19
1900 Official White House portrait of William McKinley.jpg Ուիլյամ ՄըքՔինլի երկրորդ սպանվել է 1901 թվականի սեպտեմբերի 14
1920 Wh29.gif Ուորեն Հարդինգ առաջին չբացահայտված (ինֆարկտ կամ կաթված) 1923 թվականի օգոստոսի 2
1940 Franklin Roosevelt - Presidential portrait.jpg Ֆրանկլին Դելանո Ռուզվելտ չորրորդ արյունազեղում (մահացել է, երբ արդեն 1944 թվականին վերընտրվել էր չորրորդ ժամկետում) 1945 թվականի ապրիլի 12
1960 John F. Kennedy, White House color photo portrait.jpg Ջոն Ֆիցջերալդ Քենեդի առաջին սպանվել է 1963 թվականի նոյեմբերի 22
1980 Official Portrait of President Reagan 1981.jpg Ռոնալդ Ռեյգան - անհաջող մահափորձ 2004 թվականի հունիսի 5
2000 George-W-Bush.jpeg Ջորջ Ու. Բուշ - անհաջող մահափորձ երկրորդ ժամկետում: Ողջ է:

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Այլ տարբերակով. «Հարիսոնը կմեռնի: Եվ նրանից հետո յուրաքանչյուր Մեծ Առաջնորդ, որն ընտրվել է յուրաքանչյուր 20 տարին, կմեռնի»:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ripley's Believe it or Not, 2nd Series (Simon & Schuster, 1931)
  2. The New Big Book Of U.S. Presidents By Todd Davis, Marc Frey
  3. Randi Henderson and Tom Nugent, "The Zero Curse: More than just a coincidence?" (reprinted from the Baltimore Sun), November 2, 1980, in Syracuse Herald-American, p C-3
  4. Wadler Joyce (23 May 1988)։ «The President's Astrologers»։ People Magazine։ Վերցված է 12 June 2013 
  5. Zuckerman Laurence (16 May 1988)։ «Nancy Reagan's Astrologer»։ Time Magazine։ Վերցված է 12 June 2013 
  6. Cohen Richard (22 October 1989)։ «Where Was Nancy's Astrologer?»։ Philadelphia Inquirer։ Վերցված է 12 June 2013 
  7. Altman Lawrence K. (January 15, 2002)։ «Bush to Be Monitored in Wake of Fainting Episode»։ NYTimes.com (The New York Times Company)։ Վերցված է June 11, 2016 
  8. «Bush grenade attacker gets life»։ CNN.com (Cable News Network)։ January 11, 2006։ Արխիվացված օրիգինալից-ից July 4, 2008-ին։ Վերցված է June 11, 2016 
  9. «Obama inauguration: George Bush - the man who was no longer president»։ The Guardian (U.S. online ed.) (New York City: Guardian News and Media Limited)։ 20 January 2009։ Վերցված է June 11, 2016 
  10. Oakland Tribune, November 5, 1940, p12
  11. "Pennsylvania Avenue Ponderings", Hammond Times, February 25, 1960, p18
  12. Public Papers of the Presidents of the United States: Jimmy Carter, 1980-1981. 1981. էջ 2032. ISBN 1623767806. https://books.google.am/books?id=PFnVAwAAQBAJ&pg=PA2032&lpg=PA2032&dq=carter+%22i%27m+not+afraid%22+%22last+day+i+could%22&source=bl&ots=MKt1G2vCtu&sig=SxI8efHwuw2fSXAvw4Fhbhj5k-8&hl=en&sa=X&ei=I_mWVa7fAcjxoASPxYXYDQ&ved=0CB4Q6AEwAA#v=onepage&q=carter%20%22i'm%20not%20afraid%22%20%22last%20day%20i%20could%22&f=false. 
  13. «Телеканал ЮАР по ошибке сообщил о смерти Буша»։ www.vz.ru (ռուսերեն)։ Վերցված է 2017-07-22 
  14. «Kennedy Presidential Limousine»։ The Henry Ford։ Վերցված է November 23, 2015