Թերեզա Լաբրիոլա
| Թերեզա Լաբրիոլա | |
|---|---|
![]() | |
| Ծնվել է | փետրվարի 17, 1873[1][2] |
| Ծննդավայր | Նեապոլ, Իտալիայի թագավորություն[1][3][4][…] |
| Մահացել է | փետրվարի 6, 1941[1][4][2] (67 տարեկան) |
| Մահվան վայր | Հռոմ, Ֆաշիստական Իտալիա[1][3][4][…] |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Հռոմի Սապիենզա համալսարան (1894)[4] և Հռոմի Սապիենզա համալսարան[4] |
| Մասնագիտություն | իրավաբան, գրող, սուֆրաժիստ, փաստաբան, փիլիսոփա և ուսուցչուհի |
| Աշխատատու | Հռոմի Սապիենզա համալսարան[4] |
| Ծնողներ | հայր՝ Անտոնիո Լաբրիոլա[3][4] |
Թերեզա Լաբրիոլա (փետրվարի 17, 1873[1][2], Նեապոլ, Իտալիայի թագավորություն[1][3][4][…] - փետրվարի 6, 1941[1][4][2], Հռոմ, Ֆաշիստական Իտալիա[1][3][4][…]), իտալացի գրող, իրավագետ և ֆեմինիստ։ Հայտնի մարքսիստ մտածող Անտոնիո Լաբրիոլայի դուստրը, եղել է առաջին իտալացի կին իրավաբանը[5]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուսանող տարիներից Թերեզա Լաբրիոլան ներգրավված է եղել իտալական նորաստեղծ ֆեմինիստական շարժման մեջ։ Ավարտելուց հետո որպես իրավագիտության պրոֆեսոր աշխատել է Հռոմի համալսարանում[6]՝ դառնալով Իտալիայի առաջին կին իրավաբանը։ 1906 թվականից ի վեր Լաբրիոլան աշխատել է կազմակերպությունների հետ, որոնք օգնում էին բոլոր կանանց՝ անկախ նրանց տնտեսական կամ մշակութային կարգավիճակից, ստանալ քվեարկելու իրավունք[7]։
Առաջին համաշխարհային պատերազմի բռնկումով Լաբրիոլան ընդունեց ինտերվենցիոնիստական և ազգայնական դիրքերը՝ հեռու մնալով իր ընտանիքի մարքսիստական համոզմունքներից և խիստ քննադատելով սոցիալիզմն ու կոմունիզմը[8]։
Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ Իտալիայի ֆաշիստական ժամանակաշրջանում Լաբրիոլան եղել է ռեժիմի ամենահամառ քարոզիչներից մեկը՝ նշելով, որ կնոջ առաջնային դերը մայր լինելն է, իսկ կրթությունը՝ երկրորդական[9]։ Այնուամենայնիվ, նա ի վերջո հիասթափվել է ֆաշիստական ռեժիմից այն բանից հետո, երբ կանայք ավելի ու ավելի հեռացան Իտալիայում հասարակական կյանքից։ Երկարատև հիվանդությունից հետո մահացել է աղքատության մեջ[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 7 8 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 Dizionario Biografico dell'Educazione 1800-2000 (իտալ.) — Editrice Bibliografica, 2013.
- 1 2 3 4 5 OPAC SBN (իտալ.)
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 Tesoro M. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 2004. — Vol. 62.
- ↑ Letizia, Panizza; Sharon, Wood (2000 թ․ հունվարի 29). A History of Women's Writing in Italy. Cambridge University Press. ISBN 9780521578134.
- ↑ «Italy's Only Woman Lawyer». The New York Times. 2012 թ․ հուլիսի 21.
- ↑ «tesoro173». www-9.unipv.it. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 31-ին.
- 1 2 Tesoro, Marina (1995). «TERESA LABRIOLA E IL SUFFRAGIO FEMMINILE. FONDAMENTI TEORICI E SOLUZIONI OPERATIVE». Il Politico. 60 (2 (173)): 189–225. ISSN 0032-325X.
- ↑ de Grand, Alexander (1976), «Women under Italian Fascism», The Historical Journal, vol. 19, no. 4, էջեր 947–968, doi:10.1017/S0018246X76000011, S2CID 159893717
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թերեզա Լաբրիոլա» հոդվածին։ |
| ||||||||||||
- Փետրվարի 17 ծնունդներ
- 1873 ծնունդներ
- Նեապոլ քաղաքում ծնվածներ
- Փետրվարի 6 մահեր
- 1941 մահեր
- Հռոմ քաղաքում մահացածներ
- Հռոմի Սապիենզա համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի իտալացի գրողներ
- 20-րդ դարի իտալացիներ
- Իտալացի իրավագետներ
- Իտալացի իրավապաշտպաններ
- Իտալացի կին գրողներ
- Իտալացի հակակոմունիստներ
- Իտալացի ֆեմինիստներ
- Իտալացի փաստաբաններ
- Իտալացի փիլիսոփաներ
- Իտալացի մանկավարժներ
