Անտոնիո Լաբրիոլա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox auteur.png
Անտոնիո Լաբրիոլա
Antonio Labriola
Antonio Labriola.jpg
Ծնվել էհուլիսի 2, 1843(1843-07-02)[1][2][3] Կասինո, Ֆրոզինոնե, Լացիո, Իտալիա
Մահացել էփետրվարի 12, 1904(1904-02-12)[1][2][3] (60 տարեկանում) Հռոմ, Իտալիա
ԳերեզմանՀռոմի ոչ կաթոլիկական գերեզմանատուն
ՔաղաքացիությունFlag of Italy (1861–1946).svg Իտալիայի թագավորություն
Ուղղությունմարքսիզմ
Մասնագիտությունփիլիսոփա, համալսարանի պրոֆեսոր, լրագրող և գրող
Հաստատություն(ներ)Հռոմի Սապիենզա համալսարան
Գործունեության ոլորտքաղաքական փիլիսոփայություն
Ալմա մատերՆեապոլի համալսարան
Տիրապետում է լեզուներինիտալերեն[1]
Ազդվել էՅոհան Ֆրիդրիխ Հերբարթ, Կարլ Մարքս և Գեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգել
Antonio Labriola Վիքիպահեստում

Անտոնիո Լաբրիոլա (իտալ.՝ Antonio Labriola, Անտոնիո, հուլիսի 2, 1843(1843-07-02)[1][2][3], Կասինո, Ֆրոզինոնե, Լացիո, Իտալիա - փետրվարի 12, 1904(1904-02-12)[1][2][3], Հռոմ, Իտալիա), իտալացի փիլիսոփա, մարքսիզմի տեսաբան և պրոպագանդիստ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Նեապոլի համալսարանը։ 1874 թվականից՝ գործնական փիլիսոփայության և մանկավարժության պրոֆեսոր Հռոմի համալսարանում։ 1890-ական թվականների սկզբներին ծանոթանալով Կառլ Մարքսի աշխատություններին՝ ձախհեգելականությունից և հերբարթականությունից անցել է մարքսիզմին։

Նամակագրական կապ է ունեցել Ֆ. Էնգելսի հետ։ Մասնակցել է Իտալիայի և միջազգային բանվորական շարժումներին։ Քննարկել է պատմական մատերիալիզմի պրոբլեմները, զարգացրել դասակարգերի, պատմության մեջ ժողովրդի ու անհատի դերի, պետության, հեղափոխության և այլ հարցեր։ Լաբրիոլայի հայացքներում կան որոշ հակասություններ ու սխալներ։ Նա թերագնահատել է պրոլետարիատի դիկտատուրայի ուսմունքը, բանվոր դասակարգի և նրա դաշնակիցների հետ պրոլետարիատի կուսակցության փոխհարաբերության նշանակությունը, ճիշտ չի ըմբռնել ազգային հարցը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 SNAC — 2010.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Indiana Philosophy Ontology Project
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 466 CC-BY-SA-icon-80x15.png