Թեդրոս Հեբրեյեսուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թեդրոս Հեբրեյեսուս
 
Կուսակցություն՝ Tigray People's Liberation Front?
Կրթություն՝ University of Asmara? (1986), Լոնդոնի հիգիենայի և արևադարձային բժշկության դպրոց (1992), Նոթինգհեմի համալսարան (2000) և Լոնդոնի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, մանրէաբան, մալարիագետ և միջազգային ֆորումի մասնակից
Ծննդյան օր մարտի 3, 1965(1965-03-03)[1][2][3][…] (58 տարեկան)
Ծննդավայր Ասմարա, Եթովպական կայսրություն
Քաղաքացիություն  Եթովպիա[1]
 
Կայք՝ who.int/dg
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուս (ամհարերեն՝ ቴዎድሮስ አድሓኖም ገብረኢየሱስ, մարտի 3, 1965(1965-03-03)[1][2][3][…], Ասմարա, Եթովպական կայսրություն, եթովպիացի պետական գործիչ, 2012—2016 թվականներին եղել է Եթովպիայի արտաքին գործերի նախարարը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն[4][5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է ճարտարագետի ընտանիքում, 1986 թվականին ավարտել է Ասմարայի համալսարանի կենսաբանության ֆակուլտետի բակալավրատը և աշխատանքի անցել Եթովպիայի առողջապահաության նախարարությունում՝ որպես լաբորանտ։

1991 թվականին Մենգիստու Հայլե Մարիամի ղեկավարած Եթովպիայի կառավարության ռեժիմի անկումից հետո Թեդրոս Հեբրեյեսուսը հնարավորություն է ստացել կրթությունը շարունակելու արտասահմանում։ 1992 թվականին ավարտել է Լոնդոնի համալսարանի մագիստրատուրան՝ «ինֆեկցիոն հիվանդությունների իմունոլոգիա» մասնագիտացմամբ[6]։ 2000 թվականին ստացել է Նոթինգեմի համալսարանի դոկտորի կոչում՝ «հասարակական առողջապահություն» մասնագիտացմամբ։ Նրա դիսերտացիան նվիրված է եղել Եթովպական շրջան Տիգրայում մալարիայի դեմ պայքարին։ Նա արժանացել է «Տարվա լավագույն հետազոտող» կոչմանը։ Արժանացել է ամերիկյան հասարակության արևադարձային բժշկության և հիգիենայի պաշտպանի կոչմանը (2000)։ Դանիայում և Շվեդիայում լրացուցիչ կրթական կուրսեր է անցել։

«Մեծ քսանյակի» գագաթաժողովի ժամանակ, Օսակա, Ճապոնիա

2001—2003 թվականներին գլխավորել է Տիգրայ շրջանի առողջապահական դեպարտամենտը։ 2003 թվականին նշանակվել է Եթովպիայի առողջապահության նախարարի տեղակալ։

2005—2012 թվականներին նշանակվել է Եթովպիայի առողջապահության նախարար։ Այդ պաշտոնում երկրի առողջապահության ոլորտում բարեփոխումներ է կատարել, որի նպատակը եղել է բժշկական օգնության հասանելի դարձնելը։ Այդ ընթացքում ստեղծվել է 3,5 հազար առողջապահական կենտրոն և 16 հազար բուժկետ, յոթ անգամ ավելացել է առողջապահության աշխատակիցների թիվը (16,5 հազարից մինչև 115 հազար), ավելացել է բուժ․ ուսումնական հաստատությունների թիվը դրանց շրջանավարտների թիվը (120-ից մինչև 3 հազար բժիշկ ամեն տարի)։ Կազմակերպել է օտարերկրյա ներդրումների հոսքը դեպի բժշկական բնագավառ, մասնավորապես, Քլինտոն և Բիլ և Մելինդա Գեյթս ընտանիքների ֆոնդերից։ Նրա գործունեության արդյունքում մանկական մահացությունը նվազել է երկու երրորդով, ՄԻԱՎ վարակակիրները՝ 90 %-ով, մալարիայից մահացությունը՝ 75 %, տուբերկուլիոզից՝ 64 %։ 2010 թվականին ՄԱԿ-ը Եթովպիան ճանաչել է հազարամյակի նպատակների զարգացման ամենահաջող պետություն (2000—2015)։

2012-2014 թվականների եղել է Հարվարդի համալսարանի կոնսուլտացիոն խորհրդի անդամ,

2012—2016 թվականներին Թեդրոս Հեբրեյեսուս դարձել է Եթովպիայի արտաքին գործերի նախարար։ 2013 թվականին գլխավորել է Աֆրիկյան միության խորհուրդը։ 2015 թվականին մասնակցել է միջազգային կոնֆերանսին, որի նպատակը Ադիս Աբեբայի ֆինանսական զարգացումն էր։

Հանդիսանում է առողջապահության 60-րդ համաշխարհային ասամբլեայի նախահագը (2007), ԱՀԿ 56-րդ նստաշրջանում աֆրիկյան երկրների ներկայացուցիչ (2007), ներգրավված է եղել վակցինացիայի և իմունիզացիայի համընդհանուր դաշնության կազմում (2008—2009), գլխավորել է «AIDS Watch Africa» կազմակերպությունը (2013)։

2016-2017 թվականներին եղել է Եթովպիայի վարչապետի հատուկ խորհրդականը։

2017 թվականից գլխավորում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնը[7]։ Այս պաշտոնում նա ուշադրություն է դարձրել ԱՀԿ-ի բարեփոխումներին, առողջության ոլորտում արտակարգ իրավիճակների, կանանց, երեխաների և դեռահասների առողջությունը, կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի ազդեցությունը մարդու առողջության վրա խնդիրներին, մասնագիտացել է մալարիայի ուսումնասիրության մեջ, համահեղինակ է բազմաթիվ հրապարակումների։

Մրցանակներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սերբիայի դրոշի շքանշան
  • Առաջին ոչ ամերիկացին, որն արժանացել է Ջիմի և Ռոզալին Քարթերների անվան հումանիտար մրցանակին (2001)
  • «Women Deliver» միջազգային հասարակական կազմակերպության մրցանակ կանանց առողջության մեջ ունեցած ներդրման (2016)
  • Անկոտրում աշխատանքի մրցանակ՝ Կանանց առողջության մեջ ունեցած ներդրման
  • Լոնդոնի Հիգիենայի և արևադարձային բժշկության դպրոցի պատվավոր անդամ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են