Թարգմանչաց անապատ վանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թարգմանչաց վանք (այլ կիրառումներ)
Թարգմանչաց անապատ վանք
Վանքային համալիր
ՏեղադրությունԲանանց, Դաշկեսանի շրջան
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
Պատմական երկիրՄեծ Հայք Մեծ Հայք
ԿրոնադավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Ճարտարապետություն
ԿարգավիճակԿիսավեր
Ակտիվ էՈչ
Ճարտարապ. ոճՀայկական
Կառուցման սկիզբ5-րդ դար
##Թարգմանչաց անապատ վանք (Ադրբեջան)
Set01-church1.svg
##Թարգմանչաց անապատ վանք (Մեծ Հայք)
Set01-church1.svg
40°34′05″ հս․ լ. 46°05′25″ ավ. ե.HGЯO

Թարգմանչաց անապատ վանք, հայկական վանական համալիր, ներկայումս՝ Ադրբեջանի Հանրապետության Դաշկեսանի շրջանում, պատմական Մեծ Հայքի Ուտիք նահանգի Գարդման գավառում։ Գտնվում է Դաշքեսանի շրջանում Բանանց գյուղից 1 կմ դեպի հարավ՝ Բոլորաջուր (Բոլորանց) գետակի աջ ձորալանջին գտնվող միջնադարյան հայկական վանական համալիր, որը շրջապատված է գեղատեսիլ, անտառածածկ լեռներով[1]։

1900 թվականին այստեղ էր պահվում Թարգմանչաց ավետարանը, որի ստեղծման պատմությունը վերագրվում է 13-րդ դարին։ Դրանում մեծ ավանդ են ունեցել Արցախի ու Սյունիքի իշխանները։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրումն ավանդաբար վերագրվում է 5-րդ դարին[2]։ 1845 թվականին նորոգվել է սենյակներից առաջինը, որի համար ծախսվել է 15 ռուբլի[3]։ Անապատի կառույցները շարունակ քայքայվելով և երկար ժամանակ նորոգության չենթարկվելով 1880-ական թվականներին հայտնվել էին անմխիթար վիճակում[4]։

Շինությունների համալիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանախումբը բաղկացած է միանավ թաղածածկ եկեղեցուց, որին արևմուտքից կից է նույնպիսի հորինվածքով գավիթը, իսկ վերջինիս էլ, դարձյալ արևմուտքից՝ փոքրիկ նախագավիթը։ Հարավից գավթին կից է սրբատաշ քարերով կառուցված կրկնահարկ զանգակատունը, որտեղից էլ դեպի գավիթ բացվում է եկեղեցու հիմնական մուտքը։ Ուշագրավ շինություն է նաև եկեղեցուն հյուսիսից կից ավանդատան բովանդակություն ունեցող սրահը։

Եկեղեցուց 5 մ արևելք՝ արևելք-արևմուտք ուղղությամբ ձգված, միմյանց կից կառուցված են միաբանության թաղակապ թվով 6 սենյակները։ Դրանցից յուրաքանչյուրն ունի 1-ական մուտք և 1-ական լուսամուտ՝ բացված արևմտյան ճակատից։ Միաբանության սենյակների հարավարևելյան անկյունում՝ հյուսիս-հարավ ուղղությամբ ձգվում է սեղանատան թաղածածկ շենքը, որը հարավից կից ունի համանման այլ շինություն (հավանաբար՝ խոհանոց)։

Վանքի հյուսիսարևելյան ծայրին առանձին գտնվում է շտեմարանի՝ նույնպես թաղածածկ շինությունը։ Տարածքում կան մի քանի ավերակված շինություններ ևս։

Ի դեպ, նկատելի է, որ միաբանության սենյակները կառուցողական և ոճական առանձնահատկություններով համահունչ են 1630 թ. կառուցված անապատի եկեղեցու, գավթի հետ, մինչդեռ սեղանատունն ու շտեմարանը կառուցվել են Ստեփանոս վարդապետի օրոք (1830-ական թվականներ). «Վանահայր Ստեփանոս վարդապետը շինել է տվել մի քանի խցանման սենյակ՝ միաբանութեան համար, երկար սեղանատուն, ցորենի շտեմարան և այլն...»[2]:

1847 թ. հիշվում է. «Ի պարսպին ունի վեց սենեակս» (ակնհայտ է, որ նկատի են առնված միաբանության սենյակները)[5]։

Կալվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1830-ական թվականներին Թարգմանչաց անապատ վանքն ունեցել է 80-90 օրավար վարելահողեր, որոնք մշակելիս են եղել վանքի սեփական 8 զույգ եզներով։ Վնաքը ունեցել է նաև մեկ այգի, ընդարձակ և խիտ անտառ, կովեր, ջորիներ և շատ մեղուներ[2]։ 1840 թվականին վանքի սեփականությունն էր կազմում 20 օրավար հող և մի մրգատու այգի[6]։

1856 թվականին անտապառապատկան կալվածը սահմանագծվում էր հետևյալ կերպով՝

Aquote1.png Սահման են՝ արևելքի կողմէն Հովի ձորն և Խաչի հող, Ոսկաթել առաքյալի ջուրն։ Արևմտեանն է հին անապատի գլխի Կարմիր քարը, և Խուրջին հողը։ Հարավէն է Նալթոքանի և Սորեկատեղերի Էլչին ճանապարհին և հիւսիսէն է Տղվանա քարի տակի մատուռն և Հոտած աղբիւրի ղաճն[7]։ Aquote2.png


1886 թվականին անապատի կալվածական սեփականությունը սահմանափակված էր վարելահողերով և խաղողի մեկ այգով։

Վանահայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եփրեմ եպիսկոպոս վանահայր է հիշվում 1772 թվականին[8]։
  • Գաբրիել եպիսկոպոս Հարությունյան Տերյանց վանահորի օրոք Թարգմանչաց անապատն եղել է բարեշեն ու ծաղկուն։ Այստեղ նաև մերձակա ու հեռավոր շատ գյուղերի քահանայացուներին Գաբրիել եպիսկոպոսն էր ծխական քահանա ձեռնադրում։
  • Ստեփանոս վարդապետ Բալյանցի վանահայրության տարիներին (1830-ականներ) վանքը նույնպես ծաղկման շրջան է ապրել[2]։
  • Հիշատակվում է նաև 1839 թվականին վանահայր եղած Գրիգոր աբեղա Տեր-Հովհաննիսյանցը[9]։
  • 1849 թվականին՝ Հովհաննես վարդապետ, ում փոխարինել Սարգիս վարդապետ Ազարեանց Տփխիսեցին[10]։

Սարգիս վարդապետին, ում օրոք վանքը բարգավաճություն է ապրել, նկարագրում էին հետևյալ կերպով՝

Aquote1.png Ամբողջ 30 տարի Բանանցի անապատում ապրելով, նա մի անգամ գոնէ չը մտաւ գիւղը, որպէս զի կնոջ չը հանդիպի, իսկ վանքում ուխտաւորներ եղած ժամանակը նա ամբողջ օրերով կառանձնանար մէկ մութ քարանձաւում, որը այժմ կոչվում է Ճգնաւորի խուց[4] Aquote2.png

Սարգիս վարդապետին իր պահվածքի պատճառով կոչել էին «Քյանդա-գիրմազ», այսիննք «գյուղ չմտնող»[11] : Սարգիս վարդապետը պաշտոնավարել է մինչև 1870-ական թվականները։ Իսկ կյանքի վերջին տարիներին վարդապետը անց է կացրել Միրզիկի մոտ գտնվող Քարհանի վանքում, որտեղ և 1877 թվականին վախճանվել է 96 տարեկան հասակում։

Ավելի քան մեկ տասնամյակ անապատը վանահայր չի ունեցել։ Այդ շրջանում իբրև «պահապան» վանքում է գտնվել մի տիրացու՝

Aquote1.png Վերջին պահապանը եղել է գանձակեցի տիրացու Մարտիրոս Ղալէչեանցը, որ մենակեաց լինելով վանքում, պահել պահպանել է վանքը մինչև վերջին տարիներս...[12] Aquote2.png


Գևորգ վարդապետ Տեր-Հովհաննեսյանցը վանահայրության պաշտոնը ստանձնել է 1892 թվականից։ Նրա մասին վկայում է աղբյուրը՝

Aquote1.png Բանանցեցիները նոր զգալով իրենց վանքի անշուք ու անմխիթար դրութիւնը անցեալ սեպտեմբերից հրաւիրել են վանահայրութեան պաշտօնով Սևանայ անապատի միաբան արժ. Գէորգ վարդապետ Տէր-Յովհաննէսեանցին։ Վանքը բոլորովին զուրկ է իւր ներքին զարդերից...[13] Aquote2.png


Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004, էջ 193
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Նոր-Դար», 1892, N 170, էջ 3
  3. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3811, թ. 22
  4. 4,0 4,1 «Մշակ», 1888, N 75, էջ 2
  5. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3814, թ. 108-109
  6. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3798, թ. 63
  7. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3828, թ. 112, 114-117, 118-121
  8. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 56, ց. 1, գ. 5901, թ. 1
  9. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 457, թ. 8:
  10. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3818, թ. 99
  11. «Արձագանք», 1886, N 20, էջ 295 (Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3843, թ. 7)
  12. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. Պ56, ց. 18, գ. 138, թ. 100-101
  13. «Նոր-Դար», 1890, N 123, էջ 3, 1892, N 170, էջ 3