Թաուպո (լիճ)
| Թաուպո | |
|---|---|
| Տեսակ | խառնարանային լիճ |
| Երկիր | |
| Վարչատարածք | Ուակիթո |
| Երկարություն | 46 կմ |
| Լայնություն | 33 կմ |
| ԲԾՄ | 356 մետր |
| Խորություն | 186 մետր և 113 մետր |
| Շրջանագծի երկարություն | 193 կմ |
| Մակերես | 616 կմ² |
| Ծավալ | 59 km³[1] |
| Աշխարհագրական տեղադրություն | Հյուսիսային կղզի |
| Ջրի պահման ժամանակ | 334 510 560 s[2] |
| Ավազանի տարածք | 3487 կմ² |
| Ավազանի երկիր | |
| Լիճ հոսող գետ | Waitahanui River?, Hinemaiaia Stream?, Waiotaka River?, Waimarino River?, Waihāhā River?, Tauranga Taupō River?, Kuratau River? և Tongariro River? |
| Լճից հոսող գետ | Ուայքատո (գետ) |
| 38°49′00″S 175°55′00″E / 38.816666666667°S 175.91666666667°E | |
![]() | |
![]() | |
Թաուպո[3][4] (անգլ.՝ Taupo[5], մաորի՝ Taupomoana[6]), լիճ Նոր Զելանդիայի Հյուսիսային կղզում, նույնանուն հրաբխի կալդերայում։ Ափին ընկած բնակավայրերից ամենամեծը Թաուպո քաղաքն է, լճում գտնվող կղզիներից խոշորագույնը՝ Մոտուտաիկոն[3]։ Լիճը հատելով է իր հոսքը շարունակում Նոր Զելանդիայի ամենաերկար գետը՝ Ուայքատոն[3][4]։ Լիճն են թափվում ընդհանուր առմամբ շուրջ երեք տասնյակ գետ ու գետակ։ Ամենախոր կետը ընկած է կենտրոնական մասից դեպի արևելք[7]։
Համառոտ տեղեկատվություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թաուպոն Նոր Զելանդիայի ամենամեծ լիճն է[7], ինչպես նաև՝ քաղցրահամ ջրով ամենամեծ լիճը Խաղաղ օվկիանոսի հարավային տարածաշրջանում՝ ներառյալ Ավստրալիան։ Նրա հայելու մակերեսը մոտավորապես 623 քառակուսի կիլոմետր է[8][9][10][11][12][13][14][15], առավելագույն խորությունը՝ 163 մետր[5], ափագծի պարագիծը՝ 153 կիլոմետր, ջրահավաք ավազանի մակերեսը՝ 3327 քառակուսի կիլոմետր[16]։ Լիճն առաջացել է Թաուպո հրաբխի գերհզոր ժայթքման հետևանքով, մոտավորապես 27 000 տարի առաջ։ Նրա ծագման, պատմության, բնույթի մասին հանգամանորեն գրել է Ժյուլ Վեռնը իր «Նավապետ Գրանտի որդիները» (1868) վեպի եզրափակիչ մասում։
Թաուպո լիճը հանգստի սիրված վայր է ոչ մային նորզելանդացիների, այլև արտասահմանյան հազարավոր զբոսաշրջիկների համար. տարեկան միջին հաշվով 1,2 միլիոն այցելու է լինում այստեղ։
Լիճը հարազատ տարերք է Paranephrops տեսակի խեցգետինների, Galaxias տեսակի մանրաձկների համար։ 19-րդ դարի վերջերից այստեղ բուծում են նաև Եվրոպայից ու Կալիֆոռնիայից բերված գետի կարմրախայտ (Salmo trutta) ու ծիածանային իշխան (Oncorhynchus mykiss) և վերջիններիս համար որպես կեր ծառայող Retropinnidae մանրաձկներ։ Ստորջրյա երկրաջերմուկային աղբյուրների շուրջն էլ իրենց գոյությունն են պահպանում սպունգանմաններն ու վերջիններիս հետ կապված անողնաշարավորները։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լիճը
- Արբանյակային լուսանկարը
- Ափամերձ ժայռապատկերներ
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- В. М. Андреева Новая Зеландия. — Москва, 1958. — С. 76—77. — 96 с. — (У карты мира). — 50 000 экз.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.waikatoregion.govt.nz/environment/water/lakes/lake-taupo/
- ↑ http://wldb.ilec.or.jp/Details/Lake/OCE-01
- 1 2 3 4 Կաղապար:Карта
- 1 2 3 В. М. Андреева Новая Зеландия. — Москва, 1958. — С. 76—77. — 96 с. — (У карты мира). — 50 000 экз.
- 1 2 3 Կաղապար:Озёра Новой Зеландии
- 1 2 «Lake Taupo» (անգլերեն). Վերցված է 2019-10-19-ին.
- 1 2 3 «World Lakes Database (old version) Full Details - Lake Taupo» (անգլերեն). wldb.ilec.or.jp. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ https://journals.sagepub.com/doi/abs/10.1177/0959683611425551?rss=1|accessdate=16 octombrie 2019|autor=journals.sagepub.com|titlu=Revised calendar date for the Taupo eruption derived by 14C wiggle-matching using a New Zealand kauri 14C calibration data set}}
- ↑ https://www.beehive.govt.nz/release/new-deed-settlement-lake-taup%C3%B4|accessdate=16(չաշխատող հղում) octombrie 2019|autor=beehive.govt.nz|titlu=New Deed of Settlement for Lake Taupô}}
- ↑ https://web.archive.org/web/20080908092132/http://www.rsnz.org/publish/nzjgg/2004/042.php%7Caccessdate%3D16 octombrie 2019|autor=web.archive.org|titlu=191 pixel spacer New Zealand Journal of Geology and Geophysics abstracts}}
- ↑ http://www.infomediu.eu/eco-news/8811-rezerve-uria%C8%99e-de-aur-%C8%99i-argint,-descoperite-%C3%AEn-craterele-vulcanilor.html|accessdate=16 Արխիվացված 2021-09-28 Wayback Machine octombrie 2019|autor=infomediu.eu|titlu=Rezerve uriașe de aur și argint, descoperite în craterele vulcanilor}}
- ↑ https://ro.theplanetsworld.com/2403-taupo-nz-wk-to-ro|accessdate=16(չաշխատող հղում) octombrie 2019|autor=ro.theplanetsworld.com|titlu=12 atracții turistice de top în Taupo}}
- ↑ https://www.infotour.ro/ghid-turistic/noua-zeelanda/lacul-taupo/|accessdate=16(չաշխատող հղում) octombrie 2019|autor=infotour.ro|titlu=Ghid turistic Lacul Taupo}}
- ↑ |title=Locuri de o frumusete aparte! Cele mai IMPRESIONANTE lacuri vulcanice din lume|url=https://www.9am.ro/top/Social/276797/locuri-de-o-frumusete-aparte-cele-mai-impresionante-lacuri-vulcanice-din-lume/10/Lacul-Taupo-Noua-Zeelanda.html|prenume=|nume=|newspaper=9am.ro|data=17(չաշխատող հղում) martie 2015|accessdate=16 octombrie 2019}}
- ↑ https://minunileplanetei.com/australasia-si-oceania/lacul-taupo/|accessdate=16(չաշխատող հղում) octombrie 2019|autor=minunileplanetei.com|titlu=minunileplanetei.com}}
- 1 2 «Lake Taupo» (անգլերեն). wldb.ilec.or.jp — World Lake Database - ILEC. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 26-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Զբոսաշրջային տեղեկատվություն
- Вебкамери на берегах озера
- Destination Lake Taupo
- Turangi and Lake Taupo Website Արխիվացված 2018-02-04 Wayback Machine
- Lake Taupo Webcam
- History and legends of Lake Taupo
- Lake Taupo water quality
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թաուպո (լիճ)» հոդվածին։ |
| ||||||||||

