Ուայքատո (գետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուայքատո
Բնութագիր
Երկարություն425 կմ
Ավազանի մակերես13 701 կմ²
Ջրի ծախս340 ± 0,001 մ³/վ
Ջրահոսք
Ակունքի տեղակայումԹաուպո (լիճ)
Գետաբերանի տեղակայումԹասմանյան ծով
Կոորդինատներ
Հոսող հոսքերWaipā River?, Waipakihi River?, Wairakei River?, Whangamarino River?, Mangatāwhiri River? և Tutaenui Stream?
Ջրի մարմիններԹաուպո (լիճ), Lake Ohakuri?, Lake Ātiamuri?, Lake Whakamaru?, Lake Maraetai?, Lake Waipapa?, Lake Arapuni? և Lake Karapiro?
ԵրկրամասՈւակիթո

Ուայքատո (անգլ.՝ Waikato), գետ Նոր Զելանդիայի Հյուսիսային կղզում։ Այդ երկրի ամենաերկար գետն է. ունի մոտավորապես 425 կիլոմետր երկարություն[1]։ Անվանումը մաորիական ծագում ունի և թարգմանաբար նշանակում է «հոսող ջուր»[2][3]։ Տեղաբնիկները սրբացրել են գետը և իրենց ցեղային հավաքատեղիներն ու սրբավայրերը կառուցել են նրա ափերին։

Համառոտ տեղեկատվություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուայքատոյի ակունքն ընկած է Նոր Զելանդիայի ամենաբարձր լեռան՝ Ռուապեհուի արևելյան լանջին, սնվում է գլխավորապես Մանգատոետոենուի (նախկին անվանումը՝ Ուայքատո) սառցադաշտի հալոցքի ջրերով[4]։ Իջնելով սարալանջից՝ գետն ուղղվում է դեպի հյուսիս, անցնում Թուրանգի քաղաքն ու մուտք գործում Նոր Զելանդիայի ամենամեծ լիճը՝ Թաուպոն[5][6], որի մերձակայքում ստեղծվել է արհեստական լճերի, թունելների ու ջրանցքների մի ընդարձակ համակարգ՝ դաշտերը ոռոգելու, ինչպես նաև էլեկտրաէներգիա արտադրելու նպատակով[7][8]։

Թաուպո լիճը հատելով նրա հյուսիսային մասով՝ Ուայքատոն նույնանուն՝ Թաուպո քաղաքի մոտ դուրս է գալիս լճից և հոսում հյուսիսարևելյան ուղղությամբ։ Շուրջ 40 կիլոմետր ցամաքով հոսելուց հետո հատում-անցնում է Օհակուրի, Աթիամուրի, Ֆակամարու, Մարաեթայի, Ուայփափա, Արափունի, Քարապիրո[9] լճերը՝ իր ճանապարհին ընդունելով մի շարք վտակներ[10][11]։

Թասմանյան ծովը թափվելուց առաջ՝ գետաբերանի մոտ գտնվող Պորտ Ուայքատո քաղաքի մերձակայքում[12] գետին միանում է նրա վերջին վտակը՝ Արարոան[13]։ Ուայքատո գետի ափին ընկած խոշոր բնակավայրերից է Համիլտոն քաղաքը, որ մեծությամբ չորրորդն է Նոր Զելանդիայում։ Գետը ձկնառատ է (կա շուրջ երեք տասնյակ ձկնատեսակ). տարածված են հատկապես ծիածանագույն կարմրախայտն ու օձաձուկը (օձաձկան և այլ ձկնատեսակների արդյունաբերական որս է մինչև իսկ իրականացվում)[14] : Ի դեպ, օձաձուկը մաորիների սննդակարգի հիմնական բաղադրիչն է եղել ավանդաբար[15]։

Ուշագրավ փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քարապիրո լճում պարբերաբար անցկացվում են թիավարության և կարթով ձկնորսության մրցումներ։
  • Ուայքատո գետի տեսարժան վայրերից է Հուկա Ֆոլս ջրվեժը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 9-ին.
  2. https://teara.govt.nz/en/1966/waikato-river
  3. «Waikato River» (անգլերեն). Encyclopaedia of New Zealand (1966). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 20-ին.
  4. Miles, Sue. The River: The Story of the Waikato. — 1984. — С. 1. — ISBN 0-86863-418-2
  5. Reed New Zealand Atlas / Peter Dowling. — Reed Books, 2004. — С. map 38. — ISBN 0-7900-0952-8
  6. Roger Smith, GeographX. The Geographic Atlas of New Zealand. — Robbie Burton, 2005. — С. map 89. — ISBN 1-877333-20-4
  7. «Tongariro Power Scheme» (անգլերեն). Genesis Energy. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 20-ին.
  8. Miles, Sue. The River: The Story of the Waikato. — 1984. — С. 62. — ISBN 0-86863-418-2
  9. Miles, Sue. The River: The Story of the Waikato. — 1984. — С. 69. — ISBN 0-86863-418-2
  10. Reed New Zealand Atlas / Peter Dowling. — Reed Books, 2004. — С. maps 28-29, 19. — ISBN 0-7900-0952-8
  11. Roger Smith, GeographX. The Geographic Atlas of New Zealand. — Robbie Burton, 2005. — С. maps 78, 66-68, 56. — ISBN 1-877333-20-4
  12. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 9-ին.
  13. Reed New Zealand Atlas / Peter Dowling. — Reed Books, 2004. — С. maps 14, 18-19. — ISBN 0-7900-0952-8
  14. «What lives in the Waikato River?» (անգլերեն). Waikato Regional Council. Environment Waikato. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 20-ին.
  15. Petri S. Juuti, Tapio S. Katko, Heikki S. Vuorinen. Environmental history of water: global views on community water supply and sanitation. — IWA Publishing, 2007. — С. 484. — 629 с. — ISBN 9781843391104

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուայքատո (գետ)» հոդվածին։