Թադեուշ Դոլենգա-Մոստովիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թադեուշ Դոլենգա-Մոստովիչ
լեհ.՝ Tadeusz Dołęga-Mostowicz
Tadeusz Dołęga-Mostowicz Polish writer.jpg
Ծնվել էօգոստոսի 10, 1898(1898-08-10)[1][2][3]
ԾննդավայրQ28492423?, Բելառուս
Վախճանվել էսեպտեմբերի 20, 1939(1939-09-20)[1] (41 տարեկան) կամ սեպտեմբերի 22, 1939(1939-09-22)[4] (41 տարեկան)
Վախճանի վայրKuty, Կոսովոյի պովետ, Stanisławów Voivodeship, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն
ԳերեզմանՊովոնզկի գերեզմանատուն
Մասնագիտությունլրագրող, հեղինակ, գրող և սցենարիստ
Լեզուլեհերեն
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն և Flag of Poland (1928–1980).svg Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն
ԿրթությունԿիևի Տարաս Շևչենկոյի անվան ազգային համալսարանի իրավաբանության ֆակուլտետ
Ուշագրավ աշխատանքներՆիկոդիմ Դիզմայի կարիերան
Թադեուշ Դոլենգա-Մոստովիչ Վիքիդարանում
Tadeusz Dołęga-Mostowicz Վիքիպահեստում

Թադեուշ Դոլենգա-Մոստովիչ (լեհ.՝ Tadeusz Dołęga-Mostowicz, օգոստոսի 10, 1898(1898-08-10)[1][2][3], Q28492423?, Բելառուս - սեպտեմբերի 20, 1939(1939-09-20)[1] կամ սեպտեմբերի 22, 1939(1939-09-22)[4], Kuty, Կոսովոյի պովետ, Stanisławów Voivodeship, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն), լեհ արձակագիր, լրագրող, սցենարիստ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թադեուշի հայրը՝ Ստեֆանը, կալվածք էր վարձակալել, որտեղ վարում էր օրինակելի տնտեսությունը, որը շրջակայքում համարվում էր լավերից։ Թադեուշի մանկությունն անցել է բարեկեցիկ ու հանգիստ։ Միջավայրը, որտեղ ապրել է, արտացոլվել է իր հիմնական ստեղծագործություններում։ Ավելի ուշ ընտանիքը տեղափոխվել է Գլուբոկոե քաղաք։ Գլուբոկոեի տունը գտնվում էր Կրակովի փողոցում։

Նախնական կրթությունն ստացել է տանը, ապա սովորել է Վիլենյան գիմնազիայում, որն ավարտել է 1915 թվականին։ Սովորելու տարիներին անդամակցել է ոչ լեգալ կազմակերպությունների։ Կիևի համալսարանում սովորելու ժամանակ անդամակցել է լեհական ռազմական կազմակերպության։ Քաղաքացիական պատերազմի ժամանակ 1919 թվականին կամավոր մտնում է լեհական բանակ, որտեղ ծառայում է մինչև 1922 թվականը։

1922 թվականից ապրում է Վարշավայում։ 1922-1926 թվականներին աշխատակցում, իսկ այնուհետև խմբագրում է «Rzecz Pospolita» թերթը։ Սկսում է զբաղվել գրական գործունեությամբ։ 1925 թվականից նույն թերթի էջերում սկսում են հայտնվել նրա գելիետոններն ու հոդվածները Т. М. ստորագրությամբ։ Նույն 1925 թվականներին ի հայտ են գալիս նրա պատմվածքները։ 1926 թվականից հանդես է գալիս նոր ծածկանունով՝ Դոլենգա։

Ակտիվորեն հանդես է Յուզեֆ Պիլսուդսկու ռեժիմի դեմ, որի համար մեկ անգամ փողոցում ենթարկվել է հարձակման և դաժանաբար ծեծվել։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ռումինական սահմանի մոտ կազմակերպում է միլիցիա, որը իշխանության բացակայության պայմաններում պահպանում էր հասարակական կարգն ու Կուտի քաղաքի բնակիչների անվտանգությունը։ 1939 թվականին ողբերգական անհայտ հանգամանքներում ողբերգական մահ է ունենում։ Վարկածներից մեկի համաձայն ավանից հեռանալիս զոհվել է խորհրդային զինվորի կրակոցից։ Մյուս վարկածի համաձայն՝ զոհվել է Լվովի մոտ հեռահար կրակոցից։

Ստեղծագործործությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրել է լեհերեն։ Նրան ճանաչում է բերել իր առաջին վեպը՝ «Նիկոդիմ Դիզմայի կարիերան», որտեղ սուր սատիրայով ներկայացված է Լեհաստանի հասարակական-քաղաքական իրավիճակը Յուզեֆ Պիլսուդսկու ռեժիմի ժամանակ։ Վեպի գործողությունները տեղի են ունենաում Արևմտյան Բելառուսիայում։

Ստեղծագործությունները հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նիկոդիմ Դիզմայի կարիերան (վեպ), Ե., Հայաստան, 1970, 394 էջ։ Թարգմ.՝ Օլգա Սանահյան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 Internetowy Polski Słownik Biograficzny (польск.)
  4. 4,0 4,1 4,2 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.