Թագուհու գամբիտը (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թագուհու գամբիտը
անգլ.՝ The Queen's Gambit
Թագուհու գամբիտը.jpg
ՀեղինակՈւոլթեր Թևիս
Անվանվել էQueen's Gambit?
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրհոգեբանական թրիլեր և վեպ-թրիլլեր
Բնօրինակ լեզուանգլերեն
Նկարագրում էԱՄՆ
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
ՀրատարակիչRandom House
Հրատարակման տարեթիվ1983
ԳՄՍՀ1-4000-3060-9
OCLC51844969

Թագուհու գամբիտը (անգլ.՝ The Queen’s Gambit), ամերիկացի գրող Ուոլթեր Թևիսի՝ 1983 թվականին լույս տեսած վեպը, որը պատմում է շախմատային վունդերքինդ աղջկա մասին։ Գիրքը գրված է դաստիարակչական վեպ ժանրում և ընդգրկում է բազմաթիվ թեմաներ, որոնց թվում են որդեգրումը, ֆեմինիզմը, շախմատը, թմրամոլությունը և ալկոհոլիզմը։ Գիրքը մինի սերիալի ձևով 2020 թվականին էկրանավորվել է Նեթֆլիքսում։

Բնաբան[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպի բնաբանը վերցված է Ուիլյամ Բաթլեր Եյթսի «Ջրասարդերից»։ Այս բանաստեղծությունն ընդգծել է վեպի գլխավոր խնդիրներից մեկը՝ ոգու ներքին աշխատանքը կնոջ մեջ։ Թևիսը 1983 թվականին՝ իր մահից մի տարի առաջ, կայացած հարցազրույցի ժամանակ[1]։

Մշակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքի դուրս գալու ժամանակ հրապարակված New York Times ամսագրի հարցազրույցում Թևիսը հայտնել է, որ այս պատմությունը «հարգանքի տուրք է խելացի աղջիկներին[2]»։ Բրյուս Պանդոլֆինիի հեռուստատեսային մինի սերիալի թողարկման ժամանակ Սքոթ Ֆրանկին տված հարցազրույցում ռեժիսորը հայտնել է, որ Ուոլթեր Թևիսը երբեք չի ցանկացել հղում կատարել Բոբբի Ֆիշերին՝ երիտասարդ ամերիկացի շախմատային հրաշամանուկին, որը, բազմաթիվ մեկնաբանների կարծիքով, ոգեշնչման ակնհայտ աղբյուր է եղել գլխավոր հերոսի նախատիպի համար[3][4][5][6][7]։ Ֆիշերը դրանից 10 տարի առաջ հաղթել էր Շախմատի աշխարհի առաջնությունը։

Պանդոլֆինին հրապարակումից առաջ խորհրդակցել է շախմատային դիրքերի մասին և առաջարկել է The Queen’s Gambit գրքի վերջնական անվանումը՝ բառացի «Թագուհու գամբիտը»՝ ի պատիվ համանուն շախմատային սկզբնախաղի։ Երեսունութ տարի անց նկարահանվել է Նեթֆլիքսի համանուն ադապտացիան։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպում ներկայացված է շախմատային հրաշամանուկ Բեթ Հարմոնի կյանքը մանկությունից մանկատուն, տրանկվիլիզատորների և ալկոհոլային կախվածության դեմ պայքարից մինչև գրոսմայստերի կոչման հաղթական վերելքը:

Գրական նշանակություն և քննադատների ընդունում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպը դժվար է դասակարգել, այն միջին դիրք է զբաղեցնում թրիլլերի, սպորտային-խաղային վեպի և դաստիարակչական վեպի միջև:

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի մարտին Նեթֆլիքսը պատվիրել է վեպի հիման վրա նկարահանել 7 սերիայից բաղկացած մինի սերիալ, որը կկոչվի «Թագուհու գամբիտը»։ Անյա Թեյլոր Ջոյը սերիալում խաղում է գլխավոր դեր, իսկ Սքոթ Ֆրենկը հանդես է եկել սցենարիստի, ռեժիսորի և գործադիր պրոդյուսերի դերում[8]։ Սերիալը թողարկվել է 2020 թվականի հոկտեմբերի 23-ին և արժանացել համընդհանուր ուշադրության և քննադատների հավանությանը[9][10]։

Մինչև Նեթֆլիքսի մինի սերիալը 2020 թվականին եղել է գրքի էկրանավորման երկու անհաջող փորձ։ 1983 թվականին The New York Times-ի լրագրող Ջեսի Կորնբլուտը ձեռք է բերել սցենարի իրավունքը, բայց նախագիծը ձախողվել է 1984 թվականին՝ Թևիսի մահից հետո[11]։ 1992 թվականին շոտլանդացի սցենարիստ Ալան Սքոթը Թևիսի այրուց իրավունք էր ձեռքբերել[12], բայց արտ հաուս ժանրում ծրագրված ֆիլմից ոչինչ դուրս չի եկել։ 2007 թվականին Սքոթն աշխատել է Հիթ Լեջերի հետ նրա ռեժիսորական դեբյուտում մինչև 2008 թվականը՝ Լեջերի մահը[13]։ Սքոթը Նեթֆլիքսի 2020 թվականի սերիալի համահեղինակն ու գործադիր համապրոդյուսերն է[14]։

Հրատարակման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1983, ԱՄՆ, Random House
  • 2003, ԱՄՆ, Vintage
  • 2020, Ռուսաստան, АСТ հրատարակչություն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Tevis Walter S. (February 15, 1983)։ Transcript of Book Beat radio feature on Walter S. Tevis, broadcast circa March 2, 1983։ Interview with Don Swaim։ Ohio University Libraries։ Արխիվացված է օրիգինալից 2020-12-24-ին։ Վերցված է 2020-12-13 
  2. AUTHOR WHO CHECKMATED ACADEME Archived 2020-12-24 at the Wayback Machine. www.nytimes.com, accessed 5 December 2020
  3. The Queen’s Gambit: meet the real Beth Harmon… Bobby Fischer www.gq-magazine.co.uk, accessed 6 December 2020
  4. The Queen’s Gambit Is Based on the True Story of Several Chess Players Including the Book Author Archived 2020-12-24 at the Wayback Machine. 10 November 2020 www.menshealth.com, accessed 6 December 2020
  5. Is The Queen’s Gambit Based on a True Story? Archived 2020-12-24 at the Wayback Machine. 23 November 2020 www.oprahmag.com, accessed 6 December 2020
  6. ‘The Queen’s Gambit’: A Female Bobby Fischer Keeps Her Challengers in Check Archived 2020-10-20 at the Wayback Machine. www.rollingstone.com, accessed 6 December 2020
  7. I’m a Chess Expert. Here’s What ‘The Queen’s Gambit’ Gets Right Archived 2020-11-05 at the Wayback Machine. www.nytimes.com, accessed 6 December 2020
  8. Thorne Will (March 19, 2019)։ «Anya Taylor-Joy to Star in ‘The Queen’s Gambit’ Limited Series at Netflix»։ Variety։ Արխիվացված է օրիգինալից 2019-05-02-ին։ Վերցված է March 20, 2019 
  9. The Queen’s Gambit «phenomenon» becomes most popular limited series ever on Netflix Archived 2020-12-24 at the Wayback Machine. www.radiotimes.com, accessed 6 December 2020
  10. McHenry Jackson (August 27, 2020)։ «The Queen’s Gambit Trailer: Anya Taylor-Joy Dives Into Chess, Drugs, and More Chess»։ Vulture։ Արխիվացված է օրիգինալից 2020-10-06-ին։ Վերցված է August 27, 2020 
  11. Kornbluth Jesse (January 23, 2011)։ «The Queen's Gambit - Bookreporter.com»։ Bookreporter.com։ Արխիվացված է օրիգինալից 2020-12-24-ին։ Վերցված է May 12, 2013 
  12. Bruce Pandolfini, page 30, November 2020, Chess Life
  13. sharp rob (March 14, 2008)։ «Heath Ledger – a prophetic tragedy»։ The Independent։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-30-ին։ Վերցված է 2020-12-13 
  14. The Queen’s Gambit Teaser: Anya Taylor-Joy Is Addicted to Chess, Drugs, and More Chess Archived 2020-12-24 at the Wayback Machine. 24 September 2020 www.vulture.com, accessed 6 December 2020


Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]